Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքը Մանդատազրկման հարցը՝ արդեն 4-րդ անգամ դատարանում Ես քաղհալածյալ եմ. Խաչիկ Գալստյանը՝ դատարանում
Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը Ռուսաստանում Փաշինյանին կտեղեկացնեն, թե Հայաստանն ինչ քաղաքականություն պետք է վարի + 250 մլն եվրո․ Փաշինյանը Հայաստանը գցում է նոր վարկի տակ Այնքան են լկտիացել, որ փորձում են շրջանցել անգամ դատարանի որոշումները. Մանուկ Սուքիասյան Պատմական հանդիպում. Մեկնարկել են Թրամփի, Սիի և Պուտինի միջև եռակողմ բանակցությունները Փաշինյանի և Պապիկյանի կառավարած բանակում էլի զինծառայող է մահացել Պուտինն ու Թրամփը հանդիպել են Պատերազմ Արցախում
Կինգ Կոնգը, պինգ-պոնգը ու... «Սահմանադրությունը» Փաշինյանը թող բերի 5 նախադեպ, երբ ինքը չի «քցել», հետո նոր առաջարկություններ անի․ Քրիստինե Վարդանյան Ի՞նչն է հունից հանել Փաշինյանին․ «Կարճ ասած» Ո՞վ է մեզ պատերազմ հայտարարելու․ Նիկոլ Փաշինյանի ականջը կանչի․ Խաչատրյան Թրամփը Չինաստան կատարած իր այցը անվանել է հիանալի Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն «Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ» Փաշինյանը սպառված գործիչ է և հանրային ճնշում գեներացնել չի կարող. Քաղտեխնոլոգ «ԶԱՊ-ը» և «Օշականցի Գևորիկը» դատարանի դահլիճից ազատ են արձակվել Ի՞նչ են անում, երբ սերիական խաբեբան և կեղծարարն առաջարկում է իր «ազնիվ խոսքի» վրա հիմնված գործարք. Լևոն Զուրաբյան Ավելի քան 4 միլիոն բարել հում նավթ տեղափոխող երկու նավեր այրվում են Հորմուզում Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքը ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը «Դու իսկապե՞ս այնքան ես կտրվել իրականությունից, որ կարծում ես՝ քո քաղաքական կենսագրության մեջ որևէ դրական բան կա, որով կարող ես երաշխավորե՞լ ինքդ՝ քեզ». Արթուր Սուքոյան Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը Բարձր տոնն ու պիտակավորումները ընդամենը փորձ են՝ աղմուկով ծածկելու բովանդակային փակուղին և խուսափելու ուղիղ պատասխաններից. Աշոտյան Թրամփի ընկերությունները գումարներ են ստացել ադրբեջանական «լվացքատնից» Ռուսաստանում Փաշինյանին կտեղեկացնեն, թե Հայաստանն ինչ քաղաքականություն պետք է վարի Ինչքան կարևոր է ալիևյան սահմանադրությունն անցկացնելը, որ պատրաստ է «կոնի» վրա իր պաշտոնն էլ դնել «Հրապարակ»․ Մեծ «ռազբորկա» է տեղի ունեցել Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվի. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիս. «Ժողովուրդ» Մոսկվան արմատական է տրամադրված. «Հրապարակ» Բուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». Փաշինյան․ «Ժողովուրդ» Ի՞նչ է թաքցվում Փաշինյանի հիստերիայի տակ․ «Կարճ ասած» Երեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված Ֆրանսիայի Ազգային ժողովում «Արցախ․ հանձնառություններ և հեռանկարներ» խորագրով համաժողով է կազմակերպվել + 250 մլն եվրո․ Փաշինյանը Հայաստանը գցում է նոր վարկի տակ Մի կողմ դնենք սևացած բանանը, նյարդային դրամատուրգիան, սևացած դուխիզմը։ Նայենք լայն և խորը. Վլադիմիր Մարտիրոսյան

Որքան քիչ է դատախազությունը պարզում, այնքան շատ է պահանջում. Դավիթ Հարությունյան

Բանկի 19 դրամանոց SMS ծանուցում, 2005 թվականին Լոնդոնի դեղատնից 811 դրամով գնված ատամի խոզանակ, Փարիզի կրպակից գնված ծխախոտ, 2013 թվականին վարսավիրանոցում վճարված գումար։ Դատախազության հաշվարկներում սրանցից յուրաքանչյուրը դիտարկվել է որպես «100 տոկոս ապօրինի» և ներառվել ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանից պահանջվող 531 միլիոն դրամի մեջ։ Ընդ որում՝ 19 դրամանոց SMS-ը հաշվարկվել է ոչ թե մեկ, այլ՝ 172 անգամ։

Դավիթ Հարությունյանն այս օրինակները ներկայացրեց ս.թ. հոկտեմբերի 14-ին Հակակոռուպցիոն դատարանում, որտեղ շարունակվում է նրա նկատմամբ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի քննությունը։ Նա ընդգծեց, որ նոր փաստ չի բերում. ամեն ինչ ստուգվում է հենց դատախազության ներկայացրած հայցով և Excel ֆայլով։

Նշենք, որ ՀՀ դատախազությունը 2024 թվականից ի վեր Դավիթ Հարությունյանի գործով հայցն արդեն երրորդ անգամ է, ինչ ամբողջությամբ փոփոխում է։ Թեև Դավիթ Հարությունյանը դեռ ոչ մի ապացույց չի ներկայացրել, սակայն յուրաքանչյուր անգամ դատախազության հայցադիմումի մեջ ի հայտ են գալիս նոր թվեր, և ոչ մի անգամ՝ հաշվարկային բանաձևեր։

Այս գործով դատախազության կողմից կիրառված մեթոդի թերևս ամենացայտուն օրինակներից մեկը վերաբերում է Զաքյան 8 հասցեի ավտոտնակին։ Դատախազության ֆայլում ավտոտնակի հետ կապված նշված է միայն 2003 թվականին դրա օրինականացման համար վճարված գումարը և ավտոտնակի տակ գտնվող հողի տարեկան վարձը` 24 տարում ընդհանուրը մոտ կես միլիոն դրամ։ Դրանցից 114 հազար դրամը դատախազությունը համարել է «օրինական եկամուտներով չհիմնավորված» և դրա արդյունքում պահանջում է ամբողջ ավտոտնակը կամ 15 միլիոն 750 հազար դրամ, այսինքն՝ մոտ 140 անգամ ավելի։

Բայց դա էլ բավական չէ` վերոնշյալ նույն 114 հազար դրամը դատախազությունը լրացուցիչ ներառել է նաև դրամական պահանջի մեջ։ Իսկ թե որքանով է ավտոտնակը «օրինական եկամուտներով չհիմնավորված», տարբեր փաստաթղթերում տրված է երեք տարբեր թիվ՝ 2024-ի հայցում՝ 7,6%, նոր ֆայլում՝ 26%, իսկ այժմ պահանջում են 100%-ը։

«Գումարը փոքր է։ Բայց հարցը սկզբունքային է` եթե 114 հազար դրամի հողի վարձավճարից կարելի է հասնել ամբողջ ավտոտնակի բռնագանձմանը, ապա ո՞րն է այս մեթոդի սահմանը, և կա՞ արդյոք այն` այդպիսի սահման»,- հարց բարձրացրեց Դավիթ Հարությունյանը։

Այս տրամաբանությամբ է կառուցված դատախազության պահանջը մոտ 14 գույքերի մասով՝ ավտոտնակից մինչև մեքենա։ Դատախազությունն իր իսկ հաշվարկով ապօրինի է համարում դրանց միայն մի մասը, բայց պահանջում է ամբողջը։ Այսինքն՝ նաև գույքի այն մասը, որը նույն դատախազությունն ապօրինի չի համարում։

Օրենքը նման բան չի նախատեսում։ Դատախազությունը Դավիթ Հարությունյանի գործով օգոստոսի 5-ին կայացած նիստում բանավոր բացատրել էր, որ օրինական և ապօրինի միջոցները «միախառնվել են», ուստի ամբողջ գույքն է ապօրինի։ «Դատախազության տրամաբանությամբ բավական է միլիոն դրամանոց գույքից տասը դրամը համարել ապօրինի, որպեսզի բռնագանձվի ամբողջը»,- ընդգծեց Դավիթ Հարությունյանը։

Նույն ընտրողականությունն է փոխառությունների դեպքում։ «Դավիթ և գործընկերներ» իրավաբանական ֆիրմայից ստացված փոխառությունները դատախազությունը համարել է օրինական եկամուտ, իսկ «Փամփքին» ընկերությունից ստացվածը՝ «ամբողջությամբ ապօրինի»։ Երկուսն էլ հայաստանյան ընկերություններ են, երկուսի դեպքում էլ առկա է բանկային փոխանցում, երկուսի դեպքում էլ՝ վերադարձվող փոխառություն։

«Միակ տեսանելի տարբերությունը փոխատուի անունն է։ Իսկ այդ տարբերության գինը 115 միլիոն դրամով արհեստականորեն ուռճացված «ապօրինի եկամուտ» է»,- ասաց նախկին նախարարը։

Ամենաուշագրավը, սակայն, այն է, թե որ դեպքերում է դատախազությունը պահանջում գույքը, և որ դեպքերում՝ գույքի փոխարեն փողը։ 2012 թվականին գնված KIA մեքենայի համար պահանջում է մեքենան՝ այսօրվա մաշված վիճակով, կամ դրա այսօրվա շուկայական արժեքը։ Իսկ 2010 թվականին 303 հազար դրամով գնված խոհանոցային սարքի համար պահանջում է ոչ թե սարքը, այլ 2010-ին դրա դիմաց վճարված ամբողջ գումարը։ Մինչդեռ սարքը կա։

Պարզվում է, որ երբ դատախազությունը չի ստուգել՝ գնված իրը կա՞, թե՞ ոչ, պահանջում է ոչ թե իրը, այլ դրա համար տարիներ առաջ վճարված ամբողջ գումարը։ «Ստացվում է իրավական զավեշտ` որքան քիչ է դատախազությունը պարզում, այնքան շատ է պահանջում»,- ամփոփեց Դավիթ Հարությունյանը։

Դատական հաջորդ նիստը նշանակվեց ս.թ. հոկտեմբերի 21-ին։
Աղբյուրը` Panorama.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>