ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅԱՆ ՍԵՆՍԱՑԻՈՆ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն անդրադարձել է հայ մարմնամարզիկների փայլուն հաջողությանը, որ արձանագրեցին Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում.
«Ռոտերդամում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը փայլուն արդյունք է արձանագրել՝ նվաճելով երկու ոսկե և երկու բրոնզե մեդալ։
«Ռոտերդամում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը փայլուն արդյունք է արձանագրել՝ նվաճելով երկու ոսկե և երկու բրոնզե մեդալ։
Արթուր Դավթյանը հենացատկում դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն, Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց նժույգթափերում, իսկ Մամիկոն Խաչատրյանն ու Արթուր Ավետիսյանը դարձան բրոնզե մեդալակիրներ։
Այս պահին Հայաստանը մեդալային հաշվարկում զբաղեցնում է երրորդ տեղը՝ առաջ անցնելով մարմնամարզության այնպիսի հզոր ավանդույթներ ունեցող երկրներից, ինչպիսիք են Ճապոնիան, Մեծ Բրիտանիան և Իտալիան եւ ոսկե մեդալներով հավասարվելով առաջին տեղում գտնվող գերտերություններ ԱՄՆ եւ Չինաստանի հետ։
Այսօր առաջնության վերջին օրն է, և վերջնական դասակարգումը դեռ կարող է փոխվել։ Բայց անկախ նրանից, թե ինչպիսին կլինի վերջնական արդյունքը, մեր մարզիկների աներերեւակայեկի նվաճումն արդեն կարելի է գնահատել որպես պատմական։
Հայկական մարմնամարզությունը փառահեղ պատմություն ունի։ Ալբերտ Ազարյանի, Հրանտ Շահինյանի և մեր մյուս մեծանուն մարմնամարզիկների անունները ժամանակին փայլում էին համաշխարհային սպորտի երկնակամարում։ Եվ այսօր մեր տղաները ցույց տվեցին, որ արժանի են այդ մեծ ավանդույթներին, որ հայկական մարմնամարզության դպրոցը ոչ միայն պահպանել է իր բարձրակարգ մասնագիտական ներուժը, այլև ի վիճակի է նոր համաշխարհային հաղթանակներ կերտելու։
Առանձնահատուկ շնորհավորանքի և երախտագիտության է արժանի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, որի տաղանդը, մասնագիտական հմտությունն ու տարիների հետևողական աշխատանքն այսօր այսպիսի փայլուն արդյունք են տվել։
Այս հաջողությունը նաև նոր խնդիր է դնում մեր առջև։ Ժամանակն է մտածել հայկական մարմնամարզության զարգացման հաջորդ մեծ նպատակի մասին՝ ունենալ այնպիսի ամբողջական և ուժեղ հավաքական, որը կկարողանա հանդես գալ բոլոր վեց գործիքների վրա, լիարժեք մասնակցել նաև թիմային բազմամարտին և պայքարել աշխարհի ուժեղագույն հավաքականների հետ։
Այդ խնդրի լուոծումը պահանջում է արդեն լուրջ պետական աջակցությունը, որը առայժմ բավարար չէ։
Մենք արդեն ապացուցել ենք, որ ունենք աշխարհի լավագույն առանձին մարմնամարզիկներից մի քանիսին։ Հաջորդ քայլը պետք է լինի աշխարհի լավագույն հավաքականներից մեկը ստեղծելը։
Ի սրտե շնորհավորում եմ մեր մարզիկներին, մարզիչներին, հատկապես Հակոբ Սերոբյանին և ողջ հայ ժողովրդին այս բացառիկ նվաճման կապակցությամբ։
Կեցցե՛ք, տղանե՛ր։ Դուք Հայաստանի հպարտությունն եք»։

