Այս պահին որևէ հստակ ինֆորմացիա չկա, թե երբ նիստը տեղի կունենա․ Արամ Օրբելյան
«Դատական նիստը տեղի չի ունեցել․ դեռ սպասում ենք, թե երբ կլինի, երբ տեղի կունենա՝ դժվարանում եմ ասել։ Փորձեցինք ճշտել կազմից՝ դատարանի օգնականից և կարգադրիչներից, այս պահին որևէ հստակ ինֆորմացիա, տեղեկատվություն չեն կարողանում տալ։ Ինչով է պայմանավորված՝ դժվարանում եմ ասել․ չեմ բացառում, որ որոշման վրա է դեռևս դատավորն աշխատում»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Օրբելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։

