Տեսնում ենք երեք գլոբալ ճգնաժամերի շատ ծանր հետևանքները. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ Երևանում
«Պատերազմը բնության դեմ դեռ չի ավարտվել»,- Երևանում անցկացվելիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովից (COP17) առաջ կայացած ասուլիսում ասաց ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։
Նա ընդգծեց, որ տեսնում են երեք գլոբալ ճգնաժամերի՝ կիմայի փոփոխության, կենսաբազմազանության կորստի և աղտոտման, շատ ծանր հետևանքները. դրանք բոլորն էլ փոխկապակցված են։
«Բնությունը չի ծաղի առանց բարի մտադրությունների։ Զեկույցում ներկայացված ապացույցներով առաջնորդվելով՝ կարող ենք դադարեցնել և հակադարձել կենսաբազամազանության կորուստը և ապահովել բնական հիմքերը, որոնցից կախված է մարդկային ողջ կյանքն ու բարգավաճումը»,- ասաց Անտոնիու Գուտերեշը։

