Ով գալիս է Հայաստան, պետք է իմանա՝ այստեղ ապրում են 150 հազար արցախցիներ, ովքեր gեղաuպանnւթյnւնից մազшպnւրծ են եղել և ունեն մեկ նպատակ. Բողոքի ակցիա
«Չկա կենսաբազմազանություն պաշտպանություն՝ առանց մարդու իրավունքների և արդարության» քաղաքացիական նախաձեռնության անունից նամակներ են հանձնվում Հայաստանում գործող դեսպանատներին։
Ակցիայի ժամանակ Արցախի Հանրապետության հանրային խորհրդի անդամ Ալվարդ Զաքարյանը հակիրճ ներկայացրեց նամակի բովանդակությունը, որով պահանջում են COP17-ի համապատասխան քննարկումներում, դիվանագիտական խորհրդակցություններում բարձրացնել Արցախից բռնի տեղահանված հայ բնակչության հարցը, աջակցել Արցախի հայկական մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությանը, աջակցել Արցախի բռնի տեղահանված հայերի անվտանգ, կամավոր, արժանապատիվ, կայուն վերադարձի իրավունքի վերադարձը։
«Մենք պետք է անընդհատ խոսենք Արցախի ցեղասպանության մասին, ով գալիս է Հայաստան պետք է իմանա, որ այստեղ կան 150 հազար արցախցիներ, ովքեր ցեղասպանությունից մազապուրծ են եղել, այստեղ ապրում են մեկ նպատակով՝ հետ վերադառնալ Արցախ»,- ասաց Ա. Զաքարյանը։
Աղբյուրը` Panorama.am

