Հայաստանի հավաքականը չկարողացավ հաղթել Կիպրոսին 1։1, իսկ Արցախը չի մոռացվել Մի շիշ իռլանդական վիսկին այդ ստից թղթից ավելի արժեքավոր է ՀԱՊԿ-ից դուրս մնալը ճանապարհ է դեպի շատ արյունալի պատերազմ. Բենիամին Մաթևոսյան
«ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանը կանցնի կտրուկ քայլի․․․ Փաշինյանին ծանր թուղթ կտա՞ն»․ Մալխասյան Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Քաղաքական բանտարկյալների երեխաները հոգեբանական խոշտանգման են ենթարկվում. Ստեփան Դանիելյան Դեպի Եվրոպա ձգտող Հայաստանը Աֆրիկյան երկրների ստանդարտներից շատ քիչ է տարբերվում. Երվանդ Բոզոյան Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի հրատապ ասուլիսը՝ Արսեն Գևորգյանի մահվան և ընդդիմադիրների նկատմամբ հալածանքների հարցերով ԱԺ արտահերթ նիստում ՔՊ-ականները, իրենք՝ իրենցով «քննարկում են» ԹՐԻՓՓ ծրագիրն առաջ մղելու համար նախատեսած փաթեթը Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պատերազմ Արցախում
Ֆիննախի ցնցող պատասխանը. որքա՞ն է օգնել Արցախը Հայաստանին 32 տարիների ընթացքում. yerkir.am Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում Սթափվեք, մարդկանց մի հասցրեք մшհվшն դուռը. Իրավապաշտպան Ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Գագիկ Ծառուկյանը՝ հայաստանցի երիտասարդների մասին Ոչ պակաս վտանգավոր, քան ծխախոտը. Վեյփն ընդամենը 7 ամսում քայքայում է երիտասարդների թոքերը Սրանք միայն ընդդիմադիրներին են «պինդ բռնում»... ՊԵԿ-ում քննչական գործողությունների ժամանակ առանձնապես ծանր հանցագործության համար կալանավորված օտարերկրացին փախել է Դուբլինում ձվահարել են Զելենսկու մեքենան . Sky News «Սա՛ եք դուք». Սաթիկ Սեյրանյան Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում․ Փաշինյանը ստիպված է եղել հետ կանգնել որոշումից․ «Ժողովուրդ» «Ուժեղ Հայաստանում» թեժ քննարկումներ են. նոյեմբերի 17-ին կորոշեն՝ շարունակե՞լ աշխատանքը ԱԺ-ում, թե՞ բոյկոտել, հեռանալ․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ստեփանավանցիները վրդովված են «Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ․ «Հրապարակ» Անվտանգային համակարգը փոխում ես թեյի բաժակով. Ռուբեն Մելքոնյան Հարձակում 2–րդ համարի տրոլեյբուսի վարորդի վրա. «Շևրոլե»–ի վարորդը թքել է նրա վրա, քաշքոց է սկսվել (վիդեո) Երևանում բացվեց «Ձայներ մոռացության դեմ. զանգվածային հանցագործությունների զոհերը անպատժելիության դարաշրջանում» համաժողովը ՀՀ-ՌԴ հարաբերությունների վատթարացումը կտրուկ արագություն է հավաքում. Աբրահամյան Հայաստանի հավաքականը չկարողացավ հաղթել Կիպրոսին 1։1, իսկ Արցախը չի մոռացվել Թիվ 22 ավտոբուսի վարորդը վերջնակետ գնալու ճանապարհին մահացել է, ապա վթարի ենթարկվել «ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանը կանցնի կտրուկ քայլի․․․ Փաշինյանին ծանր թուղթ կտա՞ն»․ Մալխասյան Մի շիշ իռլանդական վիսկին այդ ստից թղթից ավելի արժեքավոր է Իրանը սպառնալիք կհամարի ցանկացած տարածք, որտեղից օդ են բարձրանում ամերիկյան ինքնաթիռները. Ռեզաի Զախարովան «հորինվածք» է անվանել Հայաստանի հարցումներին ի պատասխան ՀԱՊԿ-ի լռության մասին Սիմոնյանի խոսքերը Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Ընդդիմության գլխավոր սխալը կլինի Փաշինյանի առաջարկին սպասելը և հետո միայն որոշելը, թե ինչպես արձագանքել դրան ՀԱՊԿ-ից դուրս մնալը ճանապարհ է դեպի շատ արյունալի պատերազմ. Բենիամին Մաթևոսյան Ընդդիմադիրները պատմական առաքելություն ունեն. Քրիստինե Վարդանյան Խոսել եմ Ադրբեջանի կողմից ՀՀ–ին պարտադրվող նոր սահմանադրության, արցախցիների խնդիրների մասին. Լևոն Քոչարյանը՝ ՄԱԿ–ում Սրբուհի Գալյանը և Աննա Վարդապետյանը բացարձակ անպատասխանատու ու ցինիկ վերաբերմունք են դրսևորում. Աննա Կոստանյան

Երկու հրաժարականների հետքերով. Հայկ Դեմոյան

Հայկ Դեմոյանը նկատում է. 
