Եթե դպրոցն ապաքաղաքական հաստատություն է, ինչո՞ւ են իշխանական կուսակցության ներկայացուցիչները ներգրավված դպրոցների կառավարման խորհուրդներում
«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Սոնա Աղեկյանն անդրադարձել է հանրակրթության ոլորտի «քպ-ացմանը» ու նկատել.
«Համացանցում վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է տարբեր դպրոցներում աշակերտների հանդեպ բռնության կիրառումը, երեկ Մայր Հայաստան խմբակցությունն այցելել էր Երևանի թիվ 98 հիմնական դպրոց, որտեղ կառավարման խորհրդի նիստ էր անցկացվում՝ Կառավարման խորհրդի ՔՊ-ական կարկառուն անդամի նախագահությամբ.
«Համացանցում վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է տարբեր դպրոցներում աշակերտների հանդեպ բռնության կիրառումը, երեկ Մայր Հայաստան խմբակցությունն այցելել էր Երևանի թիվ 98 հիմնական դպրոց, որտեղ կառավարման խորհրդի նիստ էր անցկացվում՝ Կառավարման խորհրդի ՔՊ-ական կարկառուն անդամի նախագահությամբ.
ՀԱՐՑ՝ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐԻՆ․ ԲԱ ԱՍՈՒՄ ԵՔ՝ ԴՊՐՈՑՆ ԱՊԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ Է, Ո՞ՐՏԵՂ Է ԱՅԴ ԱՊԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ.
ՀՀ դպրոցների կառավարման խորհուրդներն ասում եք ընտրովի են., բայց իրականում այդ խորհուրդներում հաճախ հայտնվում են իշխանական՝ ՔՊ-ի ներկայացուցիչներ, որոնց կուսակցական պատկանելությունը կարծես ավելի կարևոր է, քան կրթության ոլորտի վերաբերյալ գիտելիքներն ու կառավարման կարողությունները։ Երևանի ավագանիում բացի ՔՊ-ից, այլ խմբակցություններ էլ կան, ինչո՞ւ Ավագանու այլ անդամներ ներգրավված չեն երևանյան դպրոցների կառավարման խորհուրդներում, արդյո՞ք կրթական գործընթացի հանդեպ վերահսկողության միտումն է պատճառը:
Երևանի թիվ 98 հիմնական դպրոցում տեղի ունեցած վտանգավոր և խորքային ու տարբեր շերտեր ունեցող դեպքը ևս հարցեր է առաջացնում դպրոցի կառավարման և վերահսկողության արդյունավետության վերաբերյալ։
Երբ դպրոցի կառավարման խորհրդի նախագահը ՔՊ-ական ավագանու անդամ է, որն ավարտել է Արտաշատի համալսարանը, իրավունք ունենք հարցնելու՝ ի՞նչ մասնագիտական չափանիշներով են ընտրվում դպրոցների կառավարման պատասխանատուները, և ինչպե՞ս է ապահովվում նրանց աշխատանքի նկատմամբ պատշաճ վերահսկողությունը:
Խնդիրը որևէ մեկի բուհն ավարտած լինելը չէ, այլ այն, որ դպրոցի կառավարման պատասխանատուների ընտրության հիմքում պետք է լինեն մասնագիտական կարողությունները, պատասխանատվությունն ու կրթության որակի նկատմամբ հետևողականությունը, ոչ թե օրվա իշխանության կամ կուսակցական կապերը։
Հարցս ԿԳՄՍ նախարարին է․
Եթե դպրոցն ապաքաղաքական հաստատություն է, ինչո՞ւ են իշխանական կուսակցության ներկայացուցիչները ներգրավված դպրոցների կառավարման խորհուրդներում, և ի՞նչ երաշխիքներ կան, որ կուսակցական շահերը չեն գերակայում կրթական շահերին։
Ո՞վ է պատասխանատու դպրոցների կառավարման որակի, վերահսկողության և անվտանգ կրթական միջավայրի համար։
Եվ վերջապես՝ մինչև ե՞րբ է կրթության ոլորտում պատասխանատվությունը փոխարինվելու ձևականություններով, իսկ դպրոցը՝ քաղաքական ազդեցության հարթակի վերածվելու վտանգով։
Մեր երեխաների կրթությունն ու անվտանգությունը կուսակցական շահերից վեր են և հենց նմանատիպ շահերն էին, որ հետանկախության տարիներին ծնեցին սորոսականներ, օտարամոլներ և այսօրվա իշխանության անգրագետ, անհայրենիք անդամներ…
Հ.Գ. Այս թեմային կանդրադառնամ շարունակաբար, իսկ լուսանկարը՝ Արհեստական բանականությամբ եմ ստացել»:

