Բաքվում պահվող հայ գերիների խnշտшնգnւմները շարունակական բնույթ են կրում. Սիրանուշ Սահակյան
«Բազմիցս բարձրաձայնել ենք Բաքվում պահվող գերիների նկատմամբ խոշտանգումների խնդիրը»,- «Վերադարձ հայ գերիների» միջազգային համաժողով ասաց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
Նա նշեց, որ երբեմն կարող է հակադարձում լինել, թե ինչպես կարող են տեղեկատվության պակասի պարագայում հետևություններ կատարել գերիների խոշտանգումների վերաբերյալ։
«Մենք շատ հստակ մեթոդաբանությամբ ենք գործում. եթե համակցենք, կտեսնենք, որ ողջամիտ կասկածից վերև, խոշտագումներ կան, շարունակական բնույթ են կրում, և, այո, համակցված են նաև անմարդկային վերաբերմունքով։
Առաջին՝ հայրենադարձված գերիների առնչությամբ մենք շարունակում ենք խոշտանգումների վերաբերյալ գործերը։ Ստացված վկայությունների, բժշկական փաստաթղթերի միջոցով կարողանում ենք ռետրոսպեկտիվ հայացք նետել նաև Բաքվում գտնվելու ժամանակահատվածին և օբյեկտիվ տեղեկատվություններով հաստատել խոշտանգումների փաստը»։
Նա հայտնեց, որ գերիների՝ արտաքին աշխարհի հետ կապը հեռախոսազանգն է;
Աղբյուրը`Panorama.am

