ՔՊ-ականների սիրելի ադրբեջանական թուրքերը կամաց-կամաց գալիս են. Տավուշում թուրքի չոբան է հատել սահմանը
News.5tv.am-ի տեղեկություններով՝ ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը։ Նրան հայտնաբերել են և նա այժմ Բերդ քաղաքի ռազմական ոստիկանությունում է:
ՊՆ-ից դեռ չեն մեկնաբանում, Տավուշի համայնքապետներից մեկը հայտնել է, որ ինքն էլ է լսել այդ մասին, բայց հստակ տեղեկություն չունի, ասել է՝ «Մեր շրջանի անտառներով է եկել»:
ԱԱԾ-ից հայտնել են, որ այս պահին նման տեղեկություն չունեն, կճշտեն, կասեն, սակայն որոշ ժամանակ անց հորդորել են գրավոր հարցում ուղարկել:
Մեկ այլ համայնքապետն ասել է՝ թեև եղանակը մառախլապատ ու անձրևային է եղել, սակայն կա վարկած, որ կամավոր է անցել սահմանը և քաղաքական ապաստարան խնդրի:
--
Բերդ համայնքից հայտնել են, որ ադրբեջանցի հովիվը ոչ թե մոլորվել է, այլ անցել է հայկական կողմ սպիտակ դրոշով՝ հանձնվելու համար: Այս մասին գրում է 24News—ը։
Ըստ համայնքում տարածված լուրերի, վերջինս ունի հոգեբանական խնդիրներ, նրան արդեն տեղափոխել են Բերդից Երևան:
Հիշեցնենք, որ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը 24News-ի հետ զրույցում ասել է, որ որևէ տեղեկություն չունի ադրբեջանցի հովիվի՝ Տավուշի սահմանը հատելու մասին: Նա հորդորեց դիմել իրավապահ մարմիններին:
Ավելի վաղ 5tv.am-ը գրել էր, որ ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը: «Մեզ ասացին, որ նրան հայտնաբերել են, և նա այժմ Բերդ քաղաքի ռազմական ոստիկանությունում է»,-գրել է 5tv.am-ը։

