Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքը Մանդատազրկման հարցը՝ արդեն 4-րդ անգամ դատարանում Ես քաղհալածյալ եմ. Խաչիկ Գալստյանը՝ դատարանում
Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը Ռուսաստանում Փաշինյանին կտեղեկացնեն, թե Հայաստանն ինչ քաղաքականություն պետք է վարի + 250 մլն եվրո․ Փաշինյանը Հայաստանը գցում է նոր վարկի տակ Այնքան են լկտիացել, որ փորձում են շրջանցել անգամ դատարանի որոշումները. Մանուկ Սուքիասյան Պատմական հանդիպում. Մեկնարկել են Թրամփի, Սիի և Պուտինի միջև եռակողմ բանակցությունները Փաշինյանի և Պապիկյանի կառավարած բանակում էլի զինծառայող է մահացել Պուտինն ու Թրամփը հանդիպել են Պատերազմ Արցախում
Կինգ Կոնգը, պինգ-պոնգը ու... «Սահմանադրությունը» Փաշինյանը թող բերի 5 նախադեպ, երբ ինքը չի «քցել», հետո նոր առաջարկություններ անի․ Քրիստինե Վարդանյան Ի՞նչն է հունից հանել Փաշինյանին․ «Կարճ ասած» Ո՞վ է մեզ պատերազմ հայտարարելու․ Նիկոլ Փաշինյանի ականջը կանչի․ Խաչատրյան Թրամփը Չինաստան կատարած իր այցը անվանել է հիանալի Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն «Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ» Փաշինյանը սպառված գործիչ է և հանրային ճնշում գեներացնել չի կարող. Քաղտեխնոլոգ «ԶԱՊ-ը» և «Օշականցի Գևորիկը» դատարանի դահլիճից ազատ են արձակվել Ի՞նչ են անում, երբ սերիական խաբեբան և կեղծարարն առաջարկում է իր «ազնիվ խոսքի» վրա հիմնված գործարք. Լևոն Զուրաբյան Ավելի քան 4 միլիոն բարել հում նավթ տեղափոխող երկու նավեր այրվում են Հորմուզում Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքը ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը «Դու իսկապե՞ս այնքան ես կտրվել իրականությունից, որ կարծում ես՝ քո քաղաքական կենսագրության մեջ որևէ դրական բան կա, որով կարող ես երաշխավորե՞լ ինքդ՝ քեզ». Արթուր Սուքոյան Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը Բարձր տոնն ու պիտակավորումները ընդամենը փորձ են՝ աղմուկով ծածկելու բովանդակային փակուղին և խուսափելու ուղիղ պատասխաններից. Աշոտյան Թրամփի ընկերությունները գումարներ են ստացել ադրբեջանական «լվացքատնից» Ռուսաստանում Փաշինյանին կտեղեկացնեն, թե Հայաստանն ինչ քաղաքականություն պետք է վարի Ինչքան կարևոր է ալիևյան սահմանադրությունն անցկացնելը, որ պատրաստ է «կոնի» վրա իր պաշտոնն էլ դնել «Հրապարակ»․ Մեծ «ռազբորկա» է տեղի ունեցել Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվի. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիս. «Ժողովուրդ» Մոսկվան արմատական է տրամադրված. «Հրապարակ» Բուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». Փաշինյան․ «Ժողովուրդ» Ի՞նչ է թաքցվում Փաշինյանի հիստերիայի տակ․ «Կարճ ասած» Երեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված Ֆրանսիայի Ազգային ժողովում «Արցախ․ հանձնառություններ և հեռանկարներ» խորագրով համաժողով է կազմակերպվել + 250 մլն եվրո․ Փաշինյանը Հայաստանը գցում է նոր վարկի տակ Մի կողմ դնենք սևացած բանանը, նյարդային դրամատուրգիան, սևացած դուխիզմը։ Նայենք լայն և խորը. Վլադիմիր Մարտիրոսյան

Պետությունը բեյջի թելը ձեռք է բերել 1248 դրամով, շուկայում 55 դրամը գերազանցող բեյջի թել չգտանք. Լիաննա Մանուկյան

«Կառավարությունը COP17-ի բրենդային նվերների ձեռքբերման համար ծախսել է շուրջ 290 միլիոն դրամ»,- Ազգային ժողովում արտահերթ նիստի ժամանակ ունեցած ելույթում ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիաննա Մանուկյանը։

Նա թվարկեց, թե ինչ են գնել այդ գումարով և ինչ գումար են ծախսել. «Ձեռք են բերել 16 հազար 500 հատ թերմոս 7800 դրամով։ Քանի որ բոլոր պայմանագրերում բացակայում են բնութագրիչները,  իրականացրեցի շուկայի փոքրիկ վերլուծություն. ձեռք բերեցի շուկայում առկա լավ որակի 4 տարբեր մոդելի թերմուս, որոնց արժեքը տատանվում է  2000-3500-ի սահմաններում՝ մանրածախի համար։ 

Եթե դրանց վրա անեի բերենդային տպագրություն, կծախսեի ևս 1000 դրամ, այսինքն մանրածախ ամենաթանկ գինը կունենայի 4500 դրամ՝ ձեր ձեռք բերած 7800-ի փոխարեն։ 

Հաջորդը՝ բեյջի թելը. պետությունը ձեռք է բերել 19 հազար 700 հատ՝ յուրաքանչյուրը 1248 դրամով։ Երեկ ամբողջ օրը ես ու գործընկերս շուկայում 55 դրամը գերազացող բեյջի թել չկարողացանք գտնել։ Հանուն արդարության շուկայի մասնագետներն ինձ ասացին, որ ամենալավ որակի, ամենաթանկ բրենդային տպագրությամբ բեյջի թելը կարժենա 600 դրամ։ 

Այս գնով կարելի է  բեյջի թելի արտադրություն դնել։

Պետությունը ձեռք է բերել  16 հազար 500 հատ էկո-պայուսակ յուրաքանչյուրը 3432 դրամով։ Ես մանրածախում ձեռք եմ բերել արդեն բրենդավորված էկո-պայուսակ 3000 դրամով։ 

Պետությունը ձեռք է բրել 18 հազար 550 հատ կրծքանշան՝ 2340-2964 դրամով։ Ամենալավ որակի կրծքանշանները շուկայում արժեն 1800 դրամ։ 

Պայմանագրում էլի հոդվածներ կան, որոնք տրամաբանության մեջ չեն տեղավորվում։ 

Չլինելով գնումների մասնագետ, ծախսելով ընդամենը մեկ օր՝ ինձ հաջողվեց այս պայմանագրում խնայել 84 միլիոն 984 հազար 600 դրամ»։ 

Հիշեցնենք՝ Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության միջև կողմերի համաժողովի տասնյոթերորդ հանդիպման, որպես Կարթագենյան արձանագրության կողմերի հանդիպում հանդես եկող կողմերի համաժողովի քսաներորդ հանդիպման և որպես Նագոյայի արձանագրության կողմերի հանդիպում հանդես եկող կողմերի համաժողովի վեցերորդ հանդիպման անցկացման վերաբերյալ» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը։ 

Հոկտեմբերի 19–30-ը Հայաստանը կհյուրընկալի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (CBD COP17)։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>