Իրանի նախագահը վաղը կժամանի Հայաստան
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կարճաժամկետ այցով հոկտեմբերի 16-ին կժամանի Հայաստան։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
Նշվում է, որ Իրանի նախագահը կմասնակցի ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովին (CBD COP17)։ Իրանի ԱԳՆ ներկայացուցչի խոսքով, Մասուդ Փեզեշքիանը գագաթնաժողովի շրջանակներում հանդիպումներ կունենա մի շարք երկրների ղեկավարների հետ, որոնք նույնպես կլինեն Երևանում՝ համաժողովին մասնակցելու համար։

