Ո՞վ է Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի հովիվը
Ադրբեջանական ԶԼՄ-ները մանրամասներ են հայտնել Տավուշի հատվածում Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի հովիցի մասին։ Ըստ դրանց, նա Թովուզի շրջանի Չաթախ գյուղից է, արածեցնում էր իր անասուններին։
Ինչպես հաղորդում է Panorama.am-ը, ըստ հրապարակումների, տղամարդը կանոնավոր կերպով ալկոհոլային խմիչքներ էր օգտագործում։ Այդ օրը նա նույնպես գնացել էր անասուններին արածեցնելու սահմանամերձ գոտում, որտեղ ալկոհոլ էր օգտագործել։
Ոգելից խմիչքի ազդեցության ներքո գտնվող տղամարդը հատել է սահմանը՝ մուտք գործելով Հայաստան։ Նա ռազմական ոստիկանության կողմից ձերբակալվել է Չինարի գյուղի մոտակայքում։
Նշենք, որ մինչ այս պահը ոչ պաշտպանության նախարարությունը, ոչ էլ ԱԱԾ-ն պաշտոնապես չեն մեկնաբանել տեղի ունեցածը։
--
Փաստորեն, ըստ ներկայացված տվյալների, ենթադրվում է, որ այս մի սահմանախախտին էլ սահման պահողները չեն նկատել: Գուցե սահմաններում ընդհանրապե՞ս սահման պահողներ չկան:

