Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ
Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Հայաստանը երաշխավորված խաղաղության և երաշխավորված պատերազմի արանքում. Անդրանիկ Թևանյան Հայրապետական մաղթանք Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Պապիկյանի ղեկավարած բանակում նորից զոհ, իսկ Փաշինյանը... ցուցադրաբար խաշ էր կլանում Աթոռներ, բռnւնցքներ ու «բnքսի ռինգ»․ ինչպես է միջազգային մամուլն անդրադարձել ԱԺ-ում տեղի ունեցած ծeծկռտուքին Փաշինյանի լեհական կրկնօրինակը. Լեհաստանում պետական հեղաշրջում է տեղի ունենում. այս մասին պնդում է Լեհաստանի արդարադատության նախկին նախարարը Պատերազմ Արցախում
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպանին Կալանքը դարձել է պատժիչ մահակ մեր երկրում. Գոհար Մելոյան Հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված մարտիկների աճյունները. զոհվածներից մեկը երիտասարդ հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանն է եղել Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Հիմա թվեմ այն բոլոր մարդկանց անունները, ովքեր Մամիկոն Ասլանյանին այդ օրն են գցել. Հովհաննես Իշխանյան Հայաստանում վախի մթնոլորտ կա. մարդիկ վախենում են… Լայքի համար գործից հանում են. Արման Աբովյան Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Փաշինյանի ՔԿ նախագահը հարազատի նման պաշտպանում է հայ կնոջն ու նրա երեխաներին սպանելու փորձ արած ադրբեջանական թուրքին Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին․ ԶԼՄ-ներ ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Թրամփի կյանքն իրականում շատ բարդանալու է. ԱՄՆ-ում այսօր ընտրություններ են Սխալ որոշումների արդյունքում մեր հարկատուները պետք է այդ ահռելի գումարները վճարեն. Ֆարմանյան Մի՛ տրվեք ՔՊ-ական էժան մանիպուլյացիաներին, մի՛ ենթարկվեք ադրբեջանա-նիկոլական պարտադրանքին. Մելիքյան Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․ Հայաստանը սպառնալիքների առաջ է երկու ճակատում. Սասունյան «ՀայաՔվե»–ի բողոքի ակցիան՝ ընդդեմ Հանրայինի կողմնակալ եթերային քաղաքականության Փաշինյանը ստիպված է լինելու պատասխան տալ իր գործողությունների համար, ինձ համար անձնական ողբերգություն է, որ իմ ընկերները, գործընկերները գերեվարված են. Զատուլին Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Մնացել է առևտրի, բանկերի ու խաղային բիզնեսի հույսին Ճնշում գործադրի-չգործադրի՝ փոփոխություն չի լինելու․ Աննա Գրիգորյան Խաղաղությունը չի կարող լինել քաղաքական շանտաժի արդարացում, իսկ Սահմանադրությունը՝ այդ շանտաժի իրականացման գործիք. քաղաքագետ Երևանի փոքրամասնության իշխանությունն անցավ իր «սև» գործին. խալխը տուգանքի մատերիալ է Խաղաղ Դոն 19 շենքի 10, 11 մուտքերի դիմաց «անորակ աշխատանք», կոյուղի վիճակ է... ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Տիտղոսային ընդդիմության գլխավոր թուլությունը ոչ թե ՔՊ-ի բիրտ կեցվածքն է, այլ` քաղաքական ինտելեկտի բացակայությունը ԵվրոՌայխը պետք է անհետանա. Ֆրեդերիկ Լորան Փաշինյանի նախարարուհին, տեսեք-տեսեք՝ Անկախության հռչակագիրը ժամանակավրեպ է համարում Խայտառակություն. Պապիկյանը չպատասխանեց լրագրողների՝ բանակում տիրող իրավիճակի մասին հարցերին (վիդեո)

Ի՞նչ աստիճանի կարող են խորանալ Թուրքիայի և Ադրբեջանի միջև եղած հակասությունները

Ինչպես հայտնի է, Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունները վատթարացան, երբ Բաքվի ներկայացուցիչը, սեպտեմբերի վերջին, ՄԱԿ-ի  Գլխավոր ասամբլեայի  նստաշրջանի աշխատանքների  ընթացքում  չլքեց դահլիճը՝Իսրայելի վարչապետ Նեթանյահուի ելույթի ժամանակ։ Թուրքիայում բողոքի ցույցերի ժամանակ հնչեցին Ալիևի հասցեին ուղղված խիստ անհաճոյախոսություններ։ Ի պատասխան դրա, Ադրբեջանի  խորհրդարանը նույնիսկ հատուկ հայտարարություն տարածեց այս կապակցությամբ։

Մինչդեռ, ըստ վերլուծաբանների, այդ տարաձայնությունները առաջ  էին եկել ավելի վաղ շրջանում:

«Երկու երկիր, մեկ ժողովուրդ»։ Այս կարգախոսը Ադրբեջանում արմատավորվեց  1990-ական թվականներից ի վեր, որտեղ Թուրքիան դիտվում էր որպես ռազմական և քաղաքական դաշնակից։ Նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս շնորհակալություն էր  հայտնել Թուրքիային՝  Ղարաբաղյան պատերազմում ցուցաբերած աջակցության համար, և Բաքվում ծածանվում  էին  թուրքական դրոշներ։ Սակայն Իսրայելի պատերազմը Գազայում բացահայտեց Բաքվի և Անկարայի տարամետ շահերը։ Թուրքիան բացահայտորեն դեմ է Իսրայելին՝ Ադրբեջանի մեկ այլ դաշնակցին։ Եվ հիմա Ալիևը պնդում է, որ օգնություն չի եղել հայերի դեմ պատերազմում։

«Մեզ ոչ մեկի օգնությունը, ոչ էլ որևէ մեկի հովանավորությունը պետք չէ։ Երբ մենք օգնության կարիք ունեինք, ոչ ոք մեզ չօգնեց։ Երբ մենք մեկ միլիոն փախստական ​​ունեինք, ոչ ոք օգնության ձեռք չմեկնեց։ Ամեն ինչ, ինչ մենք ձեռք բերեցինք, մենք գնեցինք փողով։ Սա ներառում էր մեր բոլոր զենքերը, որոնք գնվել էին փողով, համաշխարհային գներով՝ մինչև վերջին փամփուշտը»,- վերջերս հայտարարեց Ալիևը։

Ալիևն այս խոսքերն ասել է հոկտեմբերի 2-ին՝  իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ։ Չնայած նա ասել է, որ Ադրբեջանը արտաքին օգնության կամ հովանավորության կարիք չունի, նա ուղղակիորեն չի անվանել Թուրքիան, սակայն այս խոսքերից հետո Ադրբեջանում և Թուրքիայում շատերը սկսել են մտածել, թե արդյոք նա նկատի ուներ Թուրքիան։

 Ադրբեջանական լրատվամիջոցները, վերջերս, առանց Թուրքիան հիշատակելու, մի քանի օր է գրում են, որ Ադրբեջանը անկախ երկիր է և չպետք է ենթարկվի որևէ արտաքին ազդեցության։

«Նախագահ Իլհամ Ալիևը ուշադրություն հրավիրեց գաղափարական անվտանգության թեմայի վրա՝ այն գործնականում հավասարեցնելով ֆիզիկական անվտանգության հետ», - գրում է ադրբեջանցի քաղաքագետ, իշխանության մոտ կանգնած Ֆարհադ Մամեդովը՝ եզրակացնելով, որ «նախագահ Իլհամ Ալիևի ելույթը պահանջում է ավելի խորը մտորումներ, մանրամասներ և եզրակացություններ»։

Եվ պատահական չէ, որ օրեր առաջ Ադրբեջանում արգելվեցին դպրոցներում աղջիկներին հիջաբներ օգտագործել, ինչը բողոքի ալիքի պատճառ է դարձել:

Երբ Ալիևը  հայտարարում է, որ Ղարաբաղում մենք միայնակ ենք հաղթանակ տարել, մինչդեռ  Էրդողանը  նշում է, որ Ղարաբաղում և Լիբիայում Թուրքիան է վճռական դերակատարում ունեցել, բոլորն են հասկանում, որ նրանց միջև կա լուրջ տարաձայնություն, թե ով ում է պարտք:

Զարմանալի չէ, որ հենց սեպտեմբերյան միջադեպից հետո, Թուրքիայում սկսվեցին հակաադրբեջանական ցույցեր:

Ադրբեջանում Թուրքիայի նախկին դեսպան Հուլուսի Քըլըչը դատապարտեց  Թուրքիայի  որոշ ուժերի հարձակումները Ադրբեջանի և Ալիևի վրա։

Ըստ նրա Թուրքիայում չպիտի զայրանան Ադրբեջանի և Իսրայելի միջև սերտ հարաբերությունների համար մի շարք պատճառներով:

• Երկրորդ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Իսրայելը Ադրբեջանին մատակարարեց ամենաժամանակակից և առաջադեմ զենքը։ Չնայած Հայաստանի խնդրանքներին, Իսրայելը դրանք չտրամադրեց։

• Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Իսրայելը դեմ էր ԱՄՆ-ում հայ-հրեական լոբբիին։

• Իսրայելը միշտ աջակցել է Ադրբեջանին Եվրոպայում և Ամերիկայում»։

Դեսպանը նաև թվարկել է, թե ինչ է արել Ալիևը Պաղեստինի համար, չնայած «30 տարի շարունակ, երբ ադրբեջանական տարածքները օկուպացիայի տակ էին, Պաղեստինի պետությունը միշտ եղել է Հայաստանի կողմ:

Ո՞վ  է հրահրում հակաադրբեջանական տրամադրությունները Թուրքիայում

Ըստ վերջերս անցկացված հարցումների՝Թուրքիայում հարցվածների մոտ 20%-ը հենց Ադրբեջանին է համարում որպես գլխավոր թշնամի:

Ըստ թուրքական վերլուծաբանների՝  այստեղ ավելի շատ ազդեցություն ունեն  Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքական ռեժիմների տարբերությունները:

Ադրբեջանում Ալիևի կլանը դեմ է կրոնապետությանը, մինչդեռ Թուրքիայում  Էրդողանի կուսակցությունը երկար պայքար է տարել քեմալական արժեքների դեմ:

Միակ ընդանուր հայտարարը, որ կա Էրդողանի և Ալիևի միջև, դա պանթուրանական գաղափարներն են, սակայն ոչ պանիսլամական և առավել ևս՝  պանօսմանյան գաղափարները:

Ըստ թուրք վերլուծաբանների՝  Էրդողանն այդ հակասությունն ուզում է թաքցնել, մանավանդ, որ եթե սկսի խրախուսել Ադրբեջանի կրոնական շրջանակներին, ապա չի բացառվի, որ այդ երկրում առաջ գան իրանամետ տենդենցները, քանի որ Ադրբեջանի բնակչության մոտ 60%-ը ոչ թե սուննի են, ինչպես որ Թուրքիայում է, այլ շիա են, ինչպես Իրանի ադրբեջանցիները:

Բացի այդ, Էրդողանն ունի խնդիրներ նաև Թուրքիայի շիաների հետ:

Սակայն պանթուրքական ընդանուր գաղափարները ավելի մեծ դեր են խաղում և թույլ չեն տալիս, որ վերը նշված հակասությունները գերիշխեն այդ երկու երկրների մեջ, նշում են վերլուծաբանները:

Այնուամենայնիվ, Թուրքիայում Էրդողանի թիմակիցները, գաղտնի խրախուսում են հակաադրբեջանական տրամադրությունները և այդ արշավը ղեկավարում է հենց Էրդողանի փեսան:

Իսկ այդ արշավի գլխավոր գաղափարախոս համարվում է ոմն Բերատ Ալբայրակը, ով նաև «Թուրքուվազ» մեդիախմբի  ղեկավարն է:

Մյուս հակաադրբեջանական գործիչը  թուրք պատգամավոր Օմեր Ֆարուք Գերգերլիօղլուն  է, ով պարբերաբար հայտարարում է, որ Ադրբեջանում կառուցվել է  «ընտանեկան կայսրություն», և չկա ժողովրդավարության նշույլն անգամ:

Պատգամավորը պարբերաբար բարձրացնում է Ադրբեջանում ընդդիմության քաղաքական ճնշումների և հետապնդումների հարցը: Նա հրապարակավ մեղադրում է իշխանություններին և անձամբ նախագահ Ալիևին՝  կոռուպցիայի, հասարակության վրա ճնշման և ժողովրդավարական ազատությունների բացակայության մեջ: Ալիևի ներկայացուցիչները  պնդում են, որ նման հայտարարությունները «վիրավորական» են և պահանջում են արձագանք թուրքական իշխանություններից: Գերգերլիօղլուն բազմիցս բացատրություն է պահանջել թուրքական իշխանություններից՝ Ադրբեջանի ընդդիմադիր գործիչների ձերբակալությունների կամ Թուրքիայից հնարավոր արտաքսման վերաբերյալ:

Մեկ այլ հակաադրբեջանական տրամադրված թուրք բլոգեր՝  Գուլու Մամադլին,  նշում է, որ «Վերջապես, թուրքական հանրությունը սկսել է բարձրաձայն խոսել Իլհամ Ալիևի մասին։ Թուրք հետազոտող և լրագրող Լևենտ Գյուլթեքինը նկարագրել է Իլհամ Ալիևի բնավորությունը։ Նա նշում է, որ Ադրբեջանը դարձել է Իլհամ Ալիևի ընտանեկան բիզնեսը։ Միևնույն ժամանակ, նա շատ զգայուն է ամենակարևոր կետի նկատմամբ. նման բռնապետը չի կարող վնասել Ադրբեջանի և Թուրքիայի միջև պատմական բարեկամությանը և եղբայրությանը»։

Մեկ այլ գործիչ,  թուրքական բանակի գեներալ՝ Խալդուն Սոլմազթյուրքը Tele1 Haber-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանում որոշումները չեն կայացվում պետական ​​մակարդակով: «Ադրբեջանը կառավարվում է մեկ դինաստիայի կողմից: Այս դինաստիայի ղեկավարը Իլհամ Ալիևն է: Երկրում գործում է միանձնյա կառավարման ռեժիմ: Եվ այս կառավարիչը Իսրայելի և ԱՄՆ-ի դաշնակիցն է: Ինչ էլ որ ասեն, դա էլ կլինի», - պնդել է գեներալը: Նա կարծում է, որ Բաքվի արտաքին քաղաքականության որոշումները կայացվում են «ԱՄՆ-ի և Իսրայելի հետ համաձայնեցված»:

Սակայն Էրդողանը  փորձում է զսպել այդ տրամադրությունները և պաշտոնական մակարդակով բոլոր այս քննադատական խոսքերից իշխանությունը  փորձում է տարանջատվել:

Թյուրքական պետությունների կազմակերպության ավագանու նախագահ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ երկու  երկրների միջև անհամաձայնություն սերմանելու փորձերը դատապարտված են ձախողման: «Վերջին օրերին Ադրբեջանի և Թուրքիայի միջև սեպ խրել փորձող ուժերը ակտիվացրել են իրենց ջանքերը», - նշել է նա:

Մեկ այլ թուրքգեներալ՝  ՅուջելՔարաուզը,կարծումէ, որԹուրքիայումԱդրբեջանիքննադատությունըպայմանավորվածէԻսրայելիդեմտրամադրություններով, այլոչթեԱնկարայիպաշտոնականքաղաքականությամբ։Նաընդգծել է, որԲաքվիևԹելԱվիվիմիջևգործընկերությունըռազմավարականէ։ԻսրայելականտեխնոլոգիաներըկարևորդերենխաղացելՂարաբաղյանպատերազմում։

Ավարտելով այս թեման, նշենք, որ այնուամենայնիվ, այս հակասությունները գերակայող դեր չեն կատարում, քանի որ ռազմավարական բնույթի հարցերում, Թուրքիայի և Ադրբեջանի շահերը համընկնում են, և  դա  գերակա  է  երկրու երկրների հարաբերություններում:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>