Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքը Մանդատազրկման հարցը՝ արդեն 4-րդ անգամ դատարանում Ես քաղհալածյալ եմ. Խաչիկ Գալստյանը՝ դատարանում
Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը Ռուսաստանում Փաշինյանին կտեղեկացնեն, թե Հայաստանն ինչ քաղաքականություն պետք է վարի + 250 մլն եվրո․ Փաշինյանը Հայաստանը գցում է նոր վարկի տակ Այնքան են լկտիացել, որ փորձում են շրջանցել անգամ դատարանի որոշումները. Մանուկ Սուքիասյան Պատմական հանդիպում. Մեկնարկել են Թրամփի, Սիի և Պուտինի միջև եռակողմ բանակցությունները Փաշինյանի և Պապիկյանի կառավարած բանակում էլի զինծառայող է մահացել Պուտինն ու Թրամփը հանդիպել են Պատերազմ Արցախում
Կինգ Կոնգը, պինգ-պոնգը ու... «Սահմանադրությունը» Փաշինյանը թող բերի 5 նախադեպ, երբ ինքը չի «քցել», հետո նոր առաջարկություններ անի․ Քրիստինե Վարդանյան Ի՞նչն է հունից հանել Փաշինյանին․ «Կարճ ասած» Ո՞վ է մեզ պատերազմ հայտարարելու․ Նիկոլ Փաշինյանի ականջը կանչի․ Խաչատրյան Թրամփը Չինաստան կատարած իր այցը անվանել է հիանալի Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն «Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ» Փաշինյանը սպառված գործիչ է և հանրային ճնշում գեներացնել չի կարող. Քաղտեխնոլոգ «ԶԱՊ-ը» և «Օշականցի Գևորիկը» դատարանի դահլիճից ազատ են արձակվել Ի՞նչ են անում, երբ սերիական խաբեբան և կեղծարարն առաջարկում է իր «ազնիվ խոսքի» վրա հիմնված գործարք. Լևոն Զուրաբյան Ավելի քան 4 միլիոն բարել հում նավթ տեղափոխող երկու նավեր այրվում են Հորմուզում Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքը ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը «Դու իսկապե՞ս այնքան ես կտրվել իրականությունից, որ կարծում ես՝ քո քաղաքական կենսագրության մեջ որևէ դրական բան կա, որով կարող ես երաշխավորե՞լ ինքդ՝ քեզ». Արթուր Սուքոյան Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը Բարձր տոնն ու պիտակավորումները ընդամենը փորձ են՝ աղմուկով ծածկելու բովանդակային փակուղին և խուսափելու ուղիղ պատասխաններից. Աշոտյան Թրամփի ընկերությունները գումարներ են ստացել ադրբեջանական «լվացքատնից» Ռուսաստանում Փաշինյանին կտեղեկացնեն, թե Հայաստանն ինչ քաղաքականություն պետք է վարի Ինչքան կարևոր է ալիևյան սահմանադրությունն անցկացնելը, որ պատրաստ է «կոնի» վրա իր պաշտոնն էլ դնել «Հրապարակ»․ Մեծ «ռազբորկա» է տեղի ունեցել Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվի. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիս. «Ժողովուրդ» Մոսկվան արմատական է տրամադրված. «Հրապարակ» Բուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». Փաշինյան․ «Ժողովուրդ» Ի՞նչ է թաքցվում Փաշինյանի հիստերիայի տակ․ «Կարճ ասած» Երեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված Ֆրանսիայի Ազգային ժողովում «Արցախ․ հանձնառություններ և հեռանկարներ» խորագրով համաժողով է կազմակերպվել + 250 մլն եվրո․ Փաշինյանը Հայաստանը գցում է նոր վարկի տակ Մի կողմ դնենք սևացած բանանը, նյարդային դրամատուրգիան, սևացած դուխիզմը։ Նայենք լայն և խորը. Վլադիմիր Մարտիրոսյան

COP17-ը՝ առանց առաջնորդների՞

«Հրապարակը» գրում է. «Հայաստանում անցկացվող COP17 գագաթնաժողովին եվրոպական երկրների բարձր մակարդակի ներկայացվածությունը, մեղմ ասած, սահմանափակ է։ Եվրամիության անդամ պետություններից ոչ մեկի ղեկավարը չի մասնակցում միջոցառմանը, իսկ Եվրոպական հանձնաժողովը ներկայացված է փոխնախագահի և եվրահանձնակատարի մակարդակով։

Այս ֆոնին առանձնահատուկ ուշադրության է արժանի Հայաստան–ԵՄ հարաբերությունների աննախադեպ մերձեցման մասին պաշտոնական հայտարարությունների և եվրոպական առաջնորդների փաստացի բացակայության հակադրությունը»։
--
Նույն առնչությամբ քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրում է.

