Հայաստանի կառավարություն, ամn՛թ քեզ. Լարիսա Ալավերդյան
«Հայաստանի Հանրապետության կառավարություն, ամո՛թ քեզ. ամո՛թ, քո կեղծիքների համար, քո ստերի համար, քո մարդկանց իրավունքների ոտնահարման համար, գռեհիկության և հերհյուրանք տարածելու համար»,-կառավարության դիմաց COP17-ին ընդառաջ արցախցիների կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ասաց ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիս Ալվերդյանը։
Նա հարցադրումներ արեց. «Այդ ո՞ր մի երկիրն է պաշտպանում կլիմայական ինչ-որ բարելավելու համար իրավունքներ՝ ոչնչացնելով Հրազդանի կիրճը, Աղի լիճը։ Այդ ո՞վ է տեսել, որ հերհյուրանքի հիման վրա հարձակվեն և հակաքրիստոնեական արշավ սկսեն մի երկրում, որի ժողովուրդն առաջինն է պետականորեն ընդունել քրիստոնեությունը։ Սա առանձին հոգևորականների դեմ պայքար չէ։
Ի՞նչ է, կլիմայի համար պայքարը ենթադրում է գռեհիկ, կեղծ ստերով սկսած և շարունակվող այս հակաքրիստոնեական արշա՞վ, ի՞նչ է, կլիմայի պաշտպանությունը ենթադրում է ընդդիմադիր խոսք ասողներին, ֆեյսբուքում ինչ-որ տարիներ առաջ գրառում արածներին անպայման ձերբակալո՞ւմ։ Նրանք անպայման պետք է ձերբակալվե՞ն, որ դուք կարողանաք պայքարեք կլիման պաշտպանելու համար»։
Նա ընդգծեց՝ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, աննախադեպ է մեր բազմահազարամյա պատմության մեջ. «Ո՞վ է տեսել, որ հակաքրիստոնեական արշավին օգնեն և նախաձեռնեն իշխանությունները։
Որևէ մեկդ չսխալվեք մտածելով, որ այդ, ինչ անում է այս կառավարությունը, Ադրբեջանի կամ որևէ մեկի ճնշման ներքո է։ Ո՛չ։ Իրենք են կրողը այս հայացյաց քաղաքականության։ Երբևիցե չենք ունեցել կառավարություն, որը այսպիսի հայացյաց՝ ոչ միայն արցախահայության դեմ, այլ հայության դեմ արշավը սկսի և շարունակի»։
Աղբյուրը` Panorama.am

