Անդրեա Բոչելին տեսաուղերձով շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին
Աշխարհահռչակ իտալացի տենոր, երգիչ-երգահան և դաշնակահար Անդրեա Բոչելին տեսաուղերձով շնորհակալություն է հայտնել «Ինտեր»-ի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին իրեն մարզաշապիկ նվիրելու համար։
«Շատ սիրելի Միկի, ստացա գեղեցիկ մարզաշապիկը։ Շատ շնորհակալ եմ և մաղթում եմ քեզ ամենայն բարիք։ Մինչ նոր հանդիպում»,- իր տեսաուղերձում նշել է Բոչելին։

