Ի՞նչ գրառում է կատարել ռեկորդային կարճ պաշտոնավարած մամուլի շիկահեր քարտուղարը Թրամփի մասին
Միջազգային մամուլի առաջին էջերում այսօր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ մամուլի շիկահեր քարտուղարի աշխատանքից ազատումն է։
Սպիտակ տան ամբիոնի մոտ նրա նոր մամուլի քարտուղարի 14-րոպեանոց ճեպազրույցը արժանացավ բացասական արձագանքների։ Մեկ ժամ անց, երբ նրան հարցրին, թե որտեղ է հանձնել փաստաբանական քննությունը, նա տվել էր տարակուսելի պատասխան։ Նախագահի խորհրդականները, հետևելով այս ամենին, սարսափի զգացում էին ապրում։
Այնուամենայնիվ, ինչպես CNN-ին հայտնել է զրույցին ծանոթ աղբյուրը, Ալյասկա թռչելիս Թրամփը Քեյթի Զաքարիային ասել է, որ նա լավ է հանդես եկել։ Սա Զաքարիայի առաջին թռիչքն էր նախագահական ինքնաթիռով։
Դրանից երեք օր անց չդադարող քննադատությունների ներքո Թրամփն ազատեց նրան պաշտոնից։
Այսպիսով, նա Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնում ունեցավ ամենակարճ պաշտոնավարումը։ Կալիֆոռնիայից ընտանիքի հետ արևելյան ափ տեղափոխվելու ծրագրերը սառեցվեցին։ Թրամփի մի քանի խորհրդականների խոսքով՝ այս ամենը պարզապես լիակատար ձախողում էր։
«Ես ասացի. «Քեյթի՛, սա քեզ պե՞տք է։ Անկեղծ ասած, քեզ սա պետք չէ»,-ուրբաթ օրը՝ նրան աշխատանքից ազատելուց հետո ասել է Թրամփը։
«Այս պատմությունն ընդգծեց այն լարված մթնոլորտը, որը տիրում է Թրամփի մերձավոր շրջապատում միջանկյալ ընտրություններից մոտ երեք շաբաթից առաջ։ Զաքարիայի հանկարծակի աշխատանքի ընդունումն ու նույնքան արագ ազատումը հետևանք էին Թրամփի այն մղման, որ նա ցանկանում էր աշխատանքի ընդունել հեռուստատեսային մի պաշտպանի, ով հավատարիմ էր իրեն և ումով ինքը հեռվից հիացել էր՝ առանց լրջորեն մտածելու պաշտոնի մյուս պահանջների մասին»,-գրում է CNN-ը։
Պաշտոնից հեռացվելուց հետո Քեյթի Զաքարիան X-ի իր միկրոբլոգում գրել է.
«Նախագահ Թրամփը բարի, հրաշալի, նրբանկատ, ուշադիր, խանդավառ և չափազանց աշխատասեր մարդ է։ Կուզենայի, որ ավելի շատ ամերիկացիներ գնահատեին նրան։ Ոչ ոք երբեք չի կարողանա Ամերիկան ավելի մեծ դարձնել, ինչպես նա է դարձրել ու դարձնում։ Նրա հետ աշխատելը պատիվ էր»։
Աղբյուրը` Panorama.am