«Նկատեցի՞ք, Եվրոպայի հետ աննախադեպ մերձեցող Հայաստանում անցկացվող COP17 ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից։

Չե՞ք նկատել։ Դե, ինչպե՞ս նկատեիք մի բան, որը չկա։ Չկա եվրոպական որեւէ երկրի առաջնորդ, որը մասնակցում է միջոցառման գագաթնաժողովին։ Եվրահանձնաժողովը ներկայացված է փոխնախագահ–եվրահանձնակատարի մակարդակով, եւ չկա ԵՄ անդամ ոչ մի երկրի ղեկավար։ Անգամ Կիպրոսն ու Հունաստանը, որոնց հետ Հայաստանը ավանդաբար ունեցել է շատ սերտ հարաբերություն, չեն ներկայացել բարձր մակարդակով։

Ես առիթ ունեցել եմ ասելու, թե շատ օրեր առաջ Հայկական Երկրորդ հեռուստաալիքի եթերում, թե նախօրեին՝ Մեդիահաբի տաղավարում, որ դրական եմ համարում Հայաստանում այդպիսի խոշոր միջազգային միջոցառման անցկացումը։ Շատ կարեւոր եմ համարում թե Հայաստանի ճանաչելիության, թե Հայաստանում այդպիսի մասշտաբային միջոցառումների նցկացման փորձի կուտակման առումով։ Այո, նաեւ պետք է առավելագույնն անել ենթակառուցվածքային տեսանկյունից յնպիսի միջավայր ստանալու համար, որ այդ կարգի միջոցառումները ավելի հեռու լինեն Երեւանի կենտրոնից, ու ցանկալիորեն՝ ավելի կոմունիկացված լինեն մարզերի հետ։

Սա իհարկե շատ կարեւոր հարց է, բայց այլ թեմա։

Այդուամենայնիվ, Երեւանում անցկացվում է հեղինակավոր միջազգային միջոցառում, որին սակայն չկա եվրոպական ներկայացուցչական մասնակցություն։ Ակնհայտորեն բացակայում է դա։ Եվ սա այն պարագայում, երբ ամեն պատեհ ու անպատեհ առիթով հնչում են Հայաստան–ԵՄ «աննախադեպ մերձեցման» մասին բաժակաճառեր։ Հիրավի՝ լոկ բաժակաճառեր։

Շատերը կարող են ասել, որ եվրոպացիները դժգոհ են մոտեցումների այն փոփոխությունից, որ Ռուսաստանի հանդեպ առկա է Նիկոլ Փաշինյանի վարքագծում, ու դրա համար էլ չկա Հայաստանում անցկացվող միջոցառմանը ներկայացուցչական մասնակցություն։

Գործնականում սակայն, այստեղ չկա որեւէ զարմանալի բան, թե Ռուսաստանի հանդեպ մոտեցումների հարցում, թե՝ եվրոպացիների վերաբերմունքի։ Ամեն ինչ շատ պարզ ու տրամաբանական ընթացքի մեջ է, եւ զարմանալի կարող է լինել միայն այն մարդկանց համար, որոնք քաղաքական իրողությունները գնահատել են որոշակի ստերեոտիպային ելակետերով։ Ես չեմ կարծում, թե Եվրոպան երբեւէ չի պատկերացրել Փաշինյանի խաղի հարաբերականությունն ու բազմաշերտությունը, կամ հայ–ռուսական հարաբերության ներկայիս իրադրության բազմաշերտությունն ու հարաբերաանությունը։

Եվրոպացիների համար Հայաստանը հետաքրքիր է այն ժամանակ, երբ կա Ռուսաստանի դեմ կիրառելու հնարավորություն՝ թեկուզ ամենափոքր հնարավորություն։ COP17 ը այդ հնարավորությունը չէ, հետեւաբար այն հետաքրքիր չէ, կամ Հայաստանն այդ համատեքստում հետաքրքիր չէ։

Կրկնեմ, այստեղ չկա ոչ մի զարմանալի բան, այստեղ չկա ոչ մի արտառոց իրավիճակ։ Եվ այստեղ չկա Հայաստանի հանդեպ հատուկ միտում։ Այդպես է եվրոպական ներկայիս էլիտաների քաղաքականությունը բոլորի հանդեպ։ ԵՄ մերձակա պերիմետրում գտնվող բոլոր երկրները դիտվում են այդ համատեքստում։ Ըստ այդմ այստեղ հարցն այն է, թե որ երկրներն են կարողանում չդառնալ Ռուսաստանի դեմ գործիք, իսկ որոնք՝ հայտնվում են այդ վիճակում եւ կրում դրանից բխող բոլոր հետեւանքները»։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>