Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ
Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Հայաստանը երաշխավորված խաղաղության և երաշխավորված պատերազմի արանքում. Անդրանիկ Թևանյան Հայրապետական մաղթանք Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Պապիկյանի ղեկավարած բանակում նորից զոհ, իսկ Փաշինյանը... ցուցադրաբար խաշ էր կլանում Աթոռներ, բռnւնցքներ ու «բnքսի ռինգ»․ ինչպես է միջազգային մամուլն անդրադարձել ԱԺ-ում տեղի ունեցած ծeծկռտուքին Փաշինյանի լեհական կրկնօրինակը. Լեհաստանում պետական հեղաշրջում է տեղի ունենում. այս մասին պնդում է Լեհաստանի արդարադատության նախկին նախարարը Պատերազմ Արցախում
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպանին Կալանքը դարձել է պատժիչ մահակ մեր երկրում. Գոհար Մելոյան Հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված մարտիկների աճյունները. զոհվածներից մեկը երիտասարդ հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանն է եղել Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Հիմա թվեմ այն բոլոր մարