Հայաստանի հավաքականը չկարողացավ հաղթել Կիպրոսին 1։1, իսկ Արցախը չի մոռացվել Մի շիշ իռլանդական վիսկին այդ ստից թղթից ավելի արժեքավոր է ՀԱՊԿ-ից դուրս մնալը ճանապարհ է դեպի շատ արյունալի պատերազմ. Բենիամին Մաթևոսյան
«ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանը կանցնի կտրուկ քայլի․․․ Փաշինյանին ծանր թուղթ կտա՞ն»․ Մալխասյան Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Քաղաքական բանտարկյալների երեխաները հոգեբանական խոշտանգման են ենթարկվում. Ստեփան Դանիելյան Դեպի Եվրոպա ձգտող Հայաստանը Աֆրիկյան երկրների ստանդարտներից շատ քիչ է տարբերվում. Երվանդ Բոզոյան Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի հրատապ ասուլիսը՝ Արսեն Գևորգյանի մահվան և ընդդիմադիրների նկատմամբ հալածանքների հարցերով ԱԺ արտահերթ նիստում ՔՊ-ականները, իրենք՝ իրենցով «քննարկում են» ԹՐԻՓՓ ծրագիրն առաջ մղելու համար նախատեսած փաթեթը Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պատերազմ Արցախում
Ֆիննախի ցնցող պատասխանը. որքա՞ն է օգնել Արցախը Հայաստանին 32 տարիների ընթացքում. yerkir.am Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում Սթափվեք, մարդկանց մի հասցրեք մшհվшն դուռը. Իրավապաշտպան Ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Գագիկ Ծառուկյանը՝ հայաստանցի երիտասարդների մասին Ոչ պակաս վտանգավոր, քան ծխախոտը. Վեյփն ընդամենը 7 ամսում քայքայում է երիտասարդների թոքերը Սրանք միայն ընդդիմադիրներին են «պինդ բռնում»... ՊԵԿ-ում քննչական գործողությունների ժամանակ առանձնապես ծանր հանցագործության համար կալանավորված օտարերկրացին փախել է Դուբլինում ձվահարել են Զելենսկու մեքենան . Sky News «Սա՛ եք դուք». Սաթիկ Սեյրանյան Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում․ Փաշինյանը ստիպված է եղել հետ կանգնել որոշումից․ «Ժողովուրդ» «Ուժեղ Հայաստանում» թեժ քննարկումներ են. նոյեմբերի 17-ին կորոշեն՝ շարունակե՞լ աշխատանքը ԱԺ-ում, թե՞ բոյկոտել, հեռանալ․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ստեփանավանցիները վրդովված են «Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ․ «Հրապարակ» Անվտանգային համակարգը փոխում ես թեյի բաժակով. Ռուբեն Մելքոնյան Հարձակում 2–րդ համարի տրոլեյբուսի վարորդի վրա. «Շևրոլե»–ի վարորդը թքել է նրա վրա, քաշքոց է սկսվել (վիդեո) Երևանում բացվեց «Ձայներ մոռացության դեմ. զանգվածային հանցագործությունների զոհերը անպատժելիության դարաշրջանում» համաժողովը ՀՀ-ՌԴ հարաբերությունների վատթարացումը կտրուկ արագություն է հավաքում. Աբրահամյան Հայաստանի հավաքականը չկարողացավ հաղթել Կիպրոսին 1։1, իսկ Արցախը չի մոռացվել Թիվ 22 ավտոբուսի վարորդը վերջնակետ գնալու ճանապարհին մահացել է, ապա վթարի ենթարկվել «ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանը կանցնի կտրուկ քայլի․․․ Փաշինյանին ծանր թուղթ կտա՞ն»․ Մալխասյան Մի շիշ իռլանդական վիսկին այդ ստից թղթից ավելի արժեքավոր է Իրանը սպառնալիք կհամարի ցանկացած տարածք, որտեղից օդ են բարձրանում ամերիկյան ինքնաթիռները. Ռեզաի Զախարովան «հորինվածք» է անվանել Հայաստանի հարցումներին ի պատասխան ՀԱՊԿ-ի լռության մասին Սիմոնյանի խոսքերը Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Ընդդիմության գլխավոր սխալը կլինի Փաշինյանի առաջարկին սպասելը և հետո միայն որոշելը, թե ինչպես արձագանքել դրան ՀԱՊԿ-ից դուրս մնալը ճանապարհ է դեպի շատ արյունալի պատերազմ. Բենիամին Մաթևոսյան Ընդդիմադիրները պատմական առաքելություն ունեն. Քրիստինե Վարդանյան Խոսել եմ Ադրբեջանի կողմից ՀՀ–ին պարտադրվող նոր սահմանադրության, արցախցիների խնդիրների մասին. Լևոն Քոչարյանը՝ ՄԱԿ–ում Սրբուհի Գալյանը և Աննա Վարդապետյանը բացարձակ անպատասխանատու ու ցինիկ վերաբերմունք են դրսևորում. Աննա Կոստանյան

Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունները դարձել են նույնական. Էլիբեգովա

Բաքվում հոկտեմբերի 15-ին կայացած «Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների ամրապնդման խորհրդակցության» գագաթնաժողովում Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե Հայաստանի նախկին իշխանություններն ու նախագահները դեռ չեն ստացել իրենց «արժանի պատիժը»։

Ինչո՞ւ է  «խաղաղության օրակարգ»-ի շուրջ բանակցող Ալիևը հիշել  Հայաստանի նախկին պաշտոնյաներին։

Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ  Ալիևի՝ Հայաստանի նախկին ղեկավարներին պատժելու վերաբերյալ հայտարարությունները նոր չեն։ Այս  հռետորաբանությունը տարիներ շարունակ եղել է ադրբեջանական քարոզչության մաս՝ անկախ հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքից։

«Չի եղել փուլ, որ այդ հռետորաբանությունն Ադրբեջանում չլինի։ Տարբեր մակարդակներում այն շարունակական բնույթ է կրել»,- ասաց փորձագետը՝ ավելացնելով, որ մինչև պատերազմը նույնպես նման հայտարարություններ հնչել են  երկրի  նախագահի մակարդակով, վերջին շրջանում դրանք եղել են օրակարգում, սակայն տարածվում էին ադրբեջանցի պատգամավորների, հասարակական գործիչների  և լրատվամիջոցների կողմից։

Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ Բաքվում իրականացվող դատավարությունների ընթացքում հատկապես այդ թեման, Էլիբեգովայի խոսքով, մշտապես պահպանել է իր արդիականությունը։

Այս առումով փորձագետն ուշադրություն  հրավիրեց Հայաստանի և Ադրբեջանի գործող իշխանությունների հռետորաբանության միջև առկա նմանություններին։

«Հայաստանի և Ադրբեջանի ներկա իշխանությունների  հռետորաբանությունը  և դիրքորոշումը՝ Արցախի և Հայաստանի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության վերաբերյալ միանման են»,- ընդգծեց նա։

Ավելին, երկու երկրների ղեկավարությունների կողմից կիրառվող ձևակերպումներն ու առաջ քաշվող թեզերը որոշ դեպքերում գրեթե նույնական են։

Որպես օրինակ Էլիբեգովան հիշատակեց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները։

Մասնավորապես, Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը՝ 2024 թվականի օգոստոսի ասուլիսին հարցադրումներ էր հնչեցրել Վարդանյանի՝ Արցախ տեղափոխվելու պատճառների, նրան այնտեղ գործուղելու հնարավորության և տրված երաշխիքների վերաբերյալ։

Փորձագետի գնահատմամբ՝ այդ հարցադրումները բովանդակային առումով համընկնում են Իլհամ Ալիևի կողմից նախկինում հնչեցված ձևակերպումներին։ Բացի այդ, Փաշինյանի հայտարարություններից հետո Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը ենթարկվել է նոր հարցաքննությունների և ճնշումների։

Հիշեցնենք, որ 2024 թվականի սեպտեմբերին Վարդանյանի գրասենյակից հայտնել էին, որ ադրբեջանական բանտում նրան հարցեր են ուղղվել Հայաստանի վարչապետի հայտարարությունների առնչությամբ։

Ամփոփելով՝ Էլիբեգովան ընդգծեց, որ Հայաստանի նախկին ղեկավարների նկատմամբ պատժի պահանջը և դրա շուրջ ձևավորված հռետորաբանությունը նոր չեն ադրբեջանական քաղաքական օրակարգում։ Նման հայտարարություններ հնչել են ինչպես 2020 թվականի պատերազմից առաջ, այնպես էլ դրանից հետո՝ պահպանելով իրենց տեղը Բաքվի քաղաքական և քարոզչական դաշտում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>