Սա խայտառակություն էր. Գոհար Մելոյան
«Երևի այդպիսի ընտրատեղամաս չի եղել, որ գնանք ու դիմացը կուտակումներ, կամ «հատուկ ծառայություններ» մատուցող մեքենաներ չլինեն»,- ՏԻՄ ընտրությունների շրջանակում 20;00-ին բոլոր տեղամասերի փակվելուց հետո ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Գոհար Մելոյանը։
Նա նշեց, որ այդ մեքենաներում համայնքապետարանների և գյուղապետարանաների աշխատակիցներ էին, որոնք վերահսկում էին, թե արդյոք իրենց ուղղորդած քաղաքացիները գնում են ընտրության։ Մյուս կողմից էլ, իմանալով, թե ով է ընդդիմադիր ընտրող, նրանց սպառնացել են որ չգնան ընտրության։
«Ճնշումներն ու ուղղորդումները թե դրսից էին, թե՝ ներսից։ Սա խայտառակություն էր, թե ներսում ինչ քանակի ուղղորդումներ կային»,- ասաց Մելոյանը՝ շեշտելով, որ այն լրջագույն խնդիր է, հիմնարար՝ գաղտնիության սկզբունքի խախտում, որը քրեորեն պատժելի արարք է։
Սահմանադրագետը հայտարարեց որ լուրջ խնդիր է եղել դրոշմանիշների խոտանը և, որ հաշվարկի ժամանակ կպարզվի, թե այն պատահական էր թե կանխամտածված, նաև մտահոգություն հայտնեց, որ հաշվարկի ժամանակ հոսանքները չանջատվեին։
Աղբյուրը`Panorama.am

