Հարցազրույցի ընթացքում Ալեն Սիմոնյանը Ալիևի օգնականից զանգ ստացավ
Լրագրողների հետ զրույցի ընթացքում Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանին զանգահարեց Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Մինչ զանգը, նա լրագրողներին ասաց, որ Հիքմեթ Հաջիևի հետ խոսում են բոլոր հարցերի մասին, ապա նշեց. «Իմիջայլոց, հեսա ինքն է զանգում»։
Սիմոնյանը շարունակեց. «Մենք երկկողմանի ազատ ենք խոսել 24/7 ռեժիմով ամեն ինչի մասին»։
Աղբյուրը` Panorama.am

