Բոցավառ Ֆրանսիա... Արցախը թուրքին հանձնելու «քավոր» Մակրոնը դեռ չի տուժել
Ֆրանսիայում լայնածավալ անկարգություններ բռնկվեցին. ձերբակալվեց 1200 մարդ, վիրավորվեց 150 ոստիկան։ Այդ մասին հայտնում է «Դոյչե Վելե»-ն։
Հոկտեմբերի 17-ին ամբողջ երկրում ավելի քան 550,000 մարդ ցույցեր անցկացրեց բարձր կենսամակարդակի և կրթական համակարգի խնդիրների դեմ։ Մի քանի քաղաքներում բողոքի ցույցերը վերածվեցին բռնության. դիմակավորված ցուցարարները մեքենաներ են այրել, խանութներ են թալանել և բախվել ոստիկանության հետ։ Ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է օգտագործել ցուցարարներին ցրելու համար։
Փարիզում ամբողջ փողոցները «համակարգգային վանդալիզմի են ենթարկվել», ըստ քաղաքապետ Էմանուել Գրեգուարի։ Լիոնում հրդեհվել է զբոսաշրջային գրասենյակը, իսկ Լիմոժում՝ 140-ամյա պատմական քաղաքապետարանի շենքը ։ Քաղաքապետարանը հարձակման է ենթարկվել նաև Մարսելում, ցուցարարները գոռում էին. «Սա հեղափոխություն է։ Մենք գրավում ենք Բաստիլը»։ Այդ մասին հաղորդում է AFP-ն։
Ֆրանսիայի կառավարությունը հոկտեմբերի 17-ի երեկոյան արտակարգ նիստ է անցկացրել։ Վարչապետ Սեբաստիան Լեկորնյուն անկարգությունների մեջ մեղադրել է «ծայրահեղ ձախ խմբավորումներին» և այն անվանել «անսովոր ինտենսիվության բռնություն»։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է պատասխանատվության ենթարկել և պատժել նրանց, ովքեր «կազմակերպել են ջարդեր, հարձակվել են պրեֆեկտուրաների և խանութների վրա, և նույնիսկ թալանել են մեր քաղաքապետարանները»։
--
Արցախը թուրքին հանձնելու «քավոր» Մակրոնը դեռ չի տուժել:

