Երևանը ռեզինից չէ, որ օրեցօր բուսնող շենքերին դիմակայի Փաշինյանն անձա՛մբ է հանձնարարել, որ ինձ զրկեն մանդատից. Սոնա Աղեկյան Մեր պատասխանը հստակ է՝ Ո՛Չ․ Իշխան Սաղաթելյան
Նիկոլը տանում է արտահերթ ընտրությունների՝ անկանխատեսելի հետևանքներով․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Մյունխեն 2... Ադրբեջանը՝ Ֆրանսիային. Փաշինյանից ավելին մի աջակցեք Հայաստանին Ինչո՞ւ են Ադրբեջանն ու Փաշինյանը զայրացած Քրիստոնեական համերաշխության միջազգային (CSI) կազմակերպության նախագահ՝ Ջոն Այբների վրա Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը կոշտ է արձագանքել TRIPP նախագծի մեկնարկին Սահմանադրական փոփոխությունների օրակարգը լեգիտիմ չէ Բաքվում ցնծում են՝ Հայաստանին «սահմանադրորեն» կզացնելու առթիվ Իշխանությունն Ալիևի ճաշակով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի գնալու համար համապատասխան քվե չի ստացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը «թուրանական միջանցքի»՝ ԹՐԻՓՓ-ի մասին Գործու՞մ է արդյոք հայի հետին խելքը. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
Նիկոլը տանում է արտահերթ ընտրությունների՝ անկանխատեսելի հետևանքներով․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) «Դաս քաղեք Հորմուզի նեղուցից». Թեհրանն այլևս չի ակնարկում, այլ նախազգուշացնում է Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ» Երևանը ռեզինից չէ, որ օրեցօր բուսնող շենքերին դիմակայի Ֆուբոլային «խոպանը», Դենիսի «պատրաստակամությունն» ու ՀՖՖ-ի «պետական գաղտնիքը». «Փաստ» Փաշինյանն անձա՛մբ է հանձնարարել, որ ինձ զրկեն մանդատից. Սոնա Աղեկյան Մյունխեն 2... Ադրբեջանը՝ Ֆրանսիային. Փաշինյանից ավելին մի աջակցեք Հայաստանին Ինչո՞ւ են Ադրբեջանն ու Փաշինյանը զայրացած Քրիստոնեական համերաշխության միջազգային (CSI) կազմակերպության նախագահ՝ Ջոն Այբների վրա Անձամբ իմ և մեր թիմի անունից ևս մեկ անգամ հաստատում եմ՝ անկախ բոլոր բռնաճնշումներից, օտարի թելադրած Սահմանադրությունը չի՛ ընդունվելու. Սամվել Կարապետյան Դեսպանականչ... Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը կոշտ է արձագանքել TRIPP նախագծի մեկնարկին Չտրվել ճնշnւմներին ու լինել Անկախության հռչակագրի ջատագովը՝ բացառելով Հայաստանի ադրբեջանաgnւմը. Շարմազանով Մեր պատասխանը հստակ է՝ Ո՛Չ․ Իշխան Սաղաթելյան Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին. պահանջում է հերքել զրպարտությունը Գրանցվել է խոզերի մեծ քանակի անկում. Հայկական խոզաբույծների միություն Արա, հա, էլի... Այն, որ ասում են՝ «գտիր 5 տարբերություն» Սա ադրբեջանական պահանջների սահմանադրական փաթեթավորում է, որը Նիկոլի ձեռամբ պատրաստված Հայաստանի համար «Պատերազմ, թե խաղաղություն». Մաս II Շաքիում Անի Ավետիսյանի տուն մտած шդրբեջшնցու գործով հրապարակված մեղադրանքում իրականությունը լրիվ այլ է. Տիգրան Աբրահամյան Սահմանադրական փոփոխությունների օրակարգը լեգիտիմ չէ Բաքվում ցնծում են՝ Հայաստանին «սահմանադրորեն» կզացնելու առթիվ Ալիևյան սահմանադրության իրական հեղինակները բարձր են գնահատում Փաշինյանին ու ՔՊ-ին Փաշինյանը հրաժարական է տալիս, ձևավորվում է ժամանակավոր կառավարություն. «Հայաքվեի» հակընդդեմ առաջարկը Դիկտատուրայի սահմանադրական լեգիտիմացման փորձ Ընդդիմությունը Փաշինյանի առաջարկը մերժում է. Փաշինյանի գործողությունները ահшբեկչի են. Խաչատրյան Անկախության հռչակագիրը անվերապահորեն համարվում է և համարվելու է հայ ժողովրդի սահմանադրական ինքնության անբաժանելի մասը. Ղամբարյան ԵՐԱՆԻ ՀԱՍԿԱՑՈՂՆԵՐԻՆ Ալիեւի պահանջով հղումը անկախության հչակագրին հանված է, մենք ասում ենք՝ ոչ. «Ուժեղ Հայաստան» Իրանը մտադիր է ուշադիր հետևել TRIPP նախագծի իրականացմանը և չսահմանափակվել Հայաստանի հավաստիացումներով

Արսեն Ջուլֆալակյան. չեմպիոնական վերադարձ, փակված ՀԱՕԿ եւ իշխանության վարքագիծ

UWW-ի Մարզիկների հանձնաժողովի նախագահ Արսեն Ջուլֆալակյանն իր բազմաթիվ տիտղոսներին ավելացրեց եւս մեկը՝ Հարավամերիկյան խաղերի չեմպիոնի կոչումը։

Mediamax Sport-ը զրուցել է Օլիմպիական փոխչեմպիոնի հետ ու փորձել հասկանալ՝ արդյո՞ք նա վերադառնում է գորգ։ Չի շրջանցվել նաեւ ՀԱՕԿ-ի թեման։
--
- Ինչպիսի՞ պայքարում ընթացան Հարավամերիկյան խաղերն ու արդյո՞ք հեշտ էր քեզ համար գոտեմարտեր վարելը։ 

- Հաշվի առնելով UWW-ում գործունեությունս, ծանրաբեռնված գրաֆիկս, աշխատանքիս բնույթը, տարիքը՝ շատ բարդ էր: Շնորհակալ եմ ընտանիքիս, որ ըմբռնումով մոտեցավ եւ աջակցեց այս որոշմանը, նաեւ մի քանի ընկերների, ովքեր նախկինի պես կողքիս էին եւ հավատում էին: Ֆիզիկական առումով եւս բարդ էր. մրցումն անցկացվեց մեկօրյա ձեւաչափով՝ 9 ժամում ունեցա 4 գոտեմարտ: Եզրափակչից բացի, մնացած գոտեմարտերի միջեւ եղած ընդմիջումը 40-45 րոպե էր:  

Մրցակիցներից երկուսը ՝ կոլումբացին եւ բրազիլացին, միջազգային բարձր մակարդակի ըմբիշներ են, Օլիմպիական խաղերի մասնակից, Պանամերիկյան խաղերի եւ միջազգային մրցումների հաղթողներ, իհարկե, անհամեմատ երիտասարդ: Ուրախ եմ, որ բոլոր բարդությունները հաղթահարեցի, ցույց տվեցի այնպիսի որակ, որին հասել էինք տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Ի դեպ, երբ պարգեւատրման արարողությանն էինք պատրաստվում, կոլումբացին մոտեցավ ու ասաց, որ փոքր տարիքից հետեւել է գոտեմարտերիս ու շատ բան է սովորել: «Մարզիչներս խորհուրդ էին տվել ակտիվ գոտեմարտ վարել՝ վստահ լինելով, որ կհոգնես: Այն էլ ես հոգնեցի: Ինչպե՞ ս ես կարողանում այս տարիքում այդ որակը պահել»,- ասաց նա: Ես էլ պատասխանեցի, որ սա տարիների աննկարագրելի մեծ աշխատանքի արդյունքն է եւ ըմբշամարտին խորությամբ տիրապետելը։ 


- Նկատելի էր արգենտինական ու, առհասարակ, լատինական մեդիայում քո հաղթանակից հետո առաջ եկած ակտիվությունը։ Մի քիչ կպատմե՞ս ինչ էր տեղի ունենում Արգենտինայում։

- Չէի սպասում նման արձագանքի, քանզի ըմբշամարտն Արգենտինայում զարգացող մարզաձեւ է եւ այդքան էլ տարածված չէ: Բայց այն, ինչ կատարվեց հաղթանակից հետո, աննկարագրելի էր: Անթիվ նամակներ եմ ստացել ամենաջերմ խոսքերով եւ շնորհակալությամբ: Փողոցով քայլելիս, տարբեր վայրեր այցելելիս անընդհատ շնորհավորում էին, նկարվում, ճանաչում: Կարծես Հայաստանում լինեի։ Ե՛վ շատ հաճելի էր, որ կարողացա ըմբշամարտը ճանաչելի դարձնել ու մարդկանց ուրախության պահեր պարգեւել, ե՛ւ նաեւ անսպասելի: 

Յուրահատուկ դրական ակտիվություն էր նաեւ Արգենտինայի հայ համայնքի շրջանում: Բազմամիլիոնանոց լսարան ունեցող հարթակներից մեկին հարցազրույց տալու ընթացքում շնորհակալությունս հայտնեցի Արգենտինային՝ Ցեղասպանության ժամանակ հայրենակիցներիս այդքան ջերմ ընդունելու եւ կյանքի նոր հնարավորություն ընձեռելու համար: Դա մեծ տարածում գտավ եւ դրական գնահատվեց մեր սփյուռքի կողմից: 

Բուն խաղերը, որոնք անցկացվում են 4 տարին մեկ, շատ մեծ նշանակություն ունեն Լատինական Ամերիկայի երկրների համար, Օլիմպիական եւ Պանամերիկյան խաղերից հետո ամենակարեւոր մրցումներն են: Եվ այն, որ անցկացվում էին Արգենտինայում, էլ ավելի էր բարձրացրել դրանց նշանակությունը: 15 պետության պայքարում Արգենտինան մեդալների քանակով գրավեց 2-րդ տեղը՝ զիջելով միայն Բրազիլիային: 

- Չնայած խոսում ենք քեզնից, բայց ուզում եմ առիթն օգտագործել ու անցում կատարել հայկական սպորտում տիրող իրավիճակին։ Հիմա մեր թիմերը պատրաստվում են Աշխարհի առաջնությանն ու մարզումներն անցկացնում են տարբեր վայրերում, քանի որ Օլիմպավանը շարունակում է փակ մնալ։ Ինչքանո՞վ սա կխանգարի մեր ըմբիշների նախապատրաստությանը։ 

- Ճիշտն ասած տեղյակ չեմ, թե ինչ ծրագրով են մարզվում մեր հավաքականները։ Բայց այն, որ ամիսներ շարունակ Օլիմպավանը փակ է, միանշանակ բացասական եմ համարում: Դրան արդարացում չկա: Եվ սա միայն ըմբշամարտին չի վերաբերում: Այդտեղ տարբեր մարզաձեւերի, տարբեր տարիքային խմբերի թիմեր են հավաքներ անում, նաեւ քաղաքացիներն են օգտվում մարզասրահից ու լողավազանից։ Այս ամենը հստակ ցուցիչ է, թե ինչպիսի վերաբերմունք ունի Հայաստանի գործող վարչակարգը սպորտի եւ, առհասարակ, քաղաքացիների հանդեպ: Մնացածը զուտ շոու է, իմիտացիա, սեփական վարկանիշը բարձրացնելու փորձեր։ 

- Իսկ ՀԱՕԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակն ինչպե՞ս կգնահատես։ Ինչի՞ կարող է հանգեցնել, եթե արդեն չի հանգեցրել, ամիսներ շարունակ կառույցի փակ լինելը։

- Ամենայն լրջությամբ եմ ասում․ Հայաստանում կատարվողն անոմալիա է՝ շատ մեղմ ասած: Կարծես այլ մոլորակում գտնվող մի տարածք լինի, որտեղ ինչ-որ մարդիկ անում են այն, ինչ ուզում են՝ առանց պատասխանատվության ու հետեւանքների: Եվ դա միայն ՀԱՕԿ-ին չի վերաբերում․ Սահմանադրության ոտնահարում, Հայաստանի տարածքների օտարում, ընտրությունների կեղծում, միջամտություն եկեղեցու եւ գործադիրի կողմից իշխանության մյուս ճյուղերի գործերին․․․ Սա չի կարող լավ տեղ տանել։

Ամբողջական տարբերակը՝ սկզբնաղբյուր կայքում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>