Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ
Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Հայաստանը երաշխավորված խաղաղության և երաշխավորված պատերազմի արանքում. Անդրանիկ Թևանյան Հայրապետական մաղթանք Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Պապիկյանի ղեկավարած բանակում նորից զոհ, իսկ Փաշինյանը... ցուցադրաբար խաշ էր կլանում Աթոռներ, բռnւնցքներ ու «բnքսի ռինգ»․ ինչպես է միջազգային մամուլն անդրադարձել ԱԺ-ում տեղի ունեցած ծeծկռտուքին Փաշինյանի լեհական կրկնօրինակը. Լեհաստանում պետական հեղաշրջում է տեղի ունենում. այս մասին պնդում է Լեհաստանի արդարադատության նախկին նախարարը Պատերազմ Արցախում
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպանին Կալանքը դարձել է պատժիչ մահակ մեր երկրում. Գոհար Մելոյան Հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված մարտիկների աճյունները. զոհվածներից մեկը երիտասարդ հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանն է եղել Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Հիմա թվեմ այն բոլոր մարդկանց անունները, ովքեր Մամիկոն Ասլանյանին այդ օրն են գցել. Հովհաննես Իշխանյան Հայաստանում վախի մթնոլորտ կա. մարդիկ վախենում են… Լայքի համար գործից հանում են. Արման Աբովյան Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Փաշինյանի ՔԿ նախագահը հարազատի նման պաշտպանում է հայ կնոջն ու նրա երեխաներին սպանելու փորձ արած ադրբեջանական թուրքին Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին․ ԶԼՄ-ներ ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Թրամփի կյանքն իրականում շատ բարդանալու է. ԱՄՆ-ում այսօր ընտրություններ են Սխալ որոշումների արդյունքում մեր հարկատուները պետք է այդ ահռելի գումարները վճարեն. Ֆարմանյան Մի՛ տրվեք ՔՊ-ական էժան մանիպուլյացիաներին, մի՛ ենթարկվեք ադրբեջանա-նիկոլական պարտադրանքին. Մելիքյան Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․ Հայաստանը սպառնալիքների առաջ է երկու ճակատում. Սասունյան «ՀայաՔվե»–ի բողոքի ակցիան՝ ընդդեմ Հանրայինի կողմնակալ եթերային քաղաքականության Փաշինյանը ստիպված է լինելու պատասխան տալ իր գործողությունների համար, ինձ համար անձնական ողբերգություն է, որ իմ ընկերները, գործընկերները գերեվարված են. Զատուլին Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Մնացել է առևտրի, բանկերի ու խաղային բիզնեսի հույսին Ճնշում գործադրի-չգործադրի՝ փոփոխություն չի լինելու․ Աննա Գրիգորյան Խաղաղությունը չի կարող լինել քաղաքական շանտաժի արդարացում, իսկ Սահմանադրությունը՝ այդ շանտաժի իրականացման գործիք. քաղաքագետ Երևանի փոքրամասնության իշխանությունն անցավ իր «սև» գործին. խալխը տուգանքի մատերիալ է Խաղաղ Դոն 19 շենքի 10, 11 մուտքերի դիմաց «անորակ աշխատանք», կոյուղի վիճակ է... ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Տիտղոսային ընդդիմության գլխավոր թուլությունը ոչ թե ՔՊ-ի բիրտ կեցվածքն է, այլ` քաղաքական ինտելեկտի բացակայությունը ԵվրոՌայխը պետք է անհետանա. Ֆրեդերիկ Լորան Փաշինյանի նախարարուհին, տեսեք-տեսեք՝ Անկախության հռչակագիրը ժամանակավրեպ է համարում Խայտառակություն. Պապիկյանը չպատասխանեց լրագրողների՝ բանակում տիրող իրավիճակի մասին հարցերին (վիդեո)

«Հրապարակ». Շուտով ոչ մեկին պետք չի լինի հեղինակազրկված իշխանություն Հայաստանում

«Հրապարակը» զրուցել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ։

- ԱԺ վերջին ընտրություններից հետո Հայաստանում եւս մեկ ներքաղաքական հանգրվանային իրադարձություն է սպասվում․ հանրապետության 70 համայնքների մոտ կեսում՝ սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսներին նշանակված են ՏԻՄ ընտրություններ։ Տպավորություն չունե՞ք, որ դրանք այս անգամ պասիվ են ընթանում, քիչ ինտրիգային եւ նույնիսկ ընդդիմության կողմից չեն կարեւորվել, այնինչ համայնքներն են մեր երկրի «արյունատար համակարգը»։

- ՏԻՄ ընտրությունը, բնականաբար, չափազանց կարեւոր է տարբեր կուսակցությունների կայացման համար, հատկապես՝ նոր կուսակցությունների, որտեղ իրենք փորձ են ձեռք բերում, հեղինակություն են ունենում եւ կարողանում են մասնակցել համապետական ընտրություններին։ Բայց Հայաստանում, հատկապես վերջին խորհրդարանական ընտրություններից հետո վիճակը փոխվել է, եւ ընտրությունների ինստիտուտի հանդեպ վստահություն այլեւս գոյություն չունի, որովհետեւ մենք տեսանք, թե ինչ պայմաններում են այդ ընտրությունները տեղի ունենում, երբ ընդդիմության ղեկավարները ձերբակալվել են, երբ գործող վարչապետը խոստանում է ունեզրկել եւ ունեզրկում է, երբ մարդկանց արդեն կալանավորում են խոսքի համար եւ այլն։
Եվ նման պայմաններում խոսել ընտրությունների մասին՝ արդեն լուրջ չէ, որովհետեւ ե՛ւ իմաստ չկա, ե՛ւ վստահություն չկա ընտրությունների հանդեպ, նաեւ ռեսուրսների խնդիր է առաջացել։ Բացի այդ, զուտ ընտրությունների ժամանակ խոսելու, կարծիք արտահայտելու համար մարդկանց ձերբակալում են։ Այսինքն՝ ընտրությունների ինստիտուտը, որպես այդպիսին, Հայաստանում տապալված է, եւ այդ առումով հասկանալի է, որ շատ կուսակցություններ չեն մասնակցելու այդ ընտրական գործընթացին։ Հայաստանն ավտորիտար համակարգից գնում է դեպի տոտալիտար համակարգ, իսկ սրանց միջեւ տարբերությունն այն է, որ վերահսկում են մարդու ունեցվածքը, ունեզրկում են, եթե տվյալ անձն ընդդիմադիր հայացքներ ունի, խոսքի համար բանտարկում են։ Իսկ տոտալիտար համակարգերում ընտրությունների ինստիտուտը տապալվում է։

- Սեպտեմբերի 27-ին ավագանու համամասնական կարգով առաջին ընտրությունը տեղի ունեցավ Թումանյան համայնքում՝ ընդդիմությունը չմասնակցեց. միակ առաջադրված քաղաքական ուժը ՔՊ-ն էր, որը հավաքեց 95.1% ձայն։ Այս եւ հաջորդ ամիսների ՏԻՄ ընտրություններում պատկերը կփոխվի՞, ըստ Ձեզ, ընդդիմությունը կակտիվանա՞։

