«Ընտրություններ» փաշինյանաբար. ՔՊ-ին սպասարկող-ռեպրեսատորները զանգվածային հարձակում են իրականացրել ընդդիմադիրների վրա
Նիկոլ Փաշինյանի կուսակցական ու խմբակային շահերն սպասարկող ռեպրեսիվ մարսինները վաղ առավոտից զանգվածային հարձակումներ են սկսել Ստեփանավանում՝ ՏԻՄ ընտրություններից առաջ, զանգվածաբար ձերբակալվում, բռնաճնշումների և խոշտանգումների են ենթարկվում ընդդիմադիրները, նրանց հարազատները, ազգականները, համակիրները:
Այսինքն, Նիկոլ Փաշինյանն ընդունում է, որ էս գլխից հիմնովին պարտվել է, սարսափահար է ու այնքան վախեցած, որ այլ տարբերակ, քան իր մանկլավիկ-սպասարկուների միջոցով նախընտրական ձերբակալատեռոր անելուց բացի, այլ տարբերակ չունի: Այսինքն, տվյալ ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն այնքան թույլ, անճար ու տկար է, որ բացառապես միայն զանգվածային ռեպրեմսիաների տարբերակով կարող է ճանկերով մի կերպ կառչած մնալ իրենց կյանքի ու գոյության միակ իմաստից՝ իշխանությունից: Թեկուզ՝ ՏԻՄ:
Ստեփանավանում քրեական վարույթի շրջանակում իրականացված խուզարկություններից ու վարութային այլ գործողություններից հետո ձերբակալվել է 14 անձ։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
«Խուզարկություններն ու վարութային այլ գործողություններն իրականացվում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթի շրջանակում: Ձերբակալվել է 14 անձ։ Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասացին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Հիշեցնենք՝ «Ուժեղ հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քիչ առաջ հայտնել էր, որ վաղ առավոտից համատարած խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի տարածաշրջանում «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում:
Հիշեցնենք նաև, որ Ստեփանավանում հոկտեմբերի 25-ին նշանակված են ՏԻՄ ընտրություններ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այստեղ համայնքապետի թեկնածու է առաջադրել Արսեն Գևորգյանին։

