ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ Երևանի փոքրամասնության իշխանությունն անցավ իր «սև» գործին. խալխը տուգանքի մատերիալ է
Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Հայաստանը երաշխավորված խաղաղության և երաշխավորված պատերազմի արանքում. Անդրանիկ Թևանյան Հայրապետական մաղթանք Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Պապիկյանի ղեկավարած բանակում նորից զոհ, իսկ Փաշինյանը... ցուցադրաբար խաշ էր կլանում Աթոռներ, բռnւնցքներ ու «բnքսի ռինգ»․ ինչպես է միջազգային մամուլն անդրադարձել ԱԺ-ում տեղի ունեցած ծeծկռտուքին Փաշինյանի լեհական կրկնօրինակը. Լեհաստանում պետական հեղաշրջում է տեղի ունենում. այս մասին պնդում է Լեհաստանի արդարադատության նախկին նախարարը Ալիևն ասում է. «Ի՞նչն էր քեզ խանգարում՝ ձայներդ մի քանի տոկոս ավելի գրեիր». Ստեփան Դանիելյան ՔՊ-ի վիճակը լուրջ է. Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է Մոսկվա Պատերազմ Արցախում
Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին․ ԶԼՄ-ներ ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Թրամփի կյանքն իրականում շատ բարդանալու է. ԱՄՆ-ում այսօր ընտրություններ են Սխալ որոշումների արդյունքում մեր հարկատուները պետք է այդ ահռելի գումարները վճարեն. Ֆարմանյան Մի՛ տրվեք ՔՊ-ական էժան մանիպուլյացիաներին, մի՛ ենթարկվեք ադրբեջանա-նիկոլական պարտադրանքին. Մելիքյան Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․ Հայաստանը սպառնալիքների առաջ է երկու ճակատում. Սասունյան «ՀայաՔվե»–ի բողոքի ակցիան՝ ընդդեմ Հանրայինի կողմնակալ եթերային քաղաքականության Փաշինյանը ստիպված է լինելու պատասխան տալ իր գործողությունների համար, ինձ համար անձնական ողբերգություն է, որ իմ ընկերները, գործընկերները գերեվարված են. Զատուլին Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Մնացել է առևտրի, բանկերի ու խաղային բիզնեսի հույսին Ճնշում գործադրի-չգործադրի՝ փոփոխություն չի լինելու․ Աննա Գրիգորյան Խաղաղությունը չի կարող լինել քաղաքական շանտաժի արդարացում, իսկ Սահմանադրությունը՝ այդ շանտաժի իրականացման գործիք. քաղաքագետ Երևանի փոքրամասնության իշխանությունն անցավ իր «սև» գործին. խալխը տուգանքի մատերիալ է Խաղաղ Դոն 19 շենքի 10, 11 մուտքերի դիմաց «անորակ աշխատանք», կոյուղի վիճակ է... ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Տիտղոսային ընդդիմության գլխավոր թուլությունը ոչ թե ՔՊ-ի բիրտ կեցվածքն է, այլ` քաղաքական ինտելեկտի բացակայությունը ԵվրոՌայխը պետք է անհետանա. Ֆրեդերիկ Լորան Փաշինյանի նախարարուհին, տեսեք-տեսեք՝ Անկախության հռչակագիրը ժամանակավրեպ է համարում Խայտառակություն. Պապիկյանը չպատասխանեց լրագրողների՝ բանակում տիրող իրավիճակի մասին հարցերին (վիդեո) Մեզ հետ նման լեզվով խոսել չի կարելի, արդյունքի չեն հասնի. Աբրահամյանը՝ «հանրային ճնշմшն» մասին. «Ուժեղ Հայաստան» Դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Փաշինյանն ընտրել է վտանգավոր ճանապարհ. Սուրենյանց Նամակ՝ 2026 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Նավի Փիլային Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ մի դեպքում չի «քցի» իր ֆրակցիային և թույլ չի տա, որ նրա «դուխը» կոտրվի. քաղաքագետ «ԽԱՇ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆ». սա այն դեպքն է, երբ պետական մտածողությանը փոխարինում են բակային բարքերը, լափի գաղափարախոսությունն ու հեդոնիզմը Փաշինյանն ինքն էլ զարմացած է այսքան ճնշումների պարագայում իր հետ չպայմանավորվող ընդդիմության առկայությունից Արամ Ա-ն հայ-ռուսական հարաբերություններն է քննարկել Ռուսաստանի նախկին վարչապետի հետ Անդրանիկ Թևանյանի ազատության հարցը դարձել է քաղաքական հետապնդումների դեմ պայքարի կարևորագույն հարցերից մեկը

ԱՐՏԱՎԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ «ART@VAN» ՁԻԵՐԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՄՐՑԱՎԱԶՔՆ ՈՒ ԲԵՐՔԻ ՏՈՆԸ

Վայոց Ձորի բարձրադիր Արտավան բնակավայրում տեղի ունեցավ տարածաշրջանի ամենասպասված ու կոլորիտային իրադարձություններից մեկը՝ «Art@Van» ձիերի լեռնային մրցավազքը և բերքի տոնը: Միջոցառումը, թեպետ առաջին անգամ էր կազմակերպվել, բայց և կարողացավ համախմբել  հարյուրավոր հյուրերի, լեռնային սպորտի սիրահարների և տեղացիների՝ վերածվելով իսկական ազգային տոնախմբության:

14․4 կիլոմետր՝ լեռնային բարդ արահետներով

Միջոցառման առանցքային իրադարձությունը, թերևս, ձիերի լեռնային մրցավազքն էր: Արտավանի դպրոցի հետնամասից մեկնարկած 14.4 կմ երկարությամբ բարդ ու զառիթափ երթուղին, որն ուներ շուրջ 721 մետր բարձրության տարբերություն, հաղթահարելու էին դուրս եկել 25 տոկուն հեծյալներ իրենց երիվարներով։

Լեռնային դժվարին պայմաններում մրցավազքը պահանջում էր ոչ միայն հեծյալների վարպետություն, այլև ձիերի բացառիկ դիմացկունություն: Թեև մրցավազքի վերջնագծում կրքերը բավականին թեժացան, և մասնակիցներից մի քանի հեծյալներ սկսեցին վիճել, թե ով է իրականում առաջինը հատել եզրագիծը, փորձառու մրցավարների արագ ու պրոֆեսիոնալ միջամտության շնորհիվ վեճը հարթվեց, և արդարությունն ու սպորտային ոգին հաղթանակեցին:

Պարգևատրումն ու լավագույնները

Մրցութային ամփոփիչ փուլում առաջին երեք պատվավոր տեղերը զբաղեցրած հեծյալներն արժանացան դրամական խոշոր մրցանակների:

Կազմակերպիչների կողմից հատուկ ուշադրության արժանացան նաև ամենաերիտասարդ մասնակիցները․ երկու պատանի հեծյալներ ստացան խրախուսական նվերներ՝ ապագա հաղթանակներին ընդառաջ:


Տոնավաճառ, ավանդական «Կառշմ» և ազգային երգ ու պար

Քանի դեռ ձիավորները հաղթահարում էին լեռնային արահետները, Արտավանում եռում էր տոնական կյանքը:

Գյուղի աշակերտներն ու ծնողները ներկայացրել էին տեղական բերքի ու բարիքների ճոխ տոնավաճառ: Հյուրերին առաջարկվում էր անվճար հյուրասիրություն՝ ուլի խաշլամա, արտավանյան ավանդական «Կառշմ», «Պաղսկեր», լեռնային ուրցով ու մասուրով թեյեր, գաթա և տեղական այլ համեղ ուտեստներ:

Մշակութային հատվածն ուղեկցվեց Վայք համայնքի և Արտավանի մշակութային խմբերի ու դպրոցականների ելույթներով։ Հնչեցին ազգային երգեր, կատարվեցին «Իշխանաց պար», «Գյովնդ», «Վեր-վերի», «Փափուռի» և «Էրզրումի շորոր» ավանդական խմբապարերը։


Ամենակարևոր ձեռքբերումը․ 200 երեխաների անմոռանալի օրը

Միջոցառման ամենաջերմ ու կարևոր ձեռքբերումը դարձավ ավելի քան 200 երեխաների ոգևորությունն ու ժպիտները: Փոքրիկները հնարավորություն ունեցան հատուկ առանձնացված գոտում ձի քշել, փորձել իրենց ուժերն ու դիպուկությունը նետ ու աղեղով կրակելիս, ծանոթանալ միմյանց հետ և միասնական շուրջպարի բռնվել:

Տոնն ավարտվեց բարձր տրամադրությամբ, երգ ու պարով՝ թողնելով անմոռանալի տպավորություններ ինչպես տեղացիների, այնպես էլ Արտավան ժամանած բազմաթիվ հյուրերի սրտերում:

«Էկո-մեդիա» լրագրողական ցանցի հիմնադիր Նարինե Կիրակոսյան

Տեսանյութը՝ Նարինե Կիրակոսյանի յութուբյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>