Պատրաստվե՛ք արտահերթ ընտրությունների, մնացած բոլոր օրակարգերը կեղծ են Խորհրդարանական ընդդիմությունը կարող է (պետք է) օգտվի այդ բոլոր առաջարկներից․ Վահե Հովհաննիսյան Մոսկվա այցերից առաջ Փաշինյանը փոխում է դեսպանին. ո՞վ է «տանկի տակ նետվելու» պատրաստ այդ «նիկոլականը»
«Արցախի հարցը փակելով՝ ստացանք Սյունիքի հարց. Ընդդիմությանը ֆիզիկապես մեկուսացրել է, հիմա էլ փորձում է քաղաքականապես հեռացնել». Ստեփան Դանիելյան Եվրոպական լրագրողների ֆեդերացիան միացել է Հայաստանի ժուռնալիստների միությանը՝ դատապարտելով Փաշինյանի վիրավnրական արտահայտnւթյունները լրագրողի հասցեին Փաշինյանն այլընտրանք չունի Առաջարկ քաղաքացի Նիկոլ Փ.-ին Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Պատերազմ Արցախում
«Արցախի հարցը փակելով՝ ստացանք Սյունիքի հարց. Ընդդիմությանը ֆիզիկապես մեկուսացրել է, հիմա էլ փորձում է քաղաքականապես հեռացնել». Ստեփան Դանիելյան Փաշինյանն աշխարհաքաղաքական փակուղում է. Կարեն Քոչարյան Պատրաստվե՛ք արտահերթ ընտրությունների, մնացած բոլոր օրակարգերը կեղծ են Գերմանացիների 49%-ը կողմ է Ուկրաինային տրամադրվող օգնության կրճատմանը կամ լիակատար դադարեցմանը. հարցում Եվրոպական լրագրողների ֆեդերացիան միացել է Հայաստանի ժուռնալիստների միությանը՝ դատապարտելով Փաշինյանի վիրավnրական արտահայտnւթյունները լրագրողի հասցեին ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԱՌԱՋԱՐԿԸ ՔԱՂԱՔԱՑԻ ՆԻԿՈԼ Փ.-ԻՆ ՇԱՏ ՀՍՏԱԿ Է Խորհրդարանական ընդդիմությունը կարող է (պետք է) օգտվի այդ բոլոր առաջարկներից․ Վահե Հովհաննիսյան Ալիևի պահանջը կատարելուց հետո, ինձ ի՞նչ, դու վարչապե՞տ ես մնալու, թե՞՝ չէ. Շարմազանով Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու «հեղափոխության սինդրոմը». «Փաստ» Մոսկվա այցերից առաջ Փաշինյանը փոխում է դեսպանին. ո՞վ է «տանկի տակ նետվելու» պատրաստ այդ «նիկոլականը» Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները. «Փաստ» Տեղումները կլինեն ինտենսիվ․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 21-ից 25-ին Քաղաքական խոհանոցի «ֆիրմային» ուտեստը. «Եթե պարտվեմ, կհեռանամ». «Փաստ» Արտառոց դեպք․ Տափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերանները. նրան սպառնում է ազատազրկում Փաշինյանն այլընտրանք չունի Բաքվի բռնապետի համար քաղցրահամ՝ խմելու և ոռոգման, ջրի խնդիրն իր իշխանության կայունությանը սպառնացող ռիսկերի շարքում է Արցախgիների անձնագրերում «Ադրբեջան» ծննդավայրի նշման պատճառը ոչ թե միջազգային ստանդարտներն են, այլ՝ քաղաքական որոշումն ու նոր օրենքը. Արցախ Միություն Առաջարկ քաղաքացի Նիկոլ Փ.-ին Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը հետ չեն վերցրել իրենց ստորագրությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից. Զախարովա Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեհիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Հիմա թալանչի եք, թե չէ, եկեք, ասեք․ Ղազինյանը ՀԷՑ-ի մասով բացահայտումներ արեց Վրաստանում սուգ է հայտարարվել՝ շենքի պայթյունի և զոհերի հետ կապված. փլատակներից 3-ամյա երեխային ողջ են դուրս բերել՝ պայթյունց 8 ժամ անց Ավինյանի «որակով» աշխատանքը ԼՂ-ից տեղահանվածների նոր կենսաչափական անձնագրերում ծննդյան վայրը նշվում է Ադրբեջան

«Հրապարակ»․ Ափսոսում եմ, որ այդ մարդու համար ժամանակին գնացել եմ Քննչական կոմիտե

«Հրապարակը» գրում է. «Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը CTRL Z հաղորդմանը տված հարցազրույցում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իր հարաբերություններին՝ խոսելով նախկինում ունեցած տարաձայնությունների եւ ներկայում իշխանությունների հետ համագործակցության մասին։ «2019-2020 թվականներին բավականին լավ հարաբերություններ ենք ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ։ Միակ խնդիրը բացառապես կապված էր Արցախի հետ, պատերազմի հետ, թե չէ այնպես չէ, որ ես քաղաքական ցանկություններ եմ ունեցել՝ էդ ճահիճի մեջ մտնելու»,- ասել է Առուշանյանը։ Նրա խոսքով՝ Փաշինյանի հետ տարաձայնությունների հիմնական պատճառը եղել են Արցախի եւ պատերազմի հետ կապված հարցերը։ Նա ասել է. «Իրա արժեհամակարգում (Նիկոլ Փաշինյանի) ամենաբարձր արժեքը հայրենիքն ա, որովհետեւ ինքը անմնացորդ աշխատում ա հայրենիքի համար»։ «Երբ տեսնում ես, որ քո երկրի տնտեսությունը զարգանում է, տեսնում ես, որ կոռուպցիա չկա, ֆիքսում ես, որ ժողովրդին չեն խոչընդոտում՝ ինչ-որ ներդրում անել, այլ խթան են հանդիսանում, դա պարզ տրամաբանություն է, որ երկրի ղեկավարը ոնց լինում է, բուրգի գլուխն ինքն է, բուրգն այդ ձեւով աշխատում է... մտածում եմ՝ ճիշտ է հիմա կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը»: Նա նաեւ ասել է, որ իրեն քաղբանտարկյալ չի համարում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին նախատեսված Գորիսի ավագանու ընտրություններին Առուշանյանի հիմնադրած «Բիզնես» եւ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները մասնակցում են «Համերաշխություն» դաշինքով, որի ընտրացուցակը գլխավորում է Առուշանյանը։ Առուշանյանի այս հարցազրույցն ու հայտարարությունները մեծ աղմուկ են բարձրացրել, եւ հատկապես ընդդիմադիր զանգվածը նրան մեղադրում է ճամբարափոխ լինելու, հանուն պաշտոնի Փաշինյանին անթաքույց քծնելու մեջ:

Քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը, «Հրապարակի» հետ զրույցում խոսելով այս մասին, նկատում է. «Ես այս աժիոտաժից զարմացած եմ: Ինչու եմ զարմացած՝ որովհետեւ այդ անձի համար բացարձակ էական չէ, թե ով է իշխանության: Նրա համար կարեւոր է մի բան` «ով իշխանություն, ես՝ այդ իշխանության կամակատար» սկզբունքը: Ես զարմացա, երբ այդ պերսոնաժին գրագետ PR-ի արդյունքում դեռ այն ժամանակ սարքեցին Գարեգին Նժդեհ: Նրան Գորիսի հարակից փոսերում նկարում էին եւ ներկայացնում որպես արցախյան պատերազմի հերոս, որն Արցախի խրամատներում է: Նմանատիպ պերսոնաժների ես անձամբ եմ հանդիպել 2018-ին, երբ ԲՀԿ ռեյտինգայինով առաջադրվել էի Սյունիքում: Այդ ժամանակ բոլոր քաղաքապետերի հետ հանդիպեցի եւ խնդրեցի մի բան` ուղղակի չխոչընդոտել իմ աշխատանքը, քարոզարշավը, որովհետեւ տարբեր լիրբ կնիկների խմբեր էին իմ հետեւից ուղարկում տարբեր գյուղեր, որպեսզի քարոզարշավը խանգարեն: Այդ պերսոնաժը դեռ 2018-ին երդվյալ նիկոլական էր եւ իր մարմնի բոլոր մասերով աշխատում էր Նիկոլի համար: Եվ, առհասարակ, Սյունիքի այդ բոլոր համայնքապետերը, որոնք հետո «Հայաստան» դաշինքի ցուցակում հայտնվեցին, երդվյալ նիկոլական են եղել դեռ 2018-ին: Ինձ անձամբ են ասել, որ իշխանության համար են աշխատում: Հետո թե ինչպես եղավ, որ նրանք «Հայաստան» դաշինքի ցուցակում հայտնվեցին, ինձ համար անհասկանալի է: Միակ քաղաքապետը, որն ինձ խոստացավ իմ քարոզարշավը չխոչընդոտել, դա Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանն էր:

Այս մարդը` Առուշը, միշտ աշխատել է Նիկոլի համար: Հետո նրան ինչ-որ մարդիկ ներշնչեցին, որ 2021-ին Ռոբերտ Քոչարյանն է իշխանությունը վերցնելու, նա որոշեց Քոչարյանին աջակցել, եթե Քոչարյանի փոխարեն լիներ, օրինակ, Էդմոն Մարուքյանը կամ Արման Թաթոյանը, կամ Հայկազ Վարդուշիկյանը, ինքը ծառայելու էր նրանց: Եթե մի մարդ, որն իր յաշիկի համարները համարում է բարձրագույն արժեք եւ զրոներով համարի համար վճարում է 400 հազար դոլարից ավելի գումար, ի՞նչ լավ բան կարելի է սպասել այդ մարդուց: Ասում է` դե, իմ տարաձայնությունը Նիկոլի հետ Արցախի համար էր, իբր Արցախը հեչ բան էր, թեթեւ թեմա էր, կոշիկի ռազմերի թեմայի նման մի բան…. Ափսոսում եմ, որ երբ այդ մարդը կալանավորված էր, ես, որպես հանձնաժողովի նախագահ, գնացել եմ Քննչական կոմիտե, եւ այլն: Պետք չէ այս տեսակից զարմանալ, վաղը եթե Նիկոլին իշխանությունից հեռացնելու շանս լինի, եւ եթե այլ մեկը գա իշխանության, նա է դառնալու բարձրագույն արժեք: Ինձ մոտ լեգիտիմ հարց է ծագում` նրան որտեղի՞ց 400 հազար դոլար փող, որ տալիս է մեքենայի համարին: Ընդամենը քաղաքապետ է, որտեղի՞ց նրան այդքան գումար»:

Իսկ Առուշ Առուշանյանի հայրը` Գագիկ Առուշանյանը, որը նույնպես ժամանակին ընդդիմադիր էր, մեզ հետ զրույցում ասաց, որ չի ցանկանում երկար խոսել, միայն նշեց. «Եթե իմ որդին այդպես է որոշել, նրան կանաչ ճանապարհ եմ մաղթում»:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>