Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ
Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Հայաստանը երաշխավորված խաղաղության և երաշխավորված պատերազմի արանքում. Անդրանիկ Թևանյան Հայրապետական մաղթանք Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Պապիկյանի ղեկավարած բանակում նորից զոհ, իսկ Փաշինյանը... ցուցադրաբար խաշ էր կլանում Աթոռներ, բռnւնցքներ ու «բnքսի ռինգ»․ ինչպես է միջազգային մամուլն անդրադարձել ԱԺ-ում տեղի ունեցած ծeծկռտուքին Փաշինյանի լեհական կրկնօրինակը. Լեհաստանում պետական հեղաշրջում է տեղի ունենում. այս մասին պնդում է Լեհաստանի արդարադատության նախկին նախարարը Պատերազմ Արցախում
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպանին Կալանքը դարձել է պատժիչ մահակ մեր երկրում. Գոհար Մելոյան Հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված մարտիկների աճյունները. զոհվածներից մեկը երիտասարդ հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանն է եղել Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Հիմա թվեմ այն բոլոր մարդկանց անունները, ովքեր Մամիկոն Ասլանյանին այդ օրն են գցել. Հովհաննես Իշխանյան Հայաստանում վախի մթնոլորտ կա. մարդիկ վախենում են… Լայքի համար գործից հանում են. Արման Աբովյան Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Փաշինյանի ՔԿ նախագահը հարազատի նման պաշտպանում է հայ կնոջն ու նրա երեխաներին սպանելու փորձ արած ադրբեջանական թուրքին Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին․ ԶԼՄ-ներ ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Թրամփի կյանքն իրականում շատ բարդանալու է. ԱՄՆ-ում այսօր ընտրություններ են Սխալ որոշումների արդյունքում մեր հարկատուները պետք է այդ ահռելի գումարները վճարեն. Ֆարմանյան Մի՛ տրվեք ՔՊ-ական էժան մանիպուլյացիաներին, մի՛ ենթարկվեք ադրբեջանա-նիկոլական պարտադրանքին. Մելիքյան Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․ Հայաստանը սպառնալիքների առաջ է երկու ճակատում. Սասունյան «ՀայաՔվե»–ի բողոքի ակցիան՝ ընդդեմ Հանրայինի կողմնակալ եթերային քաղաքականության Փաշինյանը ստիպված է լինելու պատասխան տալ իր գործողությունների համար, ինձ համար անձնական ողբերգություն է, որ իմ ընկերները, գործընկերները գերեվարված են. Զատուլին Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Մնացել է առևտրի, բանկերի ու խաղային բիզնեսի հույսին Ճնշում գործադրի-չգործադրի՝ փոփոխություն չի լինելու․ Աննա Գրիգորյան Խաղաղությունը չի կարող լինել քաղաքական շանտաժի արդարացում, իսկ Սահմանադրությունը՝ այդ շանտաժի իրականացման գործիք. քաղաքագետ Երևանի փոքրամասնության իշխանությունն անցավ իր «սև» գործին. խալխը տուգանքի մատերիալ է Խաղաղ Դոն 19 շենքի 10, 11 մուտքերի դիմաց «անորակ աշխատանք», կոյուղի վիճակ է... ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Տիտղոսային ընդդիմության գլխավոր թուլությունը ոչ թե ՔՊ-ի բիրտ կեցվածքն է, այլ` քաղաքական ինտելեկտի բացակայությունը ԵվրոՌայխը պետք է անհետանա. Ֆրեդերիկ Լորան Փաշինյանի նախարարուհին, տեսեք-տեսեք՝ Անկախության հռչակագիրը ժամանակավրեպ է համարում Խայտառակություն. Պապիկյանը չպատասխանեց լրագրողների՝ բանակում տիրող իրավիճակի մասին հարցերին (վիդեո)

Փաշինյանի արտաքին «քաղաքականության» հմայքը. մերկ նստատեղով՝ ոզնի որոնելիս. ԵԱՏՄ-ն ցույց է տալիս Հայաստանին հեռացնելու ճանապարհը

«Երևան թուդեյ»-ի անդրադարձը
Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ հոկտեմբերի 20-ի զեկույցում, մատնանշելով ԵԱՏՄ-ի անդամությունը դադարելու պարագայում Հայաստանի կրելիք վնասների մասին, նաև մատնանշվում է Հայաստանի անդամությունը սառեցնելու կամ դադարեցնելու իրավական ուղին։

Նախ հիշեցնենք, որ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ում անդամությունից զրկելու մասին խոսակցությունները սկիզբ էին առել այն պահից, երբ ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպական միությանը անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը (26.03.2025թ․)

2026թ․ մայիսի 19-ին Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց․ «Մայիսի 29-ին Աստանայում կայանալիք ԵԱՏՄ գագաթաժողովի ընթացքում քննարկվելու է այդ կազմակերպությունում Հայաստանի կարգավիճակի հարցը։ Մենք չենք ցանկանում, որ Հայաստանը լքի ԵԱՏՄ-ն, բայց և տեսնում ենք այն խնդիրները, որոնք կծագեն ԵՄ-ին միանալու կամ այդ դաշինքի հետ հարաբերությունները սերտացնելու դեպքում»։

