Ամենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա Աղեկյան Խայտառակ «ընտրություններ». համատարած ուղղորդումներ, քվեարկության գաղտնիության տոտալ խախտումներ Գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցի բացահայտումները
ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխող ռեժիմի համատարած ռեպրեսիաների և ահաբեկումների պայմաններում Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են ՏԻՄ «ընտրություններ» Ինչու է քաղաքացի Նիկոլ Փ.-ն խոսում արտահերթ ընտրություններից Մեր պայքարն արդար է ու անսակարկ, իսկ գիտակցումը, որ մտավորականությունը մեզ հետ է` առավել անկոտրում է դարձնում մեր կամքը. Անդրանիկ Թևանյան Բերման են ենթարկվել Եղեգնաձորի գործող համայնքապետը, փոխքաղաքապետն ու ավագանու անդամներ Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր» և «Հայրենիք» կուսակցությունների անդամներ ու թեկնածուներ Մերժե՛ք Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնողներին, Արարատը ուրացողներին, եկեղեցու դեմ պայքարողներին. Գերասիմ Վարդանյան Նախագահ, քաղբանտարկյալ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացվեց 2 ամսով Այս պահին որևէ հստակ ինֆորմացիա չկա, թե երբ նիստը տեղի կունենա․ Արամ Օրբելյան Կրկին խուզարկություններ՝ Ստեփանավանում․ 10 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Երևան Պատերազմ Արցախում
Ինչո՞ւ ենք թուրքական մամուլից տեղեկանում Անիի կամրջի վերականգման աշխատանքների ընթացքի մասին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Անգլիկան Եկեղեցու Նորվիչի թեմակալ առաջնորդին ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅԱՆ ՍԵՆՍԱՑԻՈՆ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ Մարտունու տարածաշրջանում 20 հազար ընտող իրավունք չի ունեցել այս ընտրություններին մասնակցել. Գեղամ Մանուկյան Արթուր Դավթյանն՝ աշխարհի կրկնակի չեմպիոն Ողբերգական ավտովթարի հետևանքով 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է. «Kia»-ի ԱԱԾ աշխատակից վարորդը դեպքի վայրից ճողոպրել է Ողբերգական ավտովթարի հետևանքով մшhшցել է նաև ընտանիքի երեխաներից մեկը ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց COP17 համաժողովի ԵՀԽ էկումենիկ պատվիրակությանը Ամենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա Աղեկյան Փաշինյանական իշխանության իսկական դեմքը. օրվա կադրը Խայտառակ «ընտրություններ». համատարած ուղղորդումներ, քվեարկության գաղտնիության տոտալ խախտումներ Քվեարկության գաղտնիության խախտման 10 դեպք, ընտրողների ապօրինի վերահսկողության և քարոզչության 3 դեպք. «Անկախ դիտորդ» Գորիսի բնակիչների համար Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում․ «Ականատես» Իրանը հայտարարել է Բանդար-Աբասի վրա ամերիկյան Lucas անօդաչուի ոչնչացման մասին «Հրապարակ»․ Ղեկավարը պիտի մտածի երկրի մասին, գիշերները չքնի, ոչ թե կատակներ անի, ձեռք առնի սրան-նրան Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը Ադրբեջանին՝ հրետանային համակարգեր և համատեղ գործարան, Հայաստանին՝ Skyfox-ներ․ Չեխիայի ռազմական «խաղը» Երևանի և Բաքվի միջև Գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցի բացահայտումները Բեմական փայլ և քաղաքական խառնարան. «Մանկական Եվրատեսիլի» մեծական դեմքերը Նարեն հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Հրшզենի գործադրմամբ վիճաբանություն Երևամում Իշխող ռեժիմի համատարած ռեպրեսիաների և ահաբեկումների պայմաններում Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են ՏԻՄ «ընտրություններ» Կոչ ենք անում ապահովել իրավապահ գործողությունների թափանցիկությունն ու համաչափությունը՝ ընտրությունների նախաշեմին․ «Ականատես» Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր Այս ամենը մեկ անուն ունի՝ ժողովրդին կապիտուլացնել ներսից․ Լիլիթ Գալստյան Դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են Արտենիի մշակույթի տան պատին Վիեննայի միջազգային փառատոնի շուրջ նոր զարգացումներ. WOFA-ի կազմակերպչական կոմիտեն հրատապ նիստ է գումարել Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում

ՏԻՌ. «Տեղական ինքնակառավարման...» ռեպրեսիաներ

Լրագրող Արմեն Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրում է.
«Հոկտեմբերի 25-ին, այսինքն՝ վաղը, Հայաստանի մի շարք համայքներում պետք է տեղի ունենային «տեղական ինքնակառավարման մարմինների», նույնն է, թե՝ մունիցիպալ ընտրություններ: Սակայն ընտրական պրոցեսը գործնականում դիվերսիայի է ենթարկվել ու տապալված է, քանի որ «ֆեդերատիվ» իշխող ուժը՝ ՔՊ-ն, ընտրության նախաշեմին դիմել է մրցակից ուժերի ու նրանց ներկայացուցիչների դեմ համատարած ու զանգվածային ռեպրեսիաների: Ձերբակալվում, հալածվում, կալանավորվում և հետապնդումների են ենթարկվում տասնյակ ու տասնյակ թեկնածուներ, որոնք իշխանական չեն կամ իշխանության կողմից չեն ընկալվում որպես յուրային, որպես Նիկոլ Փաշինյանի ոտքը համբուրող և ձեռքը լիզող:

Նախքան այս աշնանային ՏԻՄ ընտրությունները, երբ առաջադրումների փուլում երևաց ընդդիմադիր հիմնական ուժերի պասիվությունը, դա բազմազան մեկնաբանությունների, դիտարկումների, նաև՝ հիմնավորված դիտողությունների առիթ տվեց: Պայքարն, ամեն դեպքում, պետք է շարունակել, մանավանդ, տեղերում:
Բայց կա նաև հարցի մյուս կողմը. իսկ ո՞ւմ հետ են գնում ընտրության: Ավելի ճիշտ. ո՞վ է, ի՞նչ ուժ է հիմնական մրցակիցը:

Իսկ հիմնական մրցակիցը Նիկոլ Փաշինյանն է, ՔՊ-ն է, «օրվա իշխանությունը»: Անվանեք՝ ինչպես ուզոմ եք: Առանցքայինն այդ իշխանության էությունն է, որը հանգում է ամենածայրագույն ասիական բռնապետության՝ «ժողովրդավարության բասԾիոնի» եվրոծաղրափայլաթղթով:

Փաշինյանի գործելակերպը անփոփոխ է. ռեպրեսիաներ, ոստիկանաժանդարմերիական բռնաճնշումներ, ընդդիմադիրների համատարած գաղտնալսումներ ու լրտեսումներ, գործսարքոցիներ և այլ նման նենգություններ:
Իմաստ ունի՞ նման մեկի հետ գնալ ընտրությունների:
Մեթոդիկան էլ է անփոփոխ. ընտրություններից 1-2 օր առաջ, քվեարկության նախօրեին՝ հիմնական ընդդիմադիր ուժերի դեմ հալածանքներ, նախընտրական շտաբների աշխատանքների պարալիզացիա, մտացածին ու սուտ մեղադրանքներով՝ համատարած ձերբակալումներ, խուզարկություններ:
Առաջիններից մեկը դա կիրառվեց դեռևս 2023-ին՝ Երևանի ավագանու ընտրությունների համատեքստում՝ «Մայր Հայաստան»-ի դեմ: Սակայն դա զուտ «փորձարկում» էր: Հետագայում փաշինյանական ռեպրեսիոն այդ «ընտրամեթոդը» հղկվեց ու հիմա հասցվել է ավտոմատիզմի աստիճանի:

Երկրորդ անգամ այդ «նախընտրական» հարձակման գործիքը կիրառվեց Գյումրիում՝ էլի «Մայր Հայաստանի», նաև ընդդիմադիր մյուս ուժերի դեմ (նախընտրական շտաբի խուզարկում, աշխատանքի տապալում):

Հետո այդ բռնատիրական «գործիքը» դարձավ փաշինյանական «իրական Հայաստանի» նախընտրական պրոցեսի բաղկացուցիչ մաս: Ու այս՝ արդեն ապօրինացված ՏԻՄ «ընտրություններում» այն լայնորեն ևս կիրառվում է: Փաստերն ու օրինակները ակնհայտ են ու բազմաթիվ. Ստեփանավանում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հարձակվել է «Ուժեղ Հայաստանի» թեկնածուի և շտաբների վրա՝ ձերբակալումներով, Արտաշատում ճնշումներ ու վարչական ահաբեկումներ են իրականացվում ՀՅԴ թեկնածուների ու համակիրների դեմ, Արթիկում այսօր բերման են ենթարկվել «Ապրելու երկիր» և «Հայրենիք» կուսակցությունների անդամներից ու ավագանու թեկնածուներից մի քանիսը: Ի լրումն, այսօր վաղ առավոտյան բերման են ենթարկվել Եղեգնաձորի գործող համայնքապետ Դավիթ Հարությունյանը, փոխքաղաքապետ Վարդան Ավագյանն ու ավագանու 3 անդամ: կան տեղեկություններ, որ իշխանությունները համանման ռեպրեսիաներ են իրականացրել նաև Մարտունիում...

Սրանք ինչ ասես կարող են բնորոշվել, բացի՝ ընտրություններից:

Պատկերն ավելի շատ նման է առանց կանոնների մարտի, բայց այն նյուանսով, որ փաշինյանական թեկնածուի կողմից կռվում են նաև ԱԱԾ-ն, ոստիկանությունը, քննչականը, հակակոռուպցոն-մակակոռուպցիոնները, իսկ ընդդիմադիրների ձեռքերն ու ոտքերը պետք է լինեն կապկպված, բերանները՝ խցոցով փակված:
Պատկերն ամբողջացնում է այն փաստը, որ եթե չնայած ամեն ինչին, ընդդիմադիր ուժերին հաջողվում է հաղթել ՏԻՄ ընտրություններում, ապա հաղթողները կալանավորվում են արդեն ընտրություններից հետո, ինչպես դա տեսել ենք Վանաձորի, նույն Գյումրու դեպքերում:

Այսինքն՝ ընտրություն չկա. եթե Փաշինյանի հետ գնում ես ընտրության, ապա քեզ կկալանավորեն կամ ընտրություններից առաջ, որ հաղթելու շանս չունենաս, բայց եթե հաղթես, կկալանավորեն արդեն ընտրություններից հետո:

Նման պայմաններում հարց է ծագում. իսկ ի՞նչ իմաստ ունի պահել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Ի վերջո, եթե բոլոր ընտրական խնդիրները «կարգավորում» են հակակոռուպցոին կոմիտեն, քննչականը կամ այլ ռեպրեսիվ մարմիններ, ապա ինչո՞ւ ավելորդ հիմնարկ պահել: Հա, ի՞նչ, ընդդիմադիրները միանգամից թեկնածուների ցանկը, որպես կալանավորների ցուցակ, թող հանձնեն հակակոռուպցիոնին ու գնան բանտ:

Կլինի ոչ թե՝ ՏԻՄ, այլ՝ ՏԻՌ – տեղական ինքնակառավարման ռեպրեսիաներ, կամ էլ, լավ, ՏԻՁ – տեղական ինքնակառավարման ձերբակալություններ:

Ավելի թունդ առաջարկություն կարելի է անել. Հայաստանում արգելել բոլոր կուսակցությունները, բացի ՔՊ-ից, քպ-ական չլինելու համար բանտարկել, աքսորել, զրկել ձայնի, քվեարկության և աշխատանքի իրավունքներից: Հա, ի՞նչ: Միևնույն է, այս բոլոր սրիկայություններն արվում են, ի՞նչ խնդիր կա՝ օրինականացնել դա և պաշտոնապես հանդես գալ որպես բբ՝ բացարձակ բռնապետ:

Իսկ եթե սարկազմը դնենք մի կողմ և ավելի լուրջ, ապա քաղաքական տեսանկյունից նման պայմաններում ընտրական պրոցեսը չի կարող համարվել լեգիտիմ, նման պայմաններում ձևավորված իշխանությունը կամ տեղական ինքնակառավարման մարմինները չեն կարող լինել լեգիտիմ: Ինչպես լեգիտիմ չէ ՔՊ-ի այժմյան 49 տոկոսանոց «մեծամասնությունը»:

Եվ ավելի լուրջ. Փաշինյանը նման մեթոդներով, ըստ էության, փակում է իր դեմ քաղաքական եղանակներով պայքարելու բոլոր դռները: Դա վատ է բոլորի համար, առաջին հերթին՝ երկրի հետագայի: Բայց դա ամենից քիչն է անհանգստացնում օրվա իշխանությունից բոլոր ճանկերով կառչած օրվա իշխանությանը»:

Արմեն Հակոբյան
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>