ԻՆՉՈՒ՞ ԿԱՆԳ ՉԻ ԱՌՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՄԱՆ ՄԵՔԵՆԱՆ
Սերգեյ Սարգսյանը նկատում է. «Ցանկացած ավտորիտար համակարգում տեղական ընտրություններից մինչև համապետական ընտրություններում կամ այլ քաղաքական պրոցեսներում հաջողելու համար անհրաժեշտ է միասնական ընդդիմության մասնակցություն` պրոցեսի տոտալ քաղաքականացում, այլընտրանքի ներկայացում` բացառելով ցանկացած լղոզված տառ ու բառ, մեկ միասնական թեկնածու, մեկ ցուցակ, համակարգված աշխատանք, հանրության համար մատչելի ասելիք և մի շարք այլ նմանօրինակ այլ կարևոր բաղադրիչներ։
Հակառակ պարագայում` անկախ նրանից քաղաքական դերակատարը որքան վարկանիշ ունի կամ որքան է սիրված իր համայնքում, մարզում կամ հանրապետությունում, որքան կարողություն ունի կամ որքան ներուժ ունի, առանձին ներկայանալու պարագայում դատապարտված է ձախողման։ Անգամ միմյանց հանդեպ շատ լավ տրամադրվածությունը, միմյանց միջև առկա դրական հարաբերությունների հրապարակայնացումը չի կարող արդյունք ապահովել, քանի դեռ չկա նշածս միասնական մոտեցումը։ Բնականաբար սա չի նշանակում, որ քաղաքական բռնաճնշումները լիովին կվերանան, բայց դրան դիմագրավելը կդառնա էլ ավելի դյուրին, իսկ դրա կիրառումը որոշակի զսպվածություն կստանա իշխանությունների կողմից։

Հ.Գ. Անդրանիկ Թևանյանը տարիներով պայքարում է նաև հենց այդ միասնականությունն ապահովելու համար, որը միակ լուծումն է։ Քաղաքականությամբ չեն զբաղվում ապաքաղաքական ձևով»։