- Կարծում եմ՝ առաջիկա ՏԻՄ ընտրությունների ժամանակ պատկերը կփոխվի։ Ըստ իս, շատ տեղերում իշխող կուսակցությունը հիմնականում կմասնակցի։ Միգուցե մի քանի փոքր կուսակցություններ եւս փորձեն մասնակցել, բայց, ինչպես նշեցի, ամբողջ գործընթացն իմաստազրկվել է, եւ այս ընտրությունների միջոցով գործող իշխանությունը չի փոխվում։ Կամ՝ ինչ-որ ցնցումներ են լինում՝ տեղական կամ աշխարհաքաղաքական նշանակության։ Այսօր գործող, փաստացի վարչապետը եւ նրա քաղաքական ուժը «կանաչ լույս» ունեն՝ անելու այն ամենը, ինչը ցանկանում են։ Այս պահին, ինչ-որ առումով, աշխարհաքաղաքական կոնսենսուս կա նրանց՝ իշխանության մնալու հարցում։ Այնուամենայնիվ կարծում եմ, որ աշխարհում դինամիկ փոփոխություններ են լինում՝ ե՛ւ Մերձավոր Արեւելքում, ե՛ւ Ուկրաինայում, եւ այդ հանգուցալուծումից հետո այս իշխանության «վերջն» արդեն կերեւա, որովհետեւ այդ կոնսենսուսը կփլվի, եւ իրենց կարիքը չեն զգա։ Բնականաբար, ոչ մեկին պետք չէ հեղինակազրկված իշխանություն Հայաստանում, անհրաժեշտ կլինի նոր իշխանություն, որն ունի հանրության մեծ մասի վստահությունը, եւ որի հետ կարող են երկարատեւ պայմանավորվածություններ ձեռք բերել։

- Նորընտիր՝ 9-րդ գումարման ԱԺ-ն աստիճանաբար «շնչառություն» է հավաքում, եւ այժմ կարելի է որոշակի պատկերացում կազմել, թե ով է՝ ե՛ւ իշխանության, ե՛ւ ընդդիմության մեջ, «ով ինչ եւ ինչպես է շնչում»։ Բանավոր «փոխհրաձգություններից» եւ ֆիզիկական առճակատումից զատ, քաղաքական ու գաղափարական ի՞նչ կոնֆիգուրացիա է հիմա խորհրդարանում։ Ժողովրդին «հոգնեցնելու» հերթական արարը չէ՞ արդյոք։

- Ցավոք սրտի, խորհրդարանական ընդդիմությունը չունի այն գլխավոր հարցերի պատասխանը, որի մասին խոսում է գործող իշխանությունը։ Իրենք խոսում են, որ բերելու են խաղաղություն, չնայած այդ խաղաղությունն իրատեսական չէ․ տեսնում ենք՝ ինչ հայտարարություններ են հնչում Ադրբեջանից։ Այնուամենայնիվ, իրենք ինչ-որ պատկեր են ստեղծել՝ զիջումների կգնանք, ամեն ինչ կանենք, որ պատերազմ չլինի։ Այս հարցերի պատասխանն ընդդիմությունը չունի։ Եվ այդ առումով, ցավոք, ոչ միայն իշխանության վարկանիշն է շարունակում իջնել, այլ նաեւ՝ ընդդիմության, եւ մենք, ըստ էության, հայտնվել ենք քաղաքական վակուումի մեջ։

- Հոկտեմբերի 25-ի ընտրություններից հետո համայնքների թիվը կնվազի եւս 6-ով՝ համաձայն «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում կատարված վերջին փոփոխությունների։ Երկիրը տարածքով «փոքրացրած» իշխանությունները հիմա էլ անցել են «համայնքների վերաձեւման» պրակտիկային։ Ինչպե՞ս կգնահատեք այս միտումը, ի՞նչ ռիկսեր եք տեսնում։

- Պրակտիկան, իհարկե, նոր չէ, եւ իրենք վերջին շրջանում դա կիրառում են տարբեր համայնքներում, երբ խոշորացնում են, օրինակ, Վաղարշապատի ընտրություններում գյուղեր են կպցնում քաղաքին, որովհետեւ իրենք գյուղերում ավելի շատ ընտրողներ ունեն։ Այդ ամենը, իհարկե, կշարունակվի, բայց հիմա, կրկնում եմ, իմաստազրկված է, արդեն ընդդիմությունը ե՛ւ ռեսուրսներից է զրկվում, ե՛ւ ընտրությունների նկատմամբ վստահությունն է կորում։ Այս առումով ես նույնիսկ կասեի, որ տարածքների վերաձեւումներն էլ իմաստ չունեն։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>