Հայաստանից արձագանքը չուշացավ․ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 20-ին «Ազատության»-ը տված հարցազրույցում հայտարարեց․ «Հայաստանի կարգավիճակը ԵԱՏՄ-ում հստակ է, Հայաստանը ԵԱՏՄ լիիրավ անդամ է: Չկա այդպիսի բան կանոնադրական նախատեսված: Դա մեր կողմից կարա քննարկվի, եթե մենք հանկարծ մի օր որոշում կայացնենք չլինել ԵԱՏՄ անդամ: ․․․ Բոլորը հավասար ձայնի իրավունք ունեն, և կազմակերպության անդամությունից որևէ մեկին զրկելու բան, որքան ես հիշում եմ, նախատեսված չի»։

Արարատ Միրզոյանի արձագանքին հաջորդեց Նիկոլ Փաշինյանի արձագանքը՝ դրանից մեկ օր անց՝ 2026թ․ մայիսի 22-ին։ Նա հայտարարեց․ «Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի կարգավիճակի հարցը, ԵԱՏՄ-ի կարգավորումներով, կարող է քննարկել միայն Հայաստանը։ ԵԱՏՄ-ի անդամը միայն կարող է որոշել դուրս գալ, այլ գործընթաց չկա։ Ցանկացած հարց կարող ենք քննարկել, և ենթադրում եմ՝ մեր գործընկերների մոտ կարող են հարցեր ծագել, և մենք բոլոր հարցերին համբերատար կպատասխանենք»։

Իր հերթին ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբւիինյանը այս տարվա սեպտեմբերի 14-ին ԱԺ նիստում հայտարարեց․ «Հայաստանին ԵԱՏՄ-ից չեն կարող վտարել։ Նման մեխանիզմ պարզապես չկա»։

ԵԱՏՄ-ն այլ կարծիք ունի։

Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ հոկտեմբերի 20-ին հրապարակած ծավալուն զեկույցի 45 և 45-րդ էջերում նշվում է․ «ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական համագործակցության զարգացման և, որպես հետևանք, ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսությունների համար Հայաստանի Հանրապետության ընդունած որոշման և դրա իրականացմանն ուղղված միջոցառումների ռիսկերը օրակարգ են բերում Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի Հանրապետության հետագա գտնվելու կարգավիճակի հարցը։ ․․․  ԵԱՏՄ-ին անդամակցելուն ուղղված Հայաստանի Հանրապետության գործողությունները՝ ԵԱՏՄ և ԵՄ իրավունքով վերազգային իրավասությանը դասված ոլորտներում, թույլ չեն տա «ստեղծել բարենպաստ պայմաններ Միության կողմից իր գործառույթների կատարման համար և զերծ մնալ այնպիսի միջոցառումներից, որոնք կարող են վտանգի տակ դնել Միության նպատակների իրականացումը», ինչպես դա ամրագրված է ԵԱՏՄ մասին պայմանագրի 3-րդ հոդվածում:

Նման պայմաններում 2014 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի այլ կողմերը՝ միջազգային իրավունքի ընդհանուր ճանաչված նորմերին ու սկզբունքներին և, մասնավորապես, միջազգային պայմանագրերի իրավունքի մասին 1969 թվականի մայիսի 23-ի Վիեննայի կոնվենցիայի դրույթներին համապատասխան, իրավունք ունեն համատեղ որոշում ընդունել Հայաստանի Հանրապետության նկատմամբ 2014 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի գործողությունը ժամանակավորապես կասեցնելու մասին:

Հայաստանի Հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը կասեցնելու մասին որոշում ընդունվելու դեպքում Հայաստանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության տնտեսավարող սուբյեկտների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ կկասեցվի 2014 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով սահմանված այն իրավական ռեժիմի կիրառումը, որը պայմանավորված է Միության անդամ պետության կարգավիճակով»:

Փաստորեն, ԵԱՏՄ մյուս անդամները հղում են անում ԵԱՏՄ մասին պայմանագրի 3-րդ կետին, որի համաձայն՝ Միության անդամները պարտավոր են չձեռնարկել միջոցներ, որոնք կարող են վտանգել Միության նպատակները։ Ինչպես նաև միջաազգային պայմանագրերի իրավունքի մասին 1969 թվականի Վիեննայի կոնվենցիան, որի համաձայն՝ պայմանագրի մյուս կողմերը կարող են համատեղ որոշմամբ կասեցնել պայմանագրի գործողությունը էական խախտում թույլ տված պետության նկատմամբ։

Համաձայն զեկույցի՝ կասեցումը կարող է տևել այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը հանրաքվե չի անցկացրել ԵԱՏՄ անդամակցության և ԵՄ-ին միանալու հարցի շուրջ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>