Իրանը հայտարարել է Բանդար-Աբասի վրա ամերիկյան Lucas անօդաչուի ոչնչացման մասին
Իրանի հակաօդային պաշտպանության ուժերը երկրի հարավում գտնվող նավահանգստային Բանդար-Աբաս քաղաքի երկնքում խոցել են ամերիկյան Lucas անօդաչու թռչող սարքը, հաղորդում է Tasnim-ը՝ հղում անելով Իրանի բանակի մամուլի ծառայությանը։
ԻԻՀ բանակի հայտարարության համաձայն, անօդաչուն խոցվել է ՀՕՊ ստորաբաժանումների կրակով, որոնք գործում են միասնական ազգային հակաօդային պաշտպանության համակարգի շրջանակում։
Tasnim-ը նաև նշում է, որ վերջին պատերազմի սկզբից իրանական ՀՕՊ ուժերը խոցել են մի քանի ժամանակակից մարտական ինքնաթիռներ, մի քանի հարյուր անօդաչու թռչող սարքեր և հակառակորդի այլ թռչող սարքեր։

