«Չմիլիոնատերը»... հետնախորշերից
Դերենիկ Մալխասյանը նկատում է. «Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հարցադրում է արել, թե ինչո՞ւ ինքը միլիոնատեր չէ։ Բայց մենք ի՞նչ իմանանք, որ միլիոնատեր չես, միգուցե միլիարդատե՞ր ես։
Միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ պաշտոնյաները սովորություն չունեն անօրինական ձեռք բերված միլիոններն ու միլիարդները եկամուտների պաշտոնական հայտարարագրերի մեջ ներառելու։ Սովորաբար անօրինական կերպով ձեռք բերված կարողությունները լվանալու, թաքցնելու հազար ու մի զարտուղի ճանապարհներ կան։ Որևէ պաշտոնյայի դիզած կամ չդիզած հարստության մասին հիմնականում կարելի է պատկերացում կազմել այն ժամանակ, երբ նա զրկվում է իշխանությունից։ Հետևաբար Նիկոլ Փաշինյանի ֆինանսական հնարավորությունների իրական պատկերը պարզ կլինի իշխանությունը կորցնելուց հետո»։
--
Լուսանկարն ու ֆրազը խորհրդային հանրահայտ «Ոսկե հորթը» ֆիլմից. Պանիկովսկին, մուրացկան ձևանալով, փող է ուզում խորհրդային գաղտնի միլիոնատեր Կորեյկոյից (դե, գուցե կան մարդիկ, որ այդ ֆիլմը չեն դիտել, իսկ գիրքը կարդալու մասին նույնիսկ չենք նշի):