Կիևը կարող է օրական մինչև 20 ժամ էլեկտրաէներգիայի անջատումներ ունենալ. Դա՞ է նրա «Եվրամայդանի» գինը
Կիևում այս ձմռանը օրական մինչև 20 ժամ էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում, նշում են արևմտյան դիտորդները:
Հատկապես, երբ ամերիկացիներն որոշել են թուլացնել իրենց աջակցությունը, Ուկրաինայում հասկացել են, որ այն ինչ կատարվեց 2013-14 թվականներին իսկական խաբեություն էր:
Կիևի քաղաքապետը կոչով դիմել է բնակիչներին՝ լքել քաղաքն այս ձմեռ, քանի որ ռուսական հարվածներին դիմակայելու համար, այլևս լուրջ հակաօդային պաշտպանական համակարգ չի գործելու:
Արդեն քաղաքում չեն գործում հանրային տրանսպորտն ու մետրոն:
Մարդկանց կյանքը դժոխքի է վերածվել, և հատկապես չունեվորները չգիտեն, թե ինչպես փրկվեն:
Իսկ տղամարդկանց 22-ից մինչև 50 տարեկաններին փողոցներից շան պես որսում և ուղարկում են ռազմաճակատ:
Ըստ ուկրաինական՝ նույնիսկ իշխանական ոչ պաշտոնական աղբյուրների ամսեկան մինչև 30 հազար ուկրաինացի է զոհվում ռազմաճակատում:
Ըստ Ուկրաինայի բանակի նախկին ղեկավար Սիրսկու՝ ռուսների առավելությունը օդային տարածքում 18 անգամ է, իսկ գետնի վրա՝ 2-3 անգամ:
Հասկանալի է, որ նման տարբերության պայմաններում Ուկրաինան իր տարածքները պահելու որևէ հնարավորություն չունի:
Իսկ շարունակվող պատերազմով, փաստացի, Զելենսկին կարողանում է պահել սեփական իշխանությունը:
Այդ գինը կազմում է ամսեկան 30 հազար ուկրաինացու մահ:
Որպեսզի Զելենսկին հետո չհայտարարի, որ եթե նա համաձայնվեր զիջումների, ապա նրան կհամարեն դավաճան:
Սակայն դրա գինը ամսեկան 30 հազար մարդու կյանք արժե, որոնք Զելենսկու և նրա արևմտյան տերերի համար, զրոյական գին ունեն:
Արևմտյան շրջանակները նույնիսկ չեն թաքցնում, որ իրենք ռուսների դեմ պայքարում են մինչև վերջին ուկրաինացիով՝ դրա դիմաց տալով Կիևին օգնություն:
Սա այն անխոհեմության գինն է, որ ուկրաինացիները վճարում են 2013-14թթ Մայդան կազմակերպելու համար:
Ի՞նչ ստացան այդ Մայդանից. միայն մահեր և կենսամակարդակի կտրուկ անկում:
Երկիրը կորցրեց իր տարածքի ավելի քան 20 տոկոսը և՝ անվերադարձ, քանի որ միջուկային գերտերությունից այլև հնարավոր չի լինի հետ վերդարաձնել տարածքներ:
Այն, ինչ կատարվեց Ուկրաինայում, մասնակիորեն կատարվեց նաև Հայաստանում:
Արդյունքում մենք կորցրեցինք Արցախը, իսկ Հայաստանի անվտանգությունը հայտնվել է անդունդի շեմին:
Եթե Հայաստանը շարունակի Ուկրաինայի ուղին, ապա Արցախի հետ միասին մենք կկորցնենք նաև երկիրը:
Այլ հարց է, որ Հայաստանի իշխանություններին այդ միտքն այդքան էլ շահավետ չէ, քանի որ ԵՄ-ին ինտեգրվելու գաղափարը դարձել է իրենց իշխանության պահպահման միակ լեգիտիմ գաղափարը:
Սակայն, այդ գաղափարի կենսագործումը կբերի մեր երկրի ուկրաինացման՝ դրանից բխող հետևանքներով:
Մինչդեռ Հայաստանի ընդդիմադիր շրջանակները, փոխանակ հանրությանը բացատրեն այս տարրական ճշմարտությունը, անհեթեթ օրակարգեր են հորինում, կամ կառչում օրվա երկրորդական խնդիրներից, որոնք հանրությանը կա՛մ քիչ են հետաքրքրում, կա՛մ էլ այդ հետաքրքրությունը մեկօրյա ժամկետ է ունենում:
Եվ ներկա իշխանությունը ոչ միայն չի փոխվում, այլև ամրանում է՝ ընդդիմության կողմից իրական օրակարգեր առաջ չբերելու պատճառով:
Սա է իրականությունը:
Արտակ Հակոբյան
Zham.am

