Ամենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա Աղեկյան Խայտառակ «ընտրություններ». համատարած ուղղորդումներ, քվեարկության գաղտնիության տոտալ խախտումներ Գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցի բացահայտումները
ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխող ռեժիմի համատարած ռեպրեսիաների և ահաբեկումների պայմաններում Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են ՏԻՄ «ընտրություններ» Ինչու է քաղաքացի Նիկոլ Փ.-ն խոսում արտահերթ ընտրություններից Մեր պայքարն արդար է ու անսակարկ, իսկ գիտակցումը, որ մտավորականությունը մեզ հետ է` առավել անկոտրում է դարձնում մեր կամքը. Անդրանիկ Թևանյան Բերման են ենթարկվել Եղեգնաձորի գործող համայնքապետը, փոխքաղաքապետն ու ավագանու անդամներ Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր» և «Հայրենիք» կուսակցությունների անդամներ ու թեկնածուներ Մերժե՛ք Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնողներին, Արարատը ուրացողներին, եկեղեցու դեմ պայքարողներին. Գերասիմ Վարդանյան Նախագահ, քաղբանտարկյալ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացվեց 2 ամսով Այս պահին որևէ հստակ ինֆորմացիա չկա, թե երբ նիստը տեղի կունենա․ Արամ Օրբելյան Կրկին խուզարկություններ՝ Ստեփանավանում․ 10 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Երևան Պատերազմ Արցախում
Սա խայտառակություն էր. Գոհար Մելոյան Ինչո՞ւ ենք թուրքական մամուլից տեղեկանում Անիի կամրջի վերականգման աշխատանքների ընթացքի մասին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Անգլիկան Եկեղեցու Նորվիչի թեմակալ առաջնորդին ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅԱՆ ՍԵՆՍԱՑԻՈՆ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ Մարտունու տարածաշրջանում 20 հազար ընտող իրավունք չի ունեցել այս ընտրություններին մասնակցել. Գեղամ Մանուկյան Արթուր Դավթյանն՝ աշխարհի կրկնակի չեմպիոն Ողբերգական ավտովթարի հետևանքով 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է. «Kia»-ի ԱԱԾ աշխատակից վարորդը դեպքի վայրից ճողոպրել է Ողբերգական ավտովթարի հետևանքով մшhшցել է նաև ընտանիքի երեխաներից մեկը ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց COP17 համաժողովի ԵՀԽ էկումենիկ պատվիրակությանը Ամենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա Աղեկյան Փաշինյանական իշխանության իսկական դեմքը. օրվա կադրը Խայտառակ «ընտրություններ». համատարած ուղղորդումներ, քվեարկության գաղտնիության տոտալ խախտումներ Քվեարկության գաղտնիության խախտման 10 դեպք, ընտրողների ապօրինի վերահսկողության և քարոզչության 3 դեպք. «Անկախ դիտորդ» Գորիսի բնակիչների համար Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում․ «Ականատես» Իրանը հայտարարել է Բանդար-Աբասի վրա ամերիկյան Lucas անօդաչուի ոչնչացման մասին «Հրապարակ»․ Ղեկավարը պիտի մտածի երկրի մասին, գիշերները չքնի, ոչ թե կատակներ անի, ձեռք առնի սրան-նրան Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը Ադրբեջանին՝ հրետանային համակարգեր և համատեղ գործարան, Հայաստանին՝ Skyfox-ներ․ Չեխիայի ռազմական «խաղը» Երևանի և Բաքվի միջև Գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցի բացահայտումները Բեմական փայլ և քաղաքական խառնարան. «Մանկական Եվրատեսիլի» մեծական դեմքերը Նարեն հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Հրшզենի գործադրմամբ վիճաբանություն Երևամում Իշխող ռեժիմի համատարած ռեպրեսիաների և ահաբեկումների պայմաններում Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են ՏԻՄ «ընտրություններ» Կոչ ենք անում ապահովել իրավապահ գործողությունների թափանցիկությունն ու համաչափությունը՝ ընտրությունների նախաշեմին․ «Ականատես» Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր Այս ամենը մեկ անուն ունի՝ ժողովրդին կապիտուլացնել ներսից․ Լիլիթ Գալստյան Դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են Արտենիի մշակույթի տան պատին Վիեննայի միջազգային փառատոնի շուրջ նոր զարգացումներ. WOFA-ի կազմակերպչական կոմիտեն հրատապ նիստ է գումարել Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին Հակակոռուպցիոն դատարանը պիտի քններ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը: Սակայն, ինչպես հայտնեց փաստաբան Հայկ Ալումյանը, այդ գործով քննությունները հետաձգվել են, որպես պատճառ նշվել է դատարանի ծանրաբեռնվածությունը: Սրան դեռ առանձին կանդրադառնանք:

Ինչ վերաբերում է բուն իրողությանը, ապա հազիվ թե կա որևէ մեկը, ով կասկած ունի, որ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է (վերջին 8 տարվա մեջ՝ 4-րդ անգամ) բացառապես իր քաղաքական հայացքների և գործունեության, նաև՝ աշխարհաքաղաքական խնդիրների պատճառով: Իսկ նրա ավագ որդին, որ ընդհանրապես քաղաքականությամբ չի զբաղվում, փաշինյանական ռեպրեսիվ մարմինների կողմից պատանդառվել է միայն նրա համար, որ Քոչարյանի որդին է:

Ամեն պարագայում, ի՞նչ են ասում փաշինյանական իշխանության Հակակոռուպցիոն կոմիտեն ու դատախազությունը նախագահ Քոչարյանի նկատմամբ անպայման կալանք կիրառելու իրենց կամայական մոտեցումը հիմնավորելու համար: Նրանք ասում են, թե նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարող է խուսափել քննությունից, ուստի անհրաժեշտ է նրան պահել կալանքի տակ: Կամ թե՝ Ռոբերտ Քոչարյանը կարող է խոչընդոտել նախաքննությանը: Դե, հազիվ թե իրենք էլ իրենց ասածին հավատան, բայց, ինչպես ասում են, այդպես է պետք: Լավ, հավատալ-չհավատալը՝ մի կողմ, բայց չոր փաստերը այսպիսինն են. արդեն նշեցինք, որ սա Ռոբերտ Քոչարյանի չորրորդ կալանավորումն է, և նախորդ կալանքներից ազատ արձակվելուց հետո Ռոբերտ Քոչարյանը մշտապես դրսևորել է պատշաճ դատավարական վարքագիծ, ներկայացել է դատական նիստերին, որևէ կերպ որևէ բանից չի խուսափել, չի թաքնվել: Ավելին, երկրորդ նախագահը դեռ 2018-ին Հայաստան վերադարձավ, չնայած հստակ զգուշացված էր, որ փաշինյանական ռեժիմն ուզում է իրեն կալանավորել: Հաջորդը՝ երկրորդ նախագահը, որպես պետական պահպանության ենթակա անձ, շուրջօրյա՝ 24/7 ռեժիմով գտնվում է ՊՊԾ աշխատակիցների հսկողության ներքո: Չնայած, այսպես թե այնպես, գործնականում առանց այդ էլ հսկողության տակ է: Մի խոսքով, հակակոռուպցիոնի ու դատախազության «փաստարկները» ոչ մի քննադատության չեն դիմանում:

Եվ հետո, ինչի՞ն խոչընդոտի Քոչարյանը, եթե նրան ներկայացված ամբողջ մեղադրանքն այն է, որ նա... կատարել է նախագահի՝ օրենքով իրեն վերապահված լիազորությունները, կոնկրետ՝ ստորագրել է կառավարության որոշումները: Ինչպե՞ս է խոչընդոտելու, էլի: 20 կամ 25 տարի առաջ ստորագրված որոշումները չեղարկելո՞ւ է:

Պաշտպանական կողմն էլ նշում է, որ կիրառված կալանքը զուրկ է քրեադատավարական հիմքերից և անհամաչափ է, քանի որ իսպառ բացակայում են փախուստի դիմելու կամ քննությանը խոչընդոտելու ռիսկերը: Պաշտպանական կողմը պնդում է, որ գործով անցնող հիմնական մեղադրանքների մասով քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն արդեն լրացել են։

Բացի այդ, մեղսագրվող արարքները ոչ թե քրեորեն պատժելի հանցագործություններ են, այլ եղել են Քոչարյանի՝ որպես պետության ղեկավարի՝ Սահմանադրությամբ նախատեսված պաշտոնական լիազորությունների և գործառույթների իրականացումը:

Մի խոսքով, այս բոլոր իրավական, իրավաբանական դիտարկումներն ու դիտողությունները լրացուցիչ անգամ հաստատում են. Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է բացառապես ու միմիայն քաղաքական պատճառներով, նրա դեմ իրականացվում է քաղաքական հաշվեհարդար, իսկ նրա որդին էլ ուղղակիորեն քաղաքական պատանդ է...

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>