Տավուշի մարզում գյուղական դպրոցներ կփակվեն՝ միավորման ու «կրթության բարելավման» լոզունգներով
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարությունը «Մի շարք ուսումնական հաստատություններ միաձուլման ձևով միջնակարգ դպրոցներ վերակազմակերպելու մասին» կառավարության որոշման նախագիծ է դրել շրջանառության մեջ։
Նախագծի համաձայն.
«Ա. Հիմք ընդունելով «ՀՀ Տավուշի մարզի Կիրանցի Գագիկ Վարդանյանի անվան հիմնական դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» և «ՀՀ Տավուշի մարզի Աճարկուտի հիմնական դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն»ՊՈԱԿ-ների սովորողների թվաքանակը, ուսումնական հաստատությունների շենքային պայմանները՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ծառացած խնդիրների կարգավորման նպատակով անհրաժեշտ է համարում վերակազմակերպել երկու դպրոցները՝ միաձուլման տարբերակով և հիմնել մեկ միջնակարգ դպրոց:
բ.«ՀՀ Տավուշի մարզի Լուսաձորի հիմնական դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական պետական ոչ առևտրային կազմակերպությունը (դպրոցում սովորում է 63 աշակերտ) և «ՀՀ Տավուշի մարզի Սայադ Մխիթարյանի անվան Ակնաղբյուրի հիմնական դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (դպրոցում սովորում է 35 աշակերտ) միաձուլման եղանակով վերակազմակերպել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «ՀՀ Տավուշի մարզի «Լուսաձորի կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության։ Երկու դպրոցների միջև հեռավորությունը 5 կիլոմետր է, տրանսպորտով հասնելու տևողությունը՝ 9 րոպե։
Ակնկալվում է, որ «ՀՀ Տավուշի մարզի Կիրանցի Գագիկ Վարդանյանի անվան հիմնական դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն», «ՀՀ Տավուշի մարզի Աճարկուտի հիմնական դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն»,«ՀՀ Տավուշի մարզի Լուսաձորի հիմնական դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն»և«ՀՀ Տավուշի մարզի Սայադ Մխիթարյանի անվան Ակնաղբյուրի հիմնական դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների սովորողները կունենան համապատասխան տարածք և «ՀՀՏավուշիմարզիԿիրանցիԳագիկՎարդանյանիանվանմիջնակարգդպրոց»և «ՀՀՏավուշիմարզի «Լուսաձորիկրթահամալիր» պետականոչառևտրայինկազմակերպությունների սովորողների կրթությունը կկազմակերպվի առավել արդյունավետ՝ էապես բարելավելով կրթության որակը»։
--
Առհասարակ, հայրենի ընկալման մեջ դպրոցը, առնվազն գենետիկ հիշողության մակարդակում, ավելին է, քան պարզապես կրթօջախը: Որոշակի առումով, եթե գյուղի դպրոցը փակվում է, դա նույնն է, ինչ գյուղը «փակվի»: Բայց նման «մանրուքների» մասին ոչ ոք չի մտածում՝ դպրոցներ փակելիս, միավորելիս, որքան էլ որ այդ ամենը բարձրագոչ տիտղոսային «լավ նպատակների» լոզունգներով արվի:
Կամ էլ, պետք է ենթադրել, դա նպատակային է արվում:

