Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը Հայ մարմնամարզիկները պատմական նվաճումով են վերադառնում աշխարհի առաջնությունից Ամենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա Աղեկյան
Հայաստանը ԵԱՏՄ-ում, թե՞ ԵՄ-ում, ՀԱՊԿ-ում, թե՞ ՆԱՏՕ-ում։ Կոլոմոյսկին հարցազրույց է տվել, որտեղ նշել է Ուկրաինայի առջև կանգնած խնդիրները Ընդդիմությունը թույլ տվեց Փաշինյանին դառնալ հայկական  Բրեժնև. շնորհավորանքներ սպասենք  Ֆոն դեր Լյայենից և Կիմ Չեն Ինից ՏԻՄ «ընտրությունների» հյուսիսկորեական արդյունքները. հաջորդիվ ՔՊ-ն 250 տոկո՞ս կնկարի ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխող ռեժիմի համատարած ռեպրեսիաների և ահաբեկումների պայմաններում Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են ՏԻՄ «ընտրություններ» Ինչու է քաղաքացի Նիկոլ Փ.-ն խոսում արտահերթ ընտրություններից Մեր պայքարն արդար է ու անսակարկ, իսկ գիտակցումը, որ մտավորականությունը մեզ հետ է` առավել անկոտրում է դարձնում մեր կամքը. Անդրանիկ Թևանյան Բերման են ենթարկվել Եղեգնաձորի գործող համայնքապետը, փոխքաղաքապետն ու ավագանու անդամներ Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր» և «Հայրենիք» կուսակցությունների անդամներ ու թեկնածուներ Պատերազմ Արցախում
ՔՊ-ի ձայները միջինում չեն գերազանցում համայնքների ընտրողների ընդհանուր թվի 32 %-ը. Զաքարյան ՏԻՄ ընտրություններում հաղթել է ոչ թե գործող իշխանությունը, այլ պարտվել է ընդդիմությունը, պարտվել է ինքն իրեն. Ռուբեն Հակոբյան Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը «Ոչ մի դեպքում ՔՊ–ին ձայն չենք տալու». «Նոր դարաշրջանը»՝ Եղեգնաձորում ՔՊ–ին պակասող մեկ մանդատը տալու մասին ՀՀ սահմանը հատած թուրքի չոբանը վերադարձվել է Ադրբեջանին, մինչդեռ ադրբեջանցիները հայերին մորթում են Ինչու է Սերբիայում հաջողվում, իսկ Հայաստանում՝ ոչ Հայաստանը ԵԱՏՄ-ում, թե՞ ԵՄ-ում, ՀԱՊԿ-ում, թե՞ ՆԱՏՕ-ում։ ՀՀ-ում քաղաքական իրավիճակը կարող է փոխվել միայն իշխող ուժի իշխանազրկման պարագայում․ Իշխան Սաղաթելյան ՔՊ-ն Կիրանցում մրցում էր ինքն իր հետ, բայց արդյունքներով հպարտանում են․ Քրիստինե Վարդանյան Փաշինյանն ուժեղ է ընտրակեղծիքների հարցում, թույլ՝ Ալիևի առջև․ «Ուժեղ Հայաստան» Հայ մարմնամարզիկները պատմական նվաճումով են վերադառնում աշխարհի առաջնությունից Կոլոմոյսկին հարցազրույց է տվել, որտեղ նշել է Ուկրաինայի առջև կանգնած խնդիրները Ընդդիմությունը թույլ տվեց Փաշինյանին դառնալ հայկական  Բրեժնև. շնորհավորանքներ սպասենք  Ֆոն դեր Լյայենից և Կիմ Չեն Ինից ՏԻՄ «ընտրությունների» հյուսիսկորեական արդյունքները. հաջորդիվ ՔՊ-ն 250 տոկո՞ս կնկարի ՏԻՄ «ընտրությունների» մասնակցության արդյունքները Սա խայտառակություն էր. Գոհար Մելոյան Ինչո՞ւ ենք թուրքական մամուլից տեղեկանում Անիի կամրջի վերականգման աշխատանքների ընթացքի մասին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Անգլիկան Եկեղեցու Նորվիչի թեմակալ առաջնորդին ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅԱՆ ՍԵՆՍԱՑԻՈՆ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ Մարտունու տարածաշրջանում 20 հազար ընտող իրավունք չի ունեցել այս ընտրություններին մասնակցել. Գեղամ Մանուկյան Արթուր Դավթյանն՝ աշխարհի կրկնակի չեմպիոն Ողբերգական ավտովթարի հետևանքով 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է. «Kia»-ի ԱԱԾ աշխատակից վարորդը դեպքի վայրից ճողոպրել է Ողբերգական ավտովթարի հետևանքով մшhшցել է նաև ընտանիքի երեխաներից մեկը ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց COP17 համաժողովի ԵՀԽ էկումենիկ պատվիրակությանը Ամենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա Աղեկյան Փաշինյանական իշխանության իսկական դեմքը. օրվա կադրը Խայտառակ «ընտրություններ». համատարած ուղղորդումներ, քվեարկության գաղտնիության տոտալ խախտումներ Քվեարկության գաղտնիության խախտման 10 դեպք, ընտրողների ապօրինի վերահսկողության և քարոզչության 3 դեպք. «Անկախ դիտորդ» Գորիսի բնակիչների համար Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում․ «Ականատես»

