ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ Երևանի փոքրամասնության իշխանությունն անցավ իր «սև» գործին. խալխը տուգանքի մատերիալ է
Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Հայաստանը երաշխավորված խաղաղության և երաշխավորված պատերազմի արանքում. Անդրանիկ Թևանյան Հայրապետական մաղթանք Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Պապիկյանի ղեկավարած բանակում նորից զոհ, իսկ Փաշինյանը... ցուցադրաբար խաշ էր կլանում Աթոռներ, բռnւնցքներ ու «բnքսի ռինգ»․ ինչպես է միջազգային մամուլն անդրադարձել ԱԺ-ում տեղի ունեցած ծeծկռտուքին Փաշինյանի լեհական կրկնօրինակը. Լեհաստանում պետական հեղաշրջում է տեղի ունենում. այս մասին պնդում է Լեհաստանի արդարադատության նախկին նախարարը Ալիևն ասում է. «Ի՞նչն էր քեզ խանգարում՝ ձայներդ մի քանի տոկոս ավելի գրեիր». Ստեփան Դանիելյան ՔՊ-ի վիճակը լուրջ է. Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է Մոսկվա Պատերազմ Արցախում
Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին․ ԶԼՄ-ներ ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Թրամփի կյանքն իրականում շատ բարդանալու է. ԱՄՆ-ում այսօր ընտրություններ են Սխալ որոշումների արդյունքում մեր հարկատուները պետք է այդ ահռելի գումարները վճարեն. Ֆարմանյան Մի՛ տրվեք ՔՊ-ական էժան մանիպուլյացիաներին, մի՛ ենթարկվեք ադրբեջանա-նիկոլական պարտադրանքին. Մելիքյան Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․ Հայաստանը սպառնալիքների առաջ է երկու ճակատում. Սասունյան «ՀայաՔվե»–ի բողոքի ակցիան՝ ընդդեմ Հանրայինի կողմնակալ եթերային քաղաքականության Փաշինյանը ստիպված է լինելու պատասխան տալ իր գործողությունների համար, ինձ համար անձնական ողբերգություն է, որ իմ ընկերները, գործընկերները գերեվարված են. Զատուլին Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Մնացել է առևտրի, բանկերի ու խաղային բիզնեսի հույսին Ճնշում գործադրի-չգործադրի՝ փոփոխություն չի լինելու․ Աննա Գրիգորյան Խաղաղությունը չի կարող լինել քաղաքական շանտաժի արդարացում, իսկ Սահմանադրությունը՝ այդ շանտաժի իրականացման գործիք. քաղաքագետ Երևանի փոքրամասնության իշխանությունն անցավ իր «սև» գործին. խալխը տուգանքի մատերիալ է Խաղաղ Դոն 19 շենքի 10, 11 մուտքերի դիմաց «անորակ աշխատանք», կոյուղի վիճակ է... ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Տիտղոսային ընդդիմության գլխավոր թուլությունը ոչ թե ՔՊ-ի բիրտ կեցվածքն է, այլ` քաղաքական ինտելեկտի բացակայությունը ԵվրոՌայխը պետք է անհետանա. Ֆրեդերիկ Լորան Փաշինյանի նախարարուհին, տեսեք-տեսեք՝ Անկախության հռչակագիրը ժամանակավրեպ է համարում Խայտառակություն. Պապիկյանը չպատասխանեց լրագրողների՝ բանակում տիրող իրավիճակի մասին հարցերին (վիդեո) Մեզ հետ նման լեզվով խոսել չի կարելի, արդյունքի չեն հասնի. Աբրահամյանը՝ «հանրային ճնշմшն» մասին. «Ուժեղ Հայաստան» Դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Փաշինյանն ընտրել է վտանգավոր ճանապարհ. Սուրենյանց Նամակ՝ 2026 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Նավի Փիլային Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ մի դեպքում չի «քցի» իր ֆրակցիային և թույլ չի տա, որ նրա «դուխը» կոտրվի. քաղաքագետ «ԽԱՇ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆ». սա այն դեպքն է, երբ պետական մտածողությանը փոխարինում են բակային բարքերը, լափի գաղափարախոսությունն ու հեդոնիզմը Փաշինյանն ինքն էլ զարմացած է այսքան ճնշումների պարագայում իր հետ չպայմանավորվող ընդդիմության առկայությունից Արամ Ա-ն հայ-ռուսական հարաբերություններն է քննարկել Ռուսաստանի նախկին վարչապետի հետ Անդրանիկ Թևանյանի ազատության հարցը դարձել է քաղաքական հետապնդումների դեմ պայքարի կարևորագույն հարցերից մեկը

Հա՛մ հրաժարական են տալիս, հա՛մ Նիկոլ գովերգում... թե բա՝ «գիտության ոլորտում թռիչքային առաջընթաց ենք արձանագրել»

ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից սեփական դեմումի համաձայն հեռացել է Արթուր Մովսիսյանը։

Ֆեյսբուքյան գրառման մեջ նա խոսել է դիմումի պատճառների մասին ու մասնավորապես նշել.

«Իմ գնահատմամբ՝ այս տարիներին Հայաստանի գիտության ոլորտում թռիչքային առաջընթաց ենք արձանագրել։ Այդուհանդերձ, դեռ հեռու ենք մեր երազանքից։ Կառավարության ծրագրով և գիտության զարգացման ռազմավարությամբ սահմանված նպատակներին հասնելու համար բոլոր օղակներում երկարատև ու հետևողական աշխատանք է անհրաժեշտ։

Աշխատանքից ազատման դիմումիս հիմնական պատճառն այն է, որ մեր աշխատանքն ու ծրագրերի իրականացումը չեն համապատասխանում կառավարության, նախարարության, կոմիտեի և անձամբ իմ խոստացած զարգացման տեմպին։ Դրա վկայությունն են 2026 թվականին խոստացված, բայց չհատկացված ֆինանսավորումն ու, դրա հետևանքով, թերի իրականացված ծրագրերը։ Նույն մտահոգությունն ունեմ 2027 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ․ այս տեսքով հաստատվելու դեպքում բազմաթիվ ծրագրերի իրականացումը կվտանգվի։ Պատճառների վերաբերյալ մի փոքր ավելի մանրամասն խոսել եմ հղումում տեղադրված նյութում․․․

Ինձ ճանաչողները գիտեն՝ երբեք չեմ վախեցել կամ խուսափել պայքարից և աշխատանքից, բայց որոշումս կայացրել էի ավելի շուտ, երբ բյուջեի նախագիծը արդեն կառավարությունում էր։ Սակայն Հայոցյանի հրաժարակից հետո մնացի և վերջին երեք շաբաթում կոմիտեի նախագահի պարտականությունները կատարելիս իմ լիազորությունների շրջանակում արել եմ ինձնից կախված ամեն ինչ, որպեսզի ճգնաժամային իրավիճակ չլինի, հայտարարված և որոշ ամփոփված ծրագրեր այս տարի ֆինանսավորում ստանան, մի շարք սարքերի պայմանագրերը չչեղարկվեն․․․

Վերջում քննադատությունս ուղղում եմ կառավարությանը, սուտի ընդդիմադիրները թող չառիթավորվեն, ես քննադատում եմ իմ կառավարությանը, որին ընտրել եմ և առնվազն այդ իմաստով իրավունք ունեմ։

Սիրելի կառավարություն, այժմ ժամանակն է մեր խոսքը գործով հաստատելու։ Գրեթե վստահ եմ, որ Ազգային ժողովում բյուջեի քննարկումների ընթացքում գիտության ֆինանսավորումը որոշ չափով կավելանա։ Սակայն խնդիրն այլևս միայն գումարի չափը չէ, այլ գիտության նկատմամբ շատ օղակների մոտեցումը։ Գիտությունը պետք է ֆինանսավորել ոչ թե մնացորդային սկզբունքով կամ շնորհակալության ակնկալիքով, այլ գիտելիքահեն տնտեսություն ունենալու հստակ նպատակով։ Այդ դեպքում այսօրվա ծախսը կդառնա վաղվա ներդրումը։

Զարգացման տեմպը պահպանելու համար անհրաժեշտ են որոշ համակարգային փոփոխություններ։ Խնդիրը նաև գործընթացների կազմակերպման և բոլոր ներգրավված օղակների՝ ոլորտի հանդեպ պատասխանատվության ու հանձնառության (ownership) մեջ է։

Պարո՛ն Նիկոլ Փաշինյան, ես ուզում եմ Հայաստանի Հանրապետությունում ունենալ գիտության այն մակարդակը, որը Դուք եք պատկերացնում, ներկայացնում Ձեր խոսքում և ամրագրել էք Ձեր ղեկավարությամբ հաստատված փաստաթղթերում։ Ավելին չեմ ուզում…

Ես շատ եմ սիրել իմ աշխատանքը, հավատացել և հավատում եմ այն ճանապարհին որով գնում ենք, չեմ հոգնել և շարունակելու եմ գիտելիքներս և փորձս ծառայեցնել ոլորտի զարգացմանը․․․

Շատ դժվար է եղել այս որոշման կայացումը, գործընկերներից, գիտական համայնքից և ընկերներից շատերը համաձայն չեն որոշմանս հետ, սակայն որպես գիտության ոլորտում որոշակի լիազորություններ ունեցող և ամենօրյա ռեժիմով գիտական հանրույթի հետ ամենաշատ շփվող պաշտոնյա, կարծում եմ, որ պատասխանատվությունը չի սահմանափակվում միայն պաշտոն ստանձնելով․ այն ենթադրում է նաև տրված խոստումները չկատարելու դեպքում, առանց մեղավորներ փնտրելու, պահել սկզբունքայնությունը և պատասխան տալ սեփական խոսքի համար։ Ես խաբել չեմ կարող․․․»։
--
Մեր կողմից
Սա, հիրավի, գիտական որոշակի հետազոտության առարկա կարող է դառնալ՝ որպես երևույթ: Մանավանդ, եթե համադրենք, որ մի երկու օր առաջ էլ հենց ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի նախագահն էր հրաժարակն տվել: Եթե հրաժարականիստների կողմից Նիկոլ Փաշինյանին ու նրա ԿԳՄՍ նախարարուհուն հասցեագրված քծնանքախառն ձոներգությունները մի կողմ դնենք, ապա տակը կմնա այն, որ կառավարությունը որոշակի ծրագրեր է խոստացել, որ կիրականացվեն, բայց չեն իրականացվում: 
Թե բա՝ «ես խաբել չեմ կարող...»: Լո՞ւրջ: Քանի՞ գրոշի արժեք ունի առհասարակ որևէ գիտնական, որ հանդուրժում է իշխանության հարձակումն արժեքների վրա, ազգայինի ուրացումը և ոտնահարումը: 
Թե բա՝ «գիտության ոլորտում թռիչքային աճ ենք արձանագրել»: Իսկականի՞ց: Մենք էլ, այստեղ նստած, ապարդյուն փորձում էինք գուշակել, թե այն ի՞նչն էր, որ «հայկական արբանյակից» առաջ ընկած, սուրում էր դեպի տիեզերքի անընդգրկելի խորխորատները: Դու մի ասա՝ Հայաստանի գիտության ոլորտն էր:

Իսկ ովքեր կասկածում են, որ Նիկոլի օրոք գիտությունը թռիչքային առաջընթաց է գրանցել, թող հավաքվեն «Ակադեմիական քաղաքի» գլխավոր մասնաշենքի նիստերի դահլիճում: Թույլատրվում է միայն նրանց մուտքը, ովքեր հավաստագիր կունենան, որ տեղ են հասել մետրոյի «Աջափնյակ» կայարանով, կամ եկել են «Սեպուհ-3» էլեկտրամեքենայով: 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>