Կամ Հայաստանի անկախության կողմնակից ես, կամ վիլայեթացման. Շարմազանով Ընդդիմադիր Գևորգ Ստեփանյանի կոնկրետ առաջարկությունը Ավինյանի ներկայացուցչին Քաղաքական այս հետապնդումների պայմաններում ռեժիմը ռեկետային մոտեցում է դրսևորում Ծառուկյանի նկատմամբ
Չի’ վերջանում քաղաքացու գրպանը մտնելու ժամանակը Պեսկով. Փաշինյանի այցը Ռուսաստան հաստատվել է, և Կրեմլը պատրաստվում է դրան Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը. փնտրվում է պետական գաղտնիք Փաշինյանն,  Ալիևն ու Էրդողանը ներկայացրել են սեփական պատկերացումները, թե ինչպիսին պիտի լինի Հայաստանի պետության բովանդակությունը Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Երևանի 9%-ոց «իշխանության» ամանորյա նվերը՝ քաղաքացիներին Մերժում ենք արտաքին պահանջով թելադրված նոր սահմանադրությունը․ ընդդիմադիր համախմբման հայտարարությունը «Զանգեզուրի միջանցքը» նոր հնարավորություններ կստեղծի Թուրքիայի և թյուրքական աշխարհի միջև. Էրդողան «Սահմանադրական աֆյոռա» Նիկոլը տանում է արտահերթ ընտրությունների՝ անկանխատեսելի հետևանքներով․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Բաքուն տապալել է Մոսկվայում «Մnնթե» ֆիլմի ցուցադրությունը Կամ Հայաստանի անկախության կողմնակից ես, կամ վիլայեթացման. Շարմազանով Չի’ վերջանում քաղաքացու գրպանը մտնելու ժամանակը Տիրադավին պարգևատրեցին, կաթողիկոսի անունը շրջանցեցին. ավագանու անդամը՝ Փաշինյան-Սիոն գործարքի մասին Սահմանադրության նախագծի բովանդակությունը օրակարգ մի՛ սարքեք. Արմեն Աշոտյան Չեմ բացառում, որ կգրոհի ԱԺ-ի վրա. Արթուր Խաչատրյան Վրաստանում ժամանակավորապես փակ է դեպի Հայաստանի սահման տանող ճանապարհահատվածը Գերմանիայում հայտնաբերվել է ընտանիքի 5 անդամի դի․ նրանց թվում ՀՀ քաղաքացիներ կան Արթուր Դանիելյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխվեց Պեսկով. Փաշինյանի այցը Ռուսաստան հաստատվել է, և Կրեմլը պատրաստվում է դրան Տնային կալանքից կալանքի ռեժիմ տանելը բացառիկ է, բայց Կարապետյանի նկատմամբ կիրառվեց. Վարդևանյան Այդ հայտարարությունները շրջադարձային երևույթներ են, դրանց տակից Փաշինյանն ի վիճակի չէ դուրս գալ. Լևոն Տեր-Պետրոսյան Մեկ տարի առաջ, այս օրը... Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը. փնտրվում է պետական գաղտնիք Նարեկ Մկրտչյանի հանդիպումների «հերոսների» զգալի մեծամասնությունը Իսրայելի «երդվյալներ» են. Քաղաքական վերլուծաբան Նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նյութերը կորցրել են․ Հովհաննես Խուդոյան «Իրավունք». Իշխանության ներսում ևս մտահոգների պակաս չկա. «Բա մեր վերջն ի՞նչ է լինելու» Գագիկ Ծառուկյանն իր 70-ամյակը դիմավորում է բանտում Ընդդիմադիր Գևորգ Ստեփանյանի կոնկրետ առաջարկությունը Ավինյանի ներկայացուցչին Փաշինյանն,  Ալիևն ու Էրդողանը ներկայացրել են սեփական պատկերացումները, թե ինչպիսին պիտի լինի Հայաստանի պետության բովանդակությունը Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Երևանի 9%-ոց «իշխանության» ամանորյա նվերը՝ քաղաքացիներին «Հրապարակ»․ Ով է ուղեկցելու Փաշինյանին Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզում «Ռոսնեֆտի» երկու խոշոր նավթավերամշակման գործարանների Ջերմաստիճանն այսօր ցերեկը կնվազի Քաղաքական այս հետապնդումների պայմաններում ռեժիմը ռեկետային մոտեցում է դրսևորում Ծառուկյանի նկատմամբ Մնացել է իշխանության կոկորդին Մերժում ենք արտաքին պահանջով թելադրված նոր սահմանադրությունը․ ընդդիմադիր համախմբման հայտարարությունը Իսկ Արցախի սրբավայրերի հետ ի՞նչ է լինելու. ուրացման գնով հնարավո՞ր է հասնել ճշմարիտ խաղաղության. Սամվել դպիր Որևէ դատավոր չի մասնակցել նոր Սահմանադրության նախագծի մշակման գործընթացին. հայտարարություն

Հավատքը՝ ժողովուրդներին միավորող կամուրջ․ ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Ախթալայի վանք

Այսօր Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին վանքն իր հոգևոր հարկի ներքո հյուրընկալեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Հայտնում է Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին վանքի վանահայր Տեր Հեթում քահանա Թարվերդյանը։

«Հանդիպման ընթացքում ներկայացրի վանքի բազմադարյա պատմությունը, ճարտարապետական առանձնահատկությունները և որմնանկարների աստվածաբանական ու պատմամշակութային նշանակությունը։ Անդրադարձ կատարվեց նաև Ախթալայի վանքի բացառիկ առաքելությանը՝ որպես քրիստոնեական հոգևոր ժառանգության այն կենտրոնի, որի պատմության մեջ միահյուսվել են Կովկասի տարբեր քրիստոնյա ժողովուրդների հավատքը, մշակույթն ու պատմական հիշողությունը։

Դեսպան Սերգեյ Կոպիրկինը հիացմունք արտահայտեց վանքի պատմական հարստության և հոգևոր նշանակության վերաբերյալ՝ արժևորելով այն ժառանգությունը, որը դարերի ընթացքում պահպանել է ժողովուրդների միջև հոգևոր ու մշակութային երկխոսության հնարավորությունը։

Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին վանքը պարզապես միջնադարյան ճարտարապետության և որմնանկարչության բացառիկ հուշարձան չէ։ Այն վկայությունն է այն պատմական ճշմարտության, որ քրիստոնեական հավատքը կարող է դառնալ ժողովուրդներին միավորող կամուրջ՝ հաղթահարելով լեզվական, մշակութային և քաղաքական սահմանները։ Նրա քարերի մեջ ամփոփված է մի ամբողջ դարաշրջանի հիշողություն, իսկ սրբազան պատկերների մեջ՝ հավատքի, հույսի և աստվածային սիրո այն պատգամը, որը շարունակում է խոսել նաև մեր օրերում։

Համոզված եմ, որ պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանումը ոչ միայն անցյալի հանդեպ մեր պարտքն է, այլև ապագայի նկատմամբ պատասխանատվությունը։ Մեր սրբավայրերը երկխոսության, փոխադարձ հարգանքի և ժողովուրդների խաղաղ համակեցության կարևոր հարթակներ են։

Թող Աստված օրհնի բոլոր նրանց, ովքեր գնահատում, պահպանում և սերունդներին են փոխանցում մեր քրիստոնեական սրբազան ժառանգությունը՝ ի նպաստ ժողովուրդների բարեկամության, հոգևոր արժեքների պահպանման և խաղաղ ապագայի»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>