Հայաստանը ԵԱՏՄ-ում, թե՞ ԵՄ-ում, ՀԱՊԿ-ում, թե՞ ՆԱՏՕ-ում։

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը գրում է.
«Հարցը կա՛մ-կա՛մ-ով է դրված, և՛-ի, և՛-ի մասին խոսողները բլեֆ են անում, կամ էլ անգրագետ են։
Օրվա իշխանությունը կեղծ երկընտրանք է առաջ քաշել՝ ԵԱՏՄ, թե ԵՄ ընտրություն չկա, դա գիտեն թե՛ ԵՄ-ում, թե՛ ԵԱՏՄ-ում, թե՛ Հայաստանում։ Քաղաքացի Նիկոլ Փ.-ն շատ լավ գիտի, որ ԵՄ-ում Հայաստանին չեն սպասում։
Հայաստանում Եվրամիության անդամակցության գործընթացի մասին օրենսդրությունն ընդունվել է լրիվ այլ նպատակներով, այդ նպատակների մեջ անդամակցությունը չի մտնում, այդ օրենքը մեծագույն խաբեություններից է։

Նիկոլ Փ.-ն հայտարարում է, որ իրենք ԵԱՏՄ-ում կմնան այնքան, որքան հնարավոր է ձգել և տնտեսական օգուտներ ստանալ, բայց մեր գործընկեր երկրներն արդեն ընտրության առաջ են կանգնեցնում մեզ։

Նրանց փաստարկները և ցանկությունները շատ հստակ են ու տրամաբանական։ Ասում են՝ եթե որոշել եք ԵՄ անդամ դառնալ, ապա որոշումը ձերն է, բայց դա չպետք է լինի ԵԱՏՄ-ի հաշվին։

Օրերս նաև համապատասխան վերլուծություն է ներկայացվել, թե ինչ է սպասվում Հայաստանին, եթե դադարեցվի կամ սառեցվի մեր երկրի անդամությունը ԵԱՏՄ-ում։
Ըստ այդմ՝ Նիկոլ Փ.-ին առաջարկում են կողմնորոշվել, բայց նա չի ուզում ու նաև չի կարող հստակ դիրքորոշում հայտնել, քանզի Հայաստանը դրել է աշխարհաքաղաքական բախումների զոհասեղանին և դարձրել հակադրությունը սպասարկող մանրադրամ։ Նա դրսի տարբեր կենտրոններին միմյանց հակասող խոստումներ է տվել և աշխարհաքաղաքական ճողվածք ստացել։

Օրվա իշխանությունը ձգտում է երկու աթոռի վրա նստել, բայց դա անհնար է, հատկապես երբ այդ աթոռների ոտքերը երերուն են։
Ե՛վ, և՛-ի քաղաքականությունը հնարավոր չէ. ԵՄ-ն ու ԵԱՏՄ-ն անհամատեղելի կառույցներ են, ինչպես որ ՀԱՊԿ-ն ու ՆԱՏՕ-ն, հետևաբար «երկու մոր կաթ ուտելու» տարբերակը տվյալ դեպքում չի ստացվելու։

ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն քույր կառույցներ են, նույնը կարելի է ասել ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի մասին, այնպես որ և՛, և՛-ը աբսուրդ է։

Քաղաքացի Նիկոլ Փ.-ն Արևմուտքի հետ հարաբերությունների զարգացումն իրականացնում է Ռուսաստանի և Իրանի հետ թշնամության կամ առնվազն լարվածության առաջացման միջոցով։ Դրանց գինը դարձան Արցախի կորուստը, հազարավոր զոհերը, Հայաստանի անվտանգային համակարգի թուլացումը և մեր պետականության կորստի հավանականության մեծացումը։

Հայ-ռուսական հարաբերությունները մեր երկրների համար ունեն կարևորագույն նշանակություն և առնչվում են անվտանգությանը, տնտեսությանը, սոցիալական ոլորտին, մշակույթին և այլն։ Այս հարցերում պետք է հստակ դիրքորոշում լինի, լղոզվածությունն անթույլատրելի է։
 

«Մայր Հայաստան» կուսակցության մոտեցումները հետևյալն են.

1. Ռուսաստանը պետք է ունենա ռազմավարական դաշնակցի կարգավիճակ,

2. Հայաստանը պետք է մնա ԵԱՏՄ-ում,

3. Հայաստանը պետք է լիարժեքորեն վերականգնի իր կարգավիճակը ՀԱՊԿ-ում,

4. Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան պետք է շարունակի իր գործունեությունը,

5. Մեծամորի ատոմակայանի արդիականացումը և նոր ատոմակայանի շինարարությունը պետք է իրականացնել Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցաբար,

6. Հայաստանի երկաթուղին պետք է զարգացնել ռուսական մեր գործընկերների հետ,

7. Հայ-ադրբեջանական հարաբերություններում սահմանազատման և սահմանագծման աշխատանքները պետք է իրականացնել ԽՍՀՄ գլխավոր շտաբում առկա քարտեզները հիմք ընդունելով:
Ռուսաստանն այս հարցում կարող է լինել միջնորդ-երաշխավոր։

Հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների խորացմանը զուգահեռ պետք է զարգացնել Արևմուտքի հետ հարաբերությունները. ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունները չեն նշանակում հակադրություն ԵՄ-ի կամ ԱՄՆ-ի հետ։ Վերջիններս մեր բարեկամ և գործընկեր երկրներ են։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փ.-ին, ապա նա այնքան է խճճվել աշխարհաքաղաքական խաղերի, արկածախնդրությունների ու ստերի մեջ, որ հիմա մնացել է շանտաժի հույսին։ Իր դրսի հովանավորներին ասում է, որ եթե իրեն չսատարեն, ապա կհեռանա։
«Սպառնում է» արտահերթ ընտրություններով, բայց դե նրան վաղուց դուրս են գրել, և շանտաժի տրվող չկա»։

Անդրանիկ Թևանյան
«Երևան-Կենտրոն» ՔԿՀ, 26.10.2026թ.
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>