Ընդդիմությունը թույլ տվեց Փաշինյանին դառնալ հայկական Բրեժնև. շնորհավորանքներ սպասենք Ֆոն դեր Լյայենից և Կիմ Չեն Ինից
Անցած կիրակի տեղական ընտրություններում, 21 համայնքներում, իշխանության թեկնածուները «ջախջախիչ» հաղթանականեր տարան ժողովրդի նկատմամբ:
Ցուցանիշներին իսկապես կարող էին նախանձել նախկին ԽՍՀՄ ղեկավարները:
Այսպես, Հրազդանում Սասուն Միքայելյանի որդին՝ Սևակ Միքայելյանը, առաջատարն է՝ ձայների 90.2%-ով: Գորիսում՝ Առուշ Առուշանյանի գլխավորած «Համերաշխություն» դաշինքը ստացել է 93%:
Արտաշատում ՔՊ-ի թեկնածու Կառլեն Մկրտչյանն ստացել է 85.6 %:
Իջևանում ՔՊ-ի թեկնածու Արթուր Ճաղարյանը՝ 85.25 %:
Վարդենիսում, ՔՊ-ի թեկնածու Ահարոն Խաչատրյանը ստացել է 93.8 %:
Դիլիջանում ՔՊ-ի թեկնածու Դավիթ Սարգսյանը, ստացել է 76.4 %:
Գավառում, փաստացի ՔՊ-ի թեկնածու Գուրգեն Մարտիրոսյանը ստացել է 81.3 %:
Արաքս համայնքում ՔՊ-ի թեկնածու Ղազար Ղազարյանը տացել է քվեների 71.7 %:
Արմավիրում ՔՊ-ի թեկնածու Վարշամ Սարգսյանը ստացել է 96.1 %:
Գառնի համայնքում ՔՊ-ի թեկնածու Տիգրան Պողոսյանը ստացել է 94.2 %:
Ախուրյան համայնքում ՔՊ-ի թեկնածու Զավեն Մանուկյանը ստացել է 92.4 %:
Մարտունիում ՔՊ-ի թեկնածու Հովհաննես Հովեյանը ստացել է 67.6 %:
Ծաղկաձորում, ՔՊ-ի ներկայացուցիչ Նարեկ Հարությունյանը ստացել է 84.6 %:
Վայքում, ՔՊ-ի թեկնածու Մխիթար Մաթևոսյանը ստացել է 96.12 %:
Եղեգնաձորում ՔՊ-ի թեկնածու Հուսիկ Սահակյանը ստացել է 47.8 %:
Ջերմուկում, ՔՊ-ի թեկնածու Վահագն Արսենյանը ստացել է 92.7 %:
Մեղրիում ՔՊ-ի թեկնածու Սերգո Գալստյանը ստացել է քվեների 70 %-ը:
Այսպիսով կարող ենք «շնորհավորել» ՔՊ-ի նորընտիր տեղական բդեշխներին՝ դեպի ԽՍՀՄ-ի բարքեր վերասդարձով:
Իսկ Նիկոլ Փաշինյանին կարելի է «շնորհավորել» հայկական Սադդամ Հուսեյն դառնալու կապակցությամբ, երբ «ընտրություններն» անցկացվում են մի պայմաններում, երբ հիմնական ընդդիմադիր ուժերի լիդերները գտնվում են բանտերում:
Այս ամենից հետո Ֆոն դեր Լյայենը պարտավոր է «շնորհավորել» իր հայ գործնկերոջը՝ «2018-ի ոգին» պահելու կապակցությամբ, իսկ Հյուսիսային Կորեայի լիդերը ուղղակի պարտավոր է «շնորհավորել» իր հայ կոլեգային բռնապետերի շարքում հայտնվելու կապակցությամբ:
Սակայն պետք է նշել, որ այս իրավիճակի գլխավոր մեղավորներից են նաև տիտղոսային ընդդիմության ներկայացուցիչները, որոնք այս ընտրությամբ փաստացի կորցրին այդ տիտղոսը և հայտնվեցին պարտված ընդդիմադիրների ոչ պատվավոր ցուցակում:
Իսկ թե ինչու այդպես ստացվեց, կդիտարկենք մեր հաջորդ անդրադարձերում:
Սա է իրականությունը
Դավիթ Մկրտչյան
Zham.am