«Նիկոլի Փաշինյանի ջանքերով ֆինանսական լրացուցիչ հոսքերի միջոցներով լռեցված գիտական աշխարհում վերջին օրերին հրաժարականների շարք է սկսվել:
Սկզբում հրաժարական տվեց ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտերի նախագահ Սարգիս Հայոցյանը, իսկ այսօր էլ տեղակալը՝ Արթուր Մովսիսյանը: Ես չեմ ցանկանում մեկնաբանել իրենց որոշումներն ու դրանց դրդապատճառները, սակայն չեմ կարող չանդրադառնալ մի արատավոր երևույթի, որը մշտնջենական տեղ է գտել վերջին տասնամյակների համարյա բոլոր հրաժարականներում. դա արդեն նախկին շեֆերին առատորեն շնորհակալություն ու երախտագիտություն հայտնելն է՝ ճոխ ու քաղցր արտահայտչամիջոցներով: Ու չես հասկանում, թե դա իրոք այդպե՞ս է, թե նոր, ավելի «ճոխ» նշանակումների ակնկալիքով է արվում:
Ի՞նչ է գրում Սարգիս Հայոցյանն իր հրաժարականի տեքստում:
Ուշադի´ր կարդացեք:
«…Պաշտոնում աշխատելուս տարիներին ես պատիվ եմ ունեցել մասնակցել և դերակատարում ունենալ բարեփոխման քաղաքականությունների մշակմանը և բարեփոխման խիստ հավակնոտ օրակարգի իրականացմանը, ինչի համար շնորհակալ եմ ինձ տրված վստահության և իմ հավատացած նպատակին ծառայելու հնարավորության համար ինչպես, նախ և առաջ իմ ղեկավար նախարար Ժաննա Անդրեասյանին, այնպես էլ իմ քաղաքական ղեկավար (!) վարչապետ Նիկոլ Փաշինյանին»:
Սարգիս Հայոցյանը նույնիսկ իր հրաժարականի տեքստում շարունակում է ձոներ հղել «Ակադեմիական քաղաք» կոչվող մեգակոռուպցիոն նախագծին՝ այն համարելով ՀՀ-ում գիտության թռիչքաձև զարգացման կարևոր խթանիչ:
Ըստ այդմ.
