ՏԻՄ «ընտրությունների» հյուսիսկորեական արդյունքները. հաջորդիվ ՔՊ-ն 250 տոկո՞ս կնկարի
Փաշինյանի «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար» Խուդաթյանը ներկայացրել է 17 համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները։
Նրա հրապարակած տվյալների համաձայն՝ համայնքների մեծ մասում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ «Համերաշխություն» դաշինքը հաղթել է Գորիսում և Գավառում։
ՔՊ-ն առավելագույն ձայներն ստացել է Վայքում՝ 96.12%, Արմավիրում՝ 96.1%, Գառնիում՝ 94.2%, Վարդենիսում՝ 93.8% և Ջերմուկում՝ 92.7%։
Գորիսում «Համերաշխություն» դաշինքը՝ Առուշ Առուշանյանի գլխավորությամբ, ստացել է ձայների 93%-ը, իսկ Գավառում՝ Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորած դաշինքը՝ 81.3%-ը։
Մնացած համայնքներում ՔՊ-ի արդյունքները հետևյալն են՝ Արթիկ՝ 74.9%, Մեղրի՝ 70%, Եղեգնաձոր՝ 47.8%, Ծաղկաձոր՝ 84.6%, Մարտունի՝ 67.6%, Արտաշատ՝ 85.6%, Ախուրյան՝ 92.4%, Իջևան՝ 85.25%, Դիլիջան՝ 76.4%, Արաքս՝ 71.7%։
--
Նկատենք. նման «բարձր» ցուցանիշներ արձանագրվել են որոշակի դեպքերում՝ անմրցակից «ընտրությունների» պայմաններում: Իսկ առհասարակ, 80-90 տոկոսանոց «ցուցանիշները» ոչ թե դեմոկրատիայի, այլ բացարձակ բռնատիրական ռեժիմի վկայությունն են, եթե ոչ՝ խարանը:
Հաջորդ անգա՞մ ինչ են նկարելու, 250 տոկո՞ս:

