Պատրաստվե՛ք արտահերթ ընտրությունների, մնացած բոլոր օրակարգերը կեղծ են Խորհրդարանական ընդդիմությունը կարող է (պետք է) օգտվի այդ բոլոր առաջարկներից․ Վահե Հովհաննիսյան Մոսկվա այցերից առաջ Փաշինյանը փոխում է դեսպանին. ո՞վ է «տանկի տակ նետվելու» պատրաստ այդ «նիկոլականը»
«Արցախի հարցը փակելով՝ ստացանք Սյունիքի հարց. Ընդդիմությանը ֆիզիկապես մեկուսացրել է, հիմա էլ փորձում է քաղաքականապես հեռացնել». Ստեփան Դանիելյան Եվրոպական լրագրողների ֆեդերացիան միացել է Հայաստանի ժուռնալիստների միությանը՝ դատապարտելով Փաշինյանի վիրավnրական արտահայտnւթյունները լրագրողի հասցեին Փաշինյանն այլընտրանք չունի Առաջարկ քաղաքացի Նիկոլ Փ.-ին Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Պատերազմ Արցախում
«Արցախի հարցը փակելով՝ ստացանք Սյունիքի հարց. Ընդդիմությանը ֆիզիկապես մեկուսացրել է, հիմա էլ փորձում է քաղաքականապես հեռացնել». Ստեփան Դանիելյան Փաշինյանն աշխարհաքաղաքական փակուղում է. Կարեն Քոչարյան Պատրաստվե՛ք արտահերթ ընտրությունների, մնացած բոլոր օրակարգերը կեղծ են Գերմանացիների 49%-ը կողմ է Ուկրաինային տրամադրվող օգնության կրճատմանը կամ լիակատար դադարեցմանը. հարցում Եվրոպական լրագրողների ֆեդերացիան միացել է Հայաստանի ժուռնալիստների միությանը՝ դատապարտելով Փաշինյանի վիրավnրական արտահայտnւթյունները լրագրողի հասցեին ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԱՌԱՋԱՐԿԸ ՔԱՂԱՔԱՑԻ ՆԻԿՈԼ Փ.-ԻՆ ՇԱՏ ՀՍՏԱԿ Է Խորհրդարանական ընդդիմությունը կարող է (պետք է) օգտվի այդ բոլոր առաջարկներից․ Վահե Հովհաննիսյան Ալիևի պահանջը կատարելուց հետո, ինձ ի՞նչ, դու վարչապե՞տ ես մնալու, թե՞՝ չէ. Շարմազանով Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու «հեղափոխության սինդրոմը». «Փաստ» Մոսկվա այցերից առաջ Փաշինյանը փոխում է դեսպանին. ո՞վ է «տանկի տակ նետվելու» պատրաստ այդ «նիկոլականը» Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները. «Փաստ» Տեղումները կլինեն ինտենսիվ․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 21-ից 25-ին Քաղաքական խոհանոցի «ֆիրմային» ուտեստը. «Եթե պարտվեմ, կհեռանամ». «Փաստ» Արտառոց դեպք․ Տափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերանները. նրան սպառնում է ազատազրկում Փաշինյանն այլընտրանք չունի Բաքվի բռնապետի համար քաղցրահամ՝ խմելու և ոռոգման, ջրի խնդիրն իր իշխանության կայունությանը սպառնացող ռիսկերի շարքում է Արցախgիների անձնագրերում «Ադրբեջան» ծննդավայրի նշման պատճառը ոչ թե միջազգային ստանդարտներն են, այլ՝ քաղաքական որոշումն ու նոր օրենքը. Արցախ Միություն Առաջարկ քաղաքացի Նիկոլ Փ.-ին Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը հետ չեն վերցրել իրենց ստորագրությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից. Զախարովա Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեհիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Հիմա թալանչի եք, թե չէ, եկեք, ասեք․ Ղազինյանը ՀԷՑ-ի մասով բացահայտումներ արեց Վրաստանում սուգ է հայտարարվել՝ շենքի պայթյունի և զոհերի հետ կապված. փլատակներից 3-ամյա երեխային ողջ են դուրս բերել՝ պայթյունց 8 ժամ անց Ավինյանի «որակով» աշխատանքը ԼՂ-ից տեղահանվածների նոր կենսաչափական անձնագրերում ծննդյան վայրը նշվում է Ադրբեջան

Փաստացի, Հայկ Սարգսյանն այն անձն է, որն իր խոսքի ազատության համար պատժվեց. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխող ՔՊ վարչության վերջին նիստում բոլորը շատ լարված են եղել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Հայկ Սարգսյանի շուրջ ստեղծված իրավիճակը պայմանավորված է եղել ոչ միայն նրա հրապարակային հայտարարություններով, այլև «Tete A Tete» հաղորդման ընթացքում հնչեցրած ձևակերպումներով և իշխանության ներսում դրանց ընկալմամբ։

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ փակ նիստի ընթացքում Հայկ Սարգսյանին բավականին կոնկրետ հարցեր են ուղղվել։ Մասնավորապես, նրան հարցրել են, թե ինչու է «Tete A Tete» հաղորդման շրջանակներում խնդիրների մասին խոսելիս առանձնացրել Նիկոլ Փաշինյանի հետ կապ ունեցող անձանց՝ փոխարենը հարցը ներկայացնելու բացառապես որպես համակարգային խնդիր։

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ քննարկումների առանցքում եղել են Վահե Ղալումյանի, Հայկ Ղալումյանի և Հակոբ Սիմիդյանի անունները։

ՔՊ-ականների մոտ դժգոհություն է առաջացրել այն հանգամանքը, որ Սարգսյանը հրապարակային խոսքում շեշտել է Ղալումյանների և Նիկոլ Փաշինյանի միջև առկա, քավոր-սանիկական կապերը, ինչպես նաև Հակոբ Սիմիդյանի՝ վարչապետի հետ ունեցած սանիկական կապի հանգամանքը։

Սարգսյանի խոսքում այդ կապերի հիշատակումն իշխանական շրջանակներում ընկալվել է որպես ակնարկ, թե որոշ պաշտոնյաներ իրենց անձնական կապերի շնորհիվ կարողանում են լուծել հարցեր: Հենց այս շեշտադրումն է, դարձել ներքին դժգոհության պատճառներից մեկը։

Իշխանության ներսում, ըստ մեր աղբյուրների, Սարգսյանին հարցրել են՝ ինչո՞ւ է նա խոսում ընդդիմադիրներին բնորոշ խոսույթով, եթե խնդիրներ է ունեցել հենց իշխանության ներսում։ Նրան, ըստ էության, հարց է տրվել՝ եթե մտահոգություններ կային, ինչո՞ւ դրանք չի ներկայացրել համապատասխան շրջանակներում, այլ բարձրաձայնել է հրապարակային հաղորդման ընթացքում՝ առանձնացնելով վարչապետի հետ կապ ունեցող անձանց անունները։

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, Հայկ Սարգսյանը նույնաբովանդակ հարցերի պատասխաններում պնդել է, որ իր նպատակը ոչ թե իշխանության դեմ հանդես գալն է եղել, այլ խնդիրները բարձրաձայնելը և դրանք Նիկոլ Փաշինյանին հասցնելը։ Սարգսյանի դիրքորոշումը, ըստ աղբյուրների, այն է եղել, որ ինքը փորձել է ուշադրություն հրավիրել այն երևույթի վրա, երբ առանձին պաշտոնյաներ, իր գնահատմամբ, իրենց կապերի միջոցով հարցեր են լուծում Փաշինյանի անվան տակ։

Այսինքն՝ Սարգսյանը, ըստ մեր աղբյուրների փոխանցած տեղեկությունների, իր խոսքը ներկայացրել է որպես խնդրի բարձրաձայնման փորձ, մինչդեռ կուսակցության ներսում այն ընկալվել է որպես իշխանության ներկայացուցիչների հասցեին ուղղված հրապարակային քննադատություն։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հայկ Սարգսյանը երկու անգամ հրավիրվել է ՔՊ վերահսկող հանձնաժողով, ապա՝ մեկ անգամ կուսակցության վարչություն։ Այդ հանդիպումների ընթացքում, նրան նույն տրամաբանությամբ հարցեր են ուղղվել՝ կապված նրա՝ հրապարակային արտահայտվելու ձևի հետ։

Փաստացի, Հայկ Սարգսյանն այն անձն է, որն իր խոսքի ազատության համար պատժվեց: Փաշինյանն ու ՔՊ վարչության 19 անդամները իրենց կուսակցին հեռացրին՝ ճշմարտության բացահայտման համար: Ու սա լրագրողի իշխանության օրոք՝ կոռուպցիայի դեմ պայքարի վեհ գաղափարներով իշխանություն ձևավորած ուժի կողմից»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>