Ամենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա Աղեկյան Խայտառակ «ընտրություններ». համատարած ուղղորդումներ, քվեարկության գաղտնիության տոտալ խախտումներ Գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցի բացահայտումները
ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխող ռեժիմի համատարած ռեպրեսիաների և ահաբեկումների պայմաններում Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են ՏԻՄ «ընտրություններ» Ինչու է քաղաքացի Նիկոլ Փ.-ն խոսում արտահերթ ընտրություններից Մեր պայքարն արդար է ու անսակարկ, իսկ գիտակցումը, որ մտավորականությունը մեզ հետ է` առավել անկոտրում է դարձնում մեր կամքը. Անդրանիկ Թևանյան Բերման են ենթարկվել Եղեգնաձորի գործող համայնքապետը, փոխքաղաքապետն ու ավագանու անդամներ Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր» և «Հայրենիք» կուսակցությունների անդամներ ու թեկնածուներ Մերժե՛ք Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնողներին, Արարատը ուրացողներին, եկեղեցու դեմ պայքարողներին. Գերասիմ Վարդանյան Նախագահ, քաղբանտարկյալ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացվեց 2 ամսով Այս պահին որևէ հստակ ինֆորմացիա չկա, թե երբ նիստը տեղի կունենա․ Արամ Օրբելյան Կրկին խուզարկություններ՝ Ստեփանավանում․ 10 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Երևան Պատերազմ Արցախում
Ինչո՞ւ ենք թուրքական մամուլից տեղեկանում Անիի կամրջի վերականգման աշխատանքների ընթացքի մասին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Անգլիկան Եկեղեցու Նորվիչի թեմակալ առաջնորդին ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅԱՆ ՍԵՆՍԱՑԻՈՆ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ Մարտունու տարածաշրջանում 20 հազար ընտող իրավունք չի ունեցել այս ընտրություններին մասնակցել. Գեղամ Մանուկյան Արթուր Դավթյանն՝ աշխարհի կրկնակի չեմպիոն Ողբերգական ավտովթարի հետևանքով 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է. «Kia»-ի ԱԱԾ աշխատակից վարորդը դեպքի վայրից ճողոպրել է Ողբերգական ավտովթարի հետևանքով մшhшցել է նաև ընտանիքի երեխաներից մեկը ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց COP17 համաժողովի ԵՀԽ էկումենիկ պատվիրակությանը Ամենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա Աղեկյան Փաշինյանական իշխանության իսկական դեմքը. օրվա կադրը Խայտառակ «ընտրություններ». համատարած ուղղորդումներ, քվեարկության գաղտնիության տոտալ խախտումներ Քվեարկության գաղտնիության խախտման 10 դեպք, ընտրողների ապօրինի վերահսկողության և քարոզչության 3 դեպք. «Անկախ դիտորդ» Գորիսի բնակիչների համար Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում․ «Ականատես» Իրանը հայտարարել է Բանդար-Աբասի վրա ամերիկյան Lucas անօդաչուի ոչնչացման մասին «Հրապարակ»․ Ղեկավարը պիտի մտածի երկրի մասին, գիշերները չքնի, ոչ թե կատակներ անի, ձեռք առնի սրան-նրան Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը Ադրբեջանին՝ հրետանային համակարգեր և համատեղ գործարան, Հայաստանին՝ Skyfox-ներ․ Չեխիայի ռազմական «խաղը» Երևանի և Բաքվի միջև Գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցի բացահայտումները Բեմական փայլ և քաղաքական խառնարան. «Մանկական Եվրատեսիլի» մեծական դեմքերը Նարեն հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Հրшզենի գործադրմամբ վիճաբանություն Երևամում Իշխող ռեժիմի համատարած ռեպրեսիաների և ահաբեկումների պայմաններում Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են ՏԻՄ «ընտրություններ» Կոչ ենք անում ապահովել իրավապահ գործողությունների թափանցիկությունն ու համաչափությունը՝ ընտրությունների նախաշեմին․ «Ականատես» Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր Այս ամենը մեկ անուն ունի՝ ժողովրդին կապիտուլացնել ներսից․ Լիլիթ Գալստյան Դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են Արտենիի մշակույթի տան պատին Վիեննայի միջազգային փառատոնի շուրջ նոր զարգացումներ. WOFA-ի կազմակերպչական կոմիտեն հրատապ նիստ է գումարել Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում

«Հրապարակ»․ Ղեկավարը պիտի մտածի երկրի մասին, գիշերները չքնի, ոչ թե կատակներ անի, ձեռք առնի սրան-նրան

«Հրապարակի» հարցազրույցը գրող, ազատամարտիկ Հովիկ Վարդումյանի հետ

- Լույս է տեսել Ձեր բանաստեղծությունների ժողովածուն` «Երգ ապրողների համար» վերնագրով: Ի՞նչ բանաստեղծություններ են, եւ որո՞նք են հիմնական թեման ու ասելիքը:

- Այս գրքի հիմնական թեման ազգային մտածողությունն է: Իմ բոլոր գրքերում միայն ազգայինն է: Ես ինչ-որ անհատական, վերերկրային բաների մասին չեմ մտածում, ինչ ասում եմ, ինչ գրում եմ, կապված է միայն ազգայինի հետ: Իսկ այս գրքի բանաստեղծություններն անցյալ դարի 70-80-ականներին գրված գործեր են: Այն ժամանակ ես այնքան էլ հայրենասեր չէի, բայց բանաստեղծություններն էլի գնում են այդ ուղղությամբ, որ ինձ հետ է ծնվել, ինձնից անկախ: Ջահել տարիքում երկուսն էլ գրում էի` ե՛ւ արձակ, ե՛ւ չափածո, հիմնականում բանաստեղծություններ, բայց հետագայում արձակը հաղթեց, դարձավ տիրապետող, եւ պոեզիան ետ մնաց:

- Ինչո՞ւ «Երգ ապրողների համար», վերնագիրն ինչ-որ միտում ունի՞ իր մեջ:

- Վերնագրի միտումը ոչ թե ֆիզիկական իմաստով ապրողների համար է, այլ՝ հոգեւոր, այդ ապրումներն են: Հիմա էլ են բանաստեղծություններ գրում, բայց մարմնականից, նյութականից այն կողմ չեն կարողանում անցնել շատ ժամանակ: Իսկ պոեզիան պետք է դրանից վեր լինի, դրա համար էլ հենց այդ վերնագիրն եմ ընտրել:

- Արցախյան ազատամարտը շրջադարձային է եղել Ձեր կյանքում ե՛ւ որպես գրող, ե՛ւ որպես ազատամարտիկ: Կարո՞ղ ենք ասել, որ կարմիր թելի պես անցնում է Ձեր գրեթե բոլոր գրքերով:

- Իմ գրական ընթացքի մեջ արձակը որոշակի է դարձել 1994թ. հրադադարից հետո: Պատերազմի ընթացքում օրագիր էի պահում, իմ ուսապարկում՝ իրերիս մեջ մշտապես կային գրիչն ու ընդհանուր տետրը: Եվ մի քանի տետր գրառումներ եմ արել հենց մարտադաշտում, դադարների ժամանակ: Ամեն օր գրել եմ, թե ինչ ենք արել, ինչ է պատահել: Այդ օրագրերը հետո դարձան գրքեր, երբ պատերազմից, հրադադարից հետո վերադարձա տուն, եւ արդեն հնարավոր էր ստեղծագործել: Օրագրերն ինձ թելադրում էին. վեպ եմ գրել, վիպակներ եմ գրել, պատմվածքների ժողովածուներ եմ տպագրել: Եթե ուշադիր նայող լինի, ապա կզգա, որ իմ գրականության 70-80 տոկոսը պատերազմի թեման է շոշափում: Երբ 4-5 տարի եղել ես պատերազմի դաշտում (իհարկե` ընդհատումներով, 2 ամսով, 4 ամսով գնացել-եկել ենք), արդեն անցնում ես պատերազմի թեմայով գրելուն, որովհետեւ այնքան որոշիչ է դառնում, որ ինչ ուզում ես գրես, կապվում է դրա հետ:

- Այսօր Արցախում գեթ մեկ հայ չի մնացել: Դուք՝ որպես ազատամարտիկ եւ գրող, ինչպե՞ս եք վերաբերվում այդ իրողությանը:

- Այդ իրողությունն ինձ համար շատ ծանր է, ես նույնիսկ չեմ կարող ասել, թե ինչքան: Հիվանդագին ծանր է, երբ պատկերացնում եմ: Մարդը, որ առաջին անգամ գնում է պատերազմի դաշտ, նա չգիտի, թե ինչ է պատերազմը: Այդպիսի մարդիկ գալիս էին հազարներով, բայց առաջին գալուց հետո արդեն երկրորդ անգամ չէին գալիս, որովհետեւ ամեն րոպե կարող էին կյանքը կորցնել: Իսկ նորից եկողները նաեւ կորցնում էին: Եվ այդքան կորուստներից հետո, այդքան զոհեր տալուց հետո, մեր կյանքը նվիրելուց ու վիրավորվելուց հետո այսօր չունենք Արցախ: Մենք ապրում էինք նրանով, որ Արցախ ենք ազատագրել, իսկ կորցնելը ցավագին է, շատ ցավագին: Ես չգիտեմ, թե ազատամարտի ուրիշ մասնակիցներն ինչպես, բայց ես շատ ծանր եմ տարել եւ մինչեւ հիմա, այս պահին էլ որ հիշում, մտածում եմ այդ մասին, հոգեկան մեծ ցավ եմ ապրում: Այդքան արել ես, դրել ես, հրճվել ես, որ երկիր ես ազատագրել, եւ այսօր միանգամից դարձավ զրո... Անտանելի բան է:

- Մենք կարո՞ղ էինք Արցախը պահել, թե՞ դատապարտված էր կորստյան:

- Արցախը պահելու համար մենք 30 տարի պիտի աշխատեինք այնպես, ինչպես թուրքն էր աշխատում: Թուրքը զինվում էր, իսկ մենք այդ աստիճանի չէինք զինվում` իր հետ համեմատած: Ժողովուրդը տրամադրված չէր, այդ քաղաքականությունը չէր տարվում, մոռացել էինք պատերազմի մասին, պատրաստ չէինք: Եվ իշխանությունը փոխվելուց հետո նաեւ այդ երկփեղկվածությունը նպաստեց մեր պարտվելուն, բացի նրանից, որ Ադրբեջանը զինվել էր, իսկ մենք լավ չէինք զինված:

- Մեր վարչապետն ասում է, որ Արցախը թոկ էր մեր վզին, ազատվելով` ավելի ամրացանք ու անկախացանք, որ դառնում ենք ինքնիշխան, կարեւոր պետություն: Համաձա՞յն եք այդ մտքի հետ:

- Իհարկե՝ համաձայն չեմ, որովհետեւ դա ասելու բան չէ, որ ասում է: Ունեցածդ տաս ու կորցնես, որ իբր դրանից շահե՞ս։ Դա առնվազն հիմարություն է: Ունեցածդ պիտի պահես, այնքան խելք ու ուժ, կամք ունենաս, որ կարողանաս պահել, հետո մտածես ուրիշ բաների մասին:

- Ի՞նչ եք կարծում՝ Արցախը կորցնելուց հետո վտանգվա՞ծ է Սյունիքը, ամբողջ Հայաստանը, նույն ճակատագի՞րն է սպառնում մեզ այս ընթացքով: Չէ՞ որ մենք շարունակ տալիս ենք, զիջում ենք Ադրբեջանին:

- Եթե նման ձեւով շարունակվի, լավ վախճան չի ունենալու, արդեն պարզ չի՞: Պատկերացնո՞ւմ ես, թե ինչ էր Արցախ տալը, Արցախը ո՞նց կարելի էր տալ: Բայց մի կողմից էլ մտածում ես, որ ինքը հա՛մ պատրաստ չէր որպես ազգի առաջնորդ, ղեկավար, հա՛մ էլ թշնամին լավ զինվել էր, իսկ մենք` ոչ: Ինչ էլ ասեն, ես չեմ հավատում, ես աշխատել եմ այդ ժամանակ, տեսել եմ, թե ինչ ունեինք, ինչքան ունեինք: Եթե նույնիսկ հաղթում ես, պիտի այնպիսի քաղաքականություն վարես՝ ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին, որ կարողանաս պահել քո ետ բերածը: Իսկ այդ քաղաքականությունը չի եղել ոչ միայն այս վերջին «թագավորի» կողմից, այլեւ հենց սկզբից էլ չի եղել, լավ չեն արել, լավ չենք կազմակերպել: Դա էլ էր պատճառ, որովհետեւ մեր պարտության պատճառները մի քանիսն էին:

- Դուք ասացիք, որ պատրաստ չէր որպես ղեկավար՝ Փաշինյանի՞ն նկատի ունեիք, դա՞ էր Արցախը կորցնելու հիմնական պատճառը:

- Հա, իհարկե: Ինքը՝ այդ պաշտոնի մարդը, նաեւ գլխավոր հրամանատարն էր, իսկ գլխավոր հրամանատարը պիտի գաղափար ունենա բանակից, պատերազմից եւ ամեն ինչից: Ինքը չուներ այդ գաղափարը, ո՞նց կարող էր ղեկավարել: Եթե նա խելքը գլխին մարդ լիներ եւ հայրենասեր, մեկին պիտի վերցներ զինվորականներից, ասեր` արի ինձ տեղակալ, ու նրա միջոցով այդ բաներն աներ, ինչն ինքը չէր կարող անել:

- Ինչպե՞ս կբնորոշեք մեր կյանքի այս վերջին 8 տարին: Ինքնահաստատմա՞ն ժամանակ էր, ինչպես իշխանություններն են պնդում, թե՞ կորստի:

- Կորստի ժամանակ էր, ինչքան էլ ուզում են ասեն, թե այս ենք արել, այն ենք արել, որ հեքիաթներ են պատմում, միեւնույն է` կորստի շրջան էր: Հեչ որ չլինի` Արցախն այնքան մեծ կորուստ է, որ տեղը չես կարող ուրիշ բան դնես եւ ասես` գտել եմ. պիտի վերադարձնես, որ գտնես: Կորուստը շատ մեծ է, շատ, ահավոր: Եվ մենք հիմա պատրաստ էլ չենք, մեզ հիմա անընդհատ խաղաղության քարոզ են անում, ու էլ չգիտեմ, թե ինչ, որ, այ, այսպես ապահով է: Է հա, շատ լավ է, բայց մենք այնքան թույլ ենք հիմա, որ Ադրբեջանը երբ ուզենա հարձակվի` կհաղթի: Ես վստահ չեմ, չենք կարող, ինքը լավ զինված է ամեն ինչով: Պետք է աշխատել այդ ուղղությամբ, ոչ թե խոսել, հո միայն խոսելո՞վ չէ:

- Մենք դատապարտվա՞ծ ենք, արդյո՞ք կարող է այսօր մեզ այս վիճակից դուրս բերել պարտված, կապիտուլյացիա ստորագրած իշխանությունը:

- Եթե այս ընթացքով գնա, չի կարող: Իսկ եթե կարողանա փոխվել, մտածողությունը փոխվի, ազգային մոտեցումները փոխվեն, այսինքն` մարդը գիշերը չքնի, մտածի: Երկրի ղեկավարը չպիտի գնա՝ հանգիստ քնի, պիտի անընդհատ մտածի երկրի ապահովության մասին, ոչ թե կատակներ անի, ձեռք առնի սրան-նրան: Ես չեմ կարծում, որ մտածում են: Ասում են` ի՞նչ է եղել որ, թուրքը մեր ախպերն է: Թուրքը մեր ախպերը չի եղել եւ երբեք չի կարող լինել: Թուրքն ունի ծրագիր եւ իրականացնում է: Եթե պատերազմով չկարողանա, կանի այնպես, ինչպես արել է վրացիների հետ: Խաղաղ ճանապարհով Վրաստան լցվելով` տիրում է: Հիմա նույնն ուզում է մեզ հետ անի եւ քայլ առ քայլ գնում է դրան:

- Իսկ ինչո՞ւ է ազգային զարթոնք ապրած, ազատամարտ հաղթած ժողովուրդն այսօր լուռումունջ հաշտվում իր բոլոր կորուստների հետ:

- Ժողովուրդն էլ է հոգնում: 30 տարի անվերջ պայքարեց: Բացի դրանից, ժողովրդի 60-70 տոկոսը գաղափար չունի ո՛չ լավի, ո՛չ վատի մասին: Մտածում է իր հացի, իր ընտանիքի եւ իր համար: Եվ ինչ տեսակ իշխանություն աթոռի վրա նստած է, ժողովուրդը գնում է դրա կողմը: Կապ չունի՝ լավն է, վատն է, ժողովուրդը մի բան պոկելու, ապրելու համար գնում է էդ կողմը: Դա բնական է, եւ բոլոր ազգերի մեջ է այդպես, դա մարդկության հատկությունն է: Եթե փոխվի իշխանությունը, հայրենասեր, ազգասեր մեկը գա, ժողովուրդը գնալու է նրա հետեւից: Սա է, ժողովուրդը մեղք չունի:

- Իսկ ինչո՞ւ է մտավորականությունը լուռ ու հաշտվող, չէ՞ որ ժողովրդին կողմնորոշող ու առաջնորդող էլիտան է:

- Հոգնել է: Ես հիշում եմ, երբ այդ մտավորականությունը գալիս էր միտինգներին, մասնակցում էր, ակտիվ էր, բայց հոգնել են, որովհետեւ 30 տարի արդյունք չեն տեսել: Հույսը կորել է, հուսահատվել են: Բացի այդ, հետո եղել են պահեր, երբ ժողովուրդը մեծ զանգվածով դուրս է եկել, որ պիտի գնային, մի բան անեին, բայց առաջնորդողները չեն գնացել, չեն արել: Ժողովուրդն էլ է հիասթափվել: Ընդդիմությունը պիտի մի բան անի, բայց չի արել, այսօր էլ չի անում, մենակ խոսում են, իսկ միայն խոսելով հարց չի լուծվում: Փողոց էլ դուրս են գալիս, չգիտեմ, էս մարդն ամեն քայլի գնում է, ամեն ինչի ընդունակ է, ով էլ որ խոսում է, ինքը բռնում «կոխում» է էն տեղը, չէ՞: Քանի մարդու՝ անմեղ կամ կիսամեղավոր, որ խոսացել են կամ չգիտեմ ում կողմից են եղել, վերցրել, տարել-նստացրել է: Վրան մեղք կա, չկա` հաշիվ չէ, տանում դնում են էնտեղ. վտանգավոր է: Ինքը լավ աշխատում է:

- Այդ բռնությունն էլ աչքը վախեցնում է ե՛ւ մտավորականի, ե՛ւ մյուսի:

- Հա, բա ի՞նչ է անում: Մտավորականն էլ, ի՞նչ ասեմ, ես ուշադիր նայում եմ` ով ինչ է անում: Ասենք` դու խոսում ես քեզ տրամադրելով, պայքարի ձեւ է, չէ՞, ես իմ ձեւով եմ պայքարում: Բայց քանի՞ գրող այդ գաղափարն ունի, չկա՛ն, մեկ-մեկ խոսացող կա, այդքան բան, մնացածը մտածում է՝ իրենց գիրքը տպեն, էս անեն, էն անեն: Նույնն էլ ազգի մնացած մասն է, բոլորը դարձել են էդպես: Հոգնել են, հասկանո՞ւմ ես, հոգնել են: Էնքան պայքարեցինք` հարց չլուծվեց, հոգնել են: Իսկ ով որ չի հոգնում, նա կպայքարի մինչեւ վերջ, բայց դրանց թիվը քիչ է:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>