Փաշինյանը փակուղու առաջ է, որից այս պահին ելքեր չի գտնում. Ստեփան Դանիելյան
ԵԱՏՄ-ից հրապարակել են այն տնտեսական բացասական հետևանքների հաշվարկները, որը կունենա Հայաստանը վերոնշյալ միությունից դուրս գալուց հետո։ Panorama.am-ը դիմեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանին հարցով, թե՝ հնարավոր համարո՞ւմ է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալը։
Ս. Դանիելյան- ԵԱՏՄ-ից դուրս գալը Հայաստանի համար իրատեսական չէ և՛ տնտեսական, և՛ քաղաքական առումով։ Այդ կառույցից դուրս գալը Հայաստանի նման փոքր երկրի համար կատաստրոֆա է, որովհետև նա այլ մեծ մաքսային միության մեջ չի մտնում։ Այսօր մեծ մաքսային միության՝ ԵՄ-ի մեջ մտնելն անհնարին է և՛ աշխարհագրական, և՛ մյուս առումներով, որովհետև ԵՄ-ում այսօր տնտեսական ճգնաժամ է և այն մտնում է մի ժամանակաշրջան, որտեղ շատ մեծ հարցականներ են դրված այդ կառույցի ապագայի վրա։
Ըստ տրամաբանության, այնտեղ ռեֆորմներ են սպասվում, նույն Ֆրանսիայի նախագահի թեկնածու Լը Պենը մի փաստաթուղթ է կազմել, որ ԵՄ-ն պետք է վերակազմավորվի, և նրան պաշտպանում են Եվրոպայի աջամետ կուսակցությունները։ Այսինքը՝ Միության երկրների լիազորությունները մեծանում են, իսկ եվրոբյուրոկրատներինը՝ փոքրանում։ ԵՄ-ում սպասում են ընտրությունների, դրան գումարվում է նաև տնտեսական ճգնաժամը։
Այդ պնդումը, թե մենք ԵՄ-ենք մտնելու՝ փակված թեմա է, իսկ ԵԱՏՄ-ից դուրս գալուց Հայաստանի նման փոքր երկիրը անհասկանալի վիճակում է նրա կենսագործունեությունը թկուզ՝ տնտեսական, դեռ անվտանգության մասին չենք խոսում, անհասկանալի է։
Երկրորդ՝ անհասկանալի են Իրան-ԱՄՆ-Իսրայել հարաբերությունները, առավել ևս, որ ընտրություններ են սպասվում Իսրայելում և ԱՄՆ-ում։
Սրանք բոլորն անորոշություններ են և այս առումով խոսել ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին, իհարկե անլրջություն է։ Այլ հարց է, թե ինչ պայման են դնելու ԵԱՏՄ-ից, մասնավորապես՝ Ռուսաստանից՝ ՀՀ գործող վարչապետի առաջ։
Դա էր հիմնական հարցը և Հայաստանը պետք է հետքայլ անի, իսկ հետքայլն իր համար լինելու է ռեպուտացիոն շատ մեծ կորուստներով՝ անհեթհեթ քաղաքականության հետևանքով ինքը խնդիրների առաջ է կանգնում, այսինքը ինքը պետք է գնա և իր հայտարարված բոլոր քայլերի առումով հետքայլ անի։
Սա է խնդիրեը, թե էդ ամեն ինչին ինչ ձևակերպում են տալու։
Panorama.am-Կարո՞ղ ենք հանրաքվե անցկացնելու մասին ՌԴ պահանջը դիտարկել Հայաստանի իշխանությունների կողմից հետքայլ կատարելու հնարավորություն, քանի որ ակնայտ է, որ հանրաքվեի դեպխքում քաղաքացիների ճնշող մեծամասնությունը կողմ չի քվերակի վեկտորի փոփոխությանը;
Ս. Դանիելյան- Հանրաքվեի պահանջն ավելի շատ ուլտիմատումի բնույթ ունի; Բոլորն էլ հասկանում են, որ հանրաքվեի թեմա էլ չկա։ Դրան գումարած, որ հանրաքվեում պարտության դեպքում ՔՊ-ն կորցնելու է իշխանությունը։ Ներկայում հանրաքվեի մասին խոսք չկա, չի լինելու նման բան։
Հիմա հարցն այն է, որ 2025 թվականի ընդունած այն ահեթեթ օրենքը՝ գործընթցը ԵՄ-ին անդամակցելու մասին, ինչ ձեևով պետք է փոփոխության ենթարկվի; Օրե՞նք ընդունել այն ինչ-որ ձև քողարկելու համար։ Ես կարծում եմ, որ Հայաստանի գործող վարչապետն ինչ-որ ձևով իրեն ծուղակի մեջ է գցել, փակուղու առաջ է կանգնած, և, թե ինչպես դրանից դուրս կգա, ինքն էլ հիմա չգիտի։ Նա հիմա փակուղու առաջ է, որից այս պահին ելքեր չի գտնում։