- Սարգիս Հայոցյանը, Նիկոլ Փաշինյանի որոշումով նշանակվելով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Հոգաբարձուների խորհրդի անդամ, որևէ ջանք չգործադրեց պարզելու, թե ի՞նչ կոռուպցիոն ու քրեորեն պատժելի արարքներ են կատարվել թանգարանի անվան տակ ու այդ կերպ անուղղակիորեն ներքաշվել է փողերի լվացման, խոշոր չափի գումարների անհայտացման ու ֆինանսական փաստաթղթերի ոչնչացման փաստերը կոծկելու գործողություններում, այդ կերպ դառնալով անուղղակի հանցակից:
- Սարգիս Հայոցյանի օրոք շարունակվեցին այնպիսի «գիտական» հրատարակությունների ֆինանսավորումը, որոնք որևէ քննություն չեն բռնում գիտականության ու որակի չափանիշերով, պարունակում են կոռուպցիոն ռիսկեր և որպես գրահրատարակչական միավոր ուղղակի խոտան են:
- Վերջին տարներին Գիտպետկոմը լռությամբ «համակերպվեց» հանրակրթական դպրոցների պատմության առարկայի խայտառակ բովանդակությամբ դասագրքերի տպագրության փաստի հետ, այն դեպքում, երբ պատմաբանների մեծ մասը հիմնավոր քննադատության էր ենթարկում դրանք, պահանջելով հանել դրանք շրջանառությունից:

Իսկ այս «գոհարները» Ս. Հայոցյանի տեղակալ Արթուր Մովսիսյանինն են.
«Շնորհակալ եմ նախարարներ Arayik Harutyunyanին, Vahram Dumanyan ին և Zhanna Andreasyan-ին ինձ վստահելու համար, ես շատ բան եմ սովորել ձեզանից․․․ Շնորհակալություն եմ հայտնում նաև կառավարությանը, որը հավատացել է գիտության ներուժին, հզոր գիտակրթական համակարգով ուժեղ Հայաստան ունենալու տեսլականին և վերջին տարիներին էական ներդրումներ է կատարել ոլորտում՝ ապահովելով շոշափելի արդյունքներ… Վերջում քննադատությունս ուղղում եմ կառավարությանը, սուտի ընդդիմադիրները թող չառիթավորվեն (ինչպիսի՜ սկզբունքայնություն – Հ. Դ.), ես քննադատում եմ իմ կառավարությանը, որին ընտրել եմ և առնվազն այդ իմաստով իրավունք ունեմ…»
Ես ընդամենը կարող եմ ենթադրել, որ անցած շաբաթ տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանի տրված բնութագրումն առ այն, որ ինքն արհամարհած ունի ձեզ ու ձեր՝ գիտության ոլորտին լրացուցիչ ֆինանսավորում տալու խնդրագրերը, պատճառ հանդիսացան այս հրաժարականները ներկայացնելու համար: Ձեզ այդ կերպ հանրայնորեն ստորացնելու համար մի հատ էլ «շնորհակալություն հայր Ստալինին՝ երջանիկ պաշտոնավարման համար» ոճով տեքստ եք շարադրում:
Բա որ լրացուցիչ գումարներ եք խնդրում ձեզ խաբած Նիկոլի կառավարությունից` գիտություն զարգացնելու ու ձեր «երազանքներն իրագործելու» համար, բա ինչու՞ մի կես բերան էդ «սուտի ընդդիմադիրների» նման չեք ասում ֆեստիվառների, համերգների, շինծու տոնակատարությունների, հրավառությունների ու հանդեսների գումարներն ուղղեք գիտության ոլորտ ու կստանանք մեր երազանքի արդյունքները: Էդքան սկզբունքայնություն չկա, չէ՞:
Հրաժարականների տեքստերում այսպիսի տեքստեր ու մտքեր շարադրող անձինք առաջին հերթին չունեն ինքնություն, չունեն սկզբունքայնություն ու գիտնականին բնութագրող ԱԶԱՏԱՄՏՈՒԹՅՈՒՆ:
Ակադեմիական աշխարհում ներքին ազատությունը գիտնական կոչվելու առաջին ցուցիչն է: Վերջին հաշվով, նման մտքեր հանրայնացնելու որոշումը ևս մեկ ապացույց է այն ճղճիմության, որի հետևանքները մաքրելու համար մի քանի սերունդ ստիպված կլինի տառապել:
Թե բա «Ես խաբել չեմ կարող․․․»: Դուք ի սկզբանե սկսել եք ծառայել մեծագույն խաբկանքին ու ստորությանը, էլ ու՞մ պիտի խաբեք սրանից հետո…»:
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>