Հրազենային վնասվածքով զինծառայող է տեղափոխվել հիվանդանոց․ «Իշխանություն», ՊՆ-ն ավելի ուշ հաստատեց
«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ գիշերը մարտական հերթապահություն իրականացնելիս հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Եփրեմ Գևորգյանը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ զինծառայողը տեղափոխվել է Մուրացանի զինվորական հոսպիտալ և գտնվում է անգիտակից վիճակում։ Նախնական տեղեկություններով՝ նա հրազենային վիրավորում է ստացել ուսի շրջանում։
ՊՆ-ն սահմանափակվում է «զենքի օգտագործման կանոնների խախտում» ձևակերպմամբ՝ չհստակեցնելով, թե կոնկրետ ինչ հանգամանքներում է տեղի ունեցել միջադեպը։
Ո՞վ է կրակել զինծառայողի վրա, արդյո՞ք կրակոցն արձակվել է մեկ այլ զինծառայողի կողմից: Այս հարցերի պատասխանը չկա։
--
Պաշտոնական տեղեկատվությունը.
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը ֆեյսբուքյան էջում հաստատեց վիրավոր զինվորի մասին լուրը։
«Նախնական տվյալներով՝ զինծառայողը վնասվածք է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով։ Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում», — հայտնում են ՊՆ-ից։

