Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից անցել է 27 տարի «Խաղաղության» բորենին նորից ոռնացել է Մամիկոն Ասլանյանին արդարացրել են այն հոդվածով, որով նրան 2 տարի 7 ամիս պահել էին կալանքի տակ
Նիկոլ–Պուտին․ շարունակվում է նյարդային պատերազմը․ ի՞նչ է սպասվում․ Երվանդ Բոզոյան «Թրամփի ուղին» անցնում է ԱԺ-ով, հա, ու Փաշինյանի կնոջ նախագիծն էլ է օրակարգում (ուղիղ) Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն Հայաստանը ԵԱՏՄ-ում, թե՞ ԵՄ-ում, ՀԱՊԿ-ում, թե՞ ՆԱՏՕ-ում։ Կոլոմոյսկին հարցազրույց է տվել, որտեղ նշել է Ուկրաինայի առջև կանգնած խնդիրները Ընդդիմությունը թույլ տվեց Փաշինյանին դառնալ հայկական  Բրեժնև. շնորհավորանքներ սպասենք  Ֆոն դեր Լյայենից և Կիմ Չեն Ինից ՏԻՄ «ընտրությունների» հյուսիսկորեական արդյունքները. հաջորդիվ ՔՊ-ն 250 տոկո՞ս կնկարի ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխող ռեժիմի համատարած ռեպրեսիաների և ահաբեկումների պայմաններում Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են ՏԻՄ «ընտրություններ» Ինչու է քաղաքացի Նիկոլ Փ.-ն խոսում արտահերթ ընտրություններից Պատերազմ Արցախում
Փաշինյանական թատրոն. իշխանությունն ընկել է «իր» մեծահարուստների ետևից, իբր՝ տեսեք-տեսեք... Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից անցել է 27 տարի Անասնական վախը զենք է, որով կոտորում են սերունդների, ժողովուրդների․ քաղաքագետ Ոսկյա ականջօղեր, կոճակ, դրամ, բրոնզե դաշույն. Մեծամոր հնավայրում բացառիկ գտածոներ են հայտնաբերվել «Խաղաղության» բորենին նորից ոռնացել է Նիկոլ–Պուտին․ շարունակվում է նյարդային պատերազմը․ ի՞նչ է սպասվում․ Երվանդ Բոզոյան «Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ» Ամերիկյան ներդրումներն էլի չեկան Հայաստան Երեւանում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը Գործող կառավարչի՝ ընդդիմության նկատմամբ հաղթանակի և ընդդիմության բացակայության մասին հայտարարությունն առաջին հերթին ուղերձ է Թուրքիային ու Ադրբեջանին․ ՏԻգրան Աբրահամյան Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ» Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ» Պապիկյանի երկրորդ դեղին քարտը. «Հրապարակ» Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ» ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը․ «Ժողովուրդ» 6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ» «Օրենքով Գող» Զապի և «Օշականցի» Գևորիկի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվեց դատարան Վիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհ «Թրամփի ուղին» անցնում է ԱԺ-ով, հա, ու Փաշինյանի կնոջ նախագիծն էլ է օրակարգում (ուղիղ) Փաշինյանն ուզում է, որ բարիկադի մի կողմում լինի Նիկոլ Փաշինյանը, մյուսում՝ Փաշինյան Նիկոլը. Բենիամին Մաթևոսյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին ...Հետո եկավ Սև կարապը «ԵՄ-ից ձեն-ձուն չկա՞. եթե նման հայտարարություն ՀՀԿ իշխանությունն աներ, մեզ անարգանքի սյունին կգամեին». Էդուարդ Շարմազանով Մոսկվայի ՀՕՊ համակարգի վրա հարձակումներ նախապատրաստելու համար Անդրկովկասից եկած անձինք են ձերբակալվել ՔՊ-ն արդեն դարձել է Կոմկուս, մարդամեկն էլ՝ Բրեժնև․ «Կարճ ասած» ՏԻՄ ընտրություններ. վախ, ռեպրեսիաներ և անխուսափելի կալանք՝ «անհարմար» թեկնածուների համար․ Նարեկ Մանթաշյան Մամիկոն Ասլանյանին արդարացրել են այն հոդվածով, որով նրան 2 տարի 7 ամիս պահել էին կալանքի տակ Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն ՔՊ-ի ձայները միջինում չեն գերազանցում համայնքների ընտրողների ընդհանուր թվի 32 %-ը. Զաքարյան ՏԻՄ ընտրություններում հաղթել է ոչ թե գործող իշխանությունը, այլ պարտվել է ընդդիմությունը, պարտվել է ինքն իրեն. Ռուբեն Հակոբյան Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը

Կոլոմոյսկին հարցազրույց է տվել, որտեղ նշել է Ուկրաինայի առջև կանգնած խնդիրները

Զելենսկու  նախկին հովանավոր, օլիգարխ Իգոր Կոլոմոյսին, ով դերասանին օգնել էր ընտրվել Ուկրաինայի նախագահի պաշտոնում, այսօր գտնվում է բանտում նույն Զելենսկու  կարգադրությամբ, ֆինանսական խարդախությունների պատրվակով:

Սակայն իր դատավարությունն  ընթանում է բաց,  և նա հաճույքով  հարցազրույցներ է տալիս ուկրաինական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, դատերի անկացման ընթացքում:

Նման հարցազրուցներից մեկում նա հետաքրքիր տեսակետ հայտնեց, թե ինչ կլինի այդ երկրի հետ, երբ իրականում հաստատվի խաղաղություն:

Ներկայացնենք այդ հարցազրույցն՝  աննշան կրճատումներով:

Լրագրող.

-         Դուք զղջո՞ւմ եք, որ օգնել եք Զելենսկուն 2019 թվականին:

Իգոր Կոլոմոյսկի.

-         Մենք դա չենք քննարկում։

- Ինչո՞ւ։

- 1919 թվականն էր, և այլ հանգամանքներ կային։ Ի՞նչ էիք ուզում, որ Պորոշենկոն մնար։

- Ես ոչինչ չեմ ուզում։ Հարցնում եմ՝ զղջո՞ւմ եք դրա համար։

- Ոչ, չեմ զղջում։

- Հավատո՞ւմ եք խաղաղության բանակցություններին։

- Ո՛չ:

- Ինչու՞: Դա հնարավո՞ր չէ

- Ո՛չ, բանակցությունները հնարավոր են։ Բայց ի՞նչ ենք մենք ուզում։ Պարզապես արդյունքը անհայտ է։ Ի՞նչ ենք մենք ուզում խաղաղության բանակցություններում։ Գիտե՞նք արդյոք, թե ինչ ենք ուզում։

- Դե ինչ որ քննարկվում է.  հրադադար շփման գծի երկանքով:

- Իսկ  ի՞նչ եք ուզում՝ որպես Ուկրաինայի քաղաքացի, ի՞նչ եք ուզում բանակցությունների արդյունքում։

- Պարզություն, առաջին հերթին։

- Բանակցությունները պարզության մասին չեն։ Պարզություն՝ գնացեք վարսավիրանոց, այնտեղ պարզություն կլինի։ Նայեք հայելու մեջ՝ լիակատար պարզություն։ Բանակցությունները որոշակի արդյունքի հասնելու մասին են։ Ի՞նչ արդյունք եք ուզում բանակցություններից։ Դուք՝ որպես Ուկրաինայի քաղաքացի։

- Հիմա  խոսում են Ուկրաինայում հրադադարի մասին։

- Այո, բայց սրանք բանակցություններ չեն։

- Ինչպե՞ս։

- Ո՞ւմ է պետք հրադադարը։ Ո՞ւմ։ Մե՞զ։ Մենք ուզո՞ւմ ենք դա։ Ինչո՞ւ։ Իսկ բանակի մասին ի՞նչ կասեք։ Դրանից հետո զորացրումը կսկսվի՞։ Տղամարդիկ կկարողանա՞ն արտասահման մեկնել։

- Սրա պատասխանը չկա։

- Ի՞նչ նկատի ունեք։ Սա արդեն մեր ներքին հարցն է։ Գիտե՞նք, թե ինչ է լինելու հրադադարից հետո։ Ինքներդ պատասխանեք այս հարցին։

- Ոչ, այս պահին չունեմ պատասխան:

- Տեսեք, հրադադար, չէ՞։ Հաջորդ օրը բանակը կասի. «Կարո՞ղ ենք տուն գնալ»։ Դուք վերցնում եք ձեր վերարկուն և գնում տուն։ «Կարո՞ղ ենք գնալ, թե՞ ոչ»։ Դուք՝ Ուկրաինայի քաղաքացի, չգիտեք, թե ինչ եք ուզում այս բանակցություններից։ Ինչպե՞ս կարող եմ պատասխանել ձեր հարցին։ Այսինքն՝ մենք բանակին թողնում ենք իր դիրքերում, չէ՞։

Երբ դուք ասում եք՝ «Ես ուզում եմ հրադադար», դա նորմալ է։ Իմ հարցն այն է, թե հրադադարը ներքին հարցեր է առաջացնում. բանակը կհեռանա՞  իր դիրքերից, թե՞ ոչ, կզորացրվի՞,  թե՞ ոչ։ Կամ հինգ տարի խրամատներում նստած մարդկանց ասելու եք՝ «Ո՛չ, մի փոքր էլ մնացեք այստեղ, ձմեռը կանցկացնենք, հետո կտեսնենք՝ աշունը, հետո՝ գարունը» և այլն։ Որքա՞ն գումար կստանան նրանք, եթե մարտեր չլինեն։

Այսպիսով, պատասխանեք այս հարցին՝ որպես Ուկրաինայի քաղաքացի, ի՞նչ եք ուզում վերջիվերջո, և հետո կխոսենք հրադադարի մասին։ Այսինքն՝ մենք չգիտենք, թե ինչ ենք ուզում։ Ռուսները սա հիանալի գիտեն. ամեն ինչ նրանց է ձեռնտու։

Ի՞նչ պատահեց 1917 թվականին։ Մարդիկ վերցրին իրենց զենքերը և գնացին տուն՝ իրենք արեցին դա։ Որովհետև ի՞նչ ասաց Լենինը նրանց։ Խաղաղություն՝  ժողովրդին, հող՝  գյուղացիներին, գործարաններ՝  աշխատողներին։ Այսքանը, բոլորը վերցրին իրենց զենքերը և գնացին տուն։ Եվ հետո նրանք արեցին այն, ինչ ուզում էին այդ զենքերով։ Ի՞նչ ենք մենք ուզում, գիտե՞նք։

Հրադադար, այո, լավ։ Ի՞նչ անել բանակի հետ՝ սա առաջին հարցն է։ Իսկ արտասահմանում գտնվող տղամարդկանց մասին՝ սա երկրորդն է։ Եվ ամենակարևորը,  երրորդը՝ Եվրոպան կշարունակի՞  տրամադրել մեզ  փող,  երբ խաղաղություն սկսվի։ Հանած հացահատիկը՝ այո, հանած մետաղագործություն՝ այո։ Արտահանման ներուժը, եթե Աստված կամենա, կկազմի 15-20 միլիարդ։ Ներմուծում՝ 70։ Դա նշանակում է, որ արտաքին առևտրի հաշվեկշիռը մինուս 50, մինուս 60 միլիարդ է։ Ինչպե՞ս ենք մենք գոյատևելու։ Մենք ունենք միայն մեկ տարվա համար բավարար պաշարներ։ Փոխարժեքը պահպանելու համար։ Ինչպիսի՞ն է գրիվնայի  (Ուկրաինայի  ազգային  արժույթը – խմբ.)  և դոլարի իրական փոխարժեքն այսօր։

- Ես իրականը չգիտեմ։

- Դե, մտածեք ինքներդ, ի՞նչ  փոխարժեք կլինի  գրիվնայի և դոլարի մասով:

- Կարծում եմ, մեկը՝ 60-ի  (ներկայիս  պաշտոնական  փոխարժեքը  ԱՄՆ  1  դոլարի  դիմաց  45  գրիվնա  է – խմբ.):

- Իսկ ես կարծում եմ՝ 150: Դա խուճապի մատնվելու բան չէ: Այնպես որ, երբ դուք ասում եք «հրադադար», պետք է մտածեք, թե ինչ է թաքնված դրա հետևում: Ռուսները պարզապես ծափ կտան: Այնպես որ, ես լիովին անտարբեր եմ բանակցությունների նկատմամբ՝ նախապես իմանալով, որ դրանից ոչինչ չի ստացվի:

--
Կոլոմոյսկու այս հարցազրույցը բացահայտում է, ոչ միայն այդ երկրի վերնախավի մի մասի իրական տրամադրությունները, այլև  այն, թե ինչու են այդ տրամադրությունները տարածված:

Այդպես է լինում, երբ երկիրը  ղեկավարում են արկածախնդիրները, որոնք երկրին մեծ վնասներ են հասցնում,  և չի երևում այն հեռանկարը, թե ինչպես կարելի է դուրս գալ այդ սխալ գործընթացից:

Եվ, ցավոք,  նման գործնըթացները միայն Ուկրաինային չեն վերաբերվում:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>