Ադրբեջանն այսօր այն եզակի երկրներից է, որը հանդիսանում է gեղшuպшն քաղաքականություն իրականացնող. Հովիկ Ավանեսով
«2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծած պատերազմից մինչ այսօր, եթե հաշվենք Արցախում վանդալիզմի բոլոր դեպքերը, անցնելու է 1000-ի շեմը»,- կառավարության դիմաց COP17-ին ընդառաջ արցախցիների կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ասաց Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը։
Նա նշեց, որ Արցախում կան 10-ից ավելի ամբողջական ոչնչացված գյուղեր իրենց պատմական ու մշակութային լանդշաֆտով։
«Այս ամենի մասին պետք է խոսեն բոլոր կազմակերպությունները։ Երբ լռում են, դառնում են Ադրբեջանի վարչակազմի ու այդ քաղաքականության հանցակիցը՝ կանաչ լույս վառելով հետագա վայրագությունների ու մշակութային ցեղասպանության համար»,- ասաց Ավանեսովը։
Նրա խոսքով, վերջին շրջանում Արցախում խոշոր հրդեհների հետևանքով 100-ից ավելի մշակութային արժեքներ, եկեղեցիներ, բնակավայրեր հայտնվել էին ամբողջական ոչնչացման վտանգի տակ։
«Ադրբեջան այսօր այն եզակի երկրներից է, որը հանդիսանում է ցեղասպան քաղաքականություն իրականացնող երկիր՝ ինչպես մարդկանց ֆիզիկապես ոչնչացնելով, տեղահանելով, այնպես էլ մեր մշակութային ժառանագությունը ոչնչացնելով»,- ասաց Հովիկ Ավանեսովը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Աղբյուրը` Panorama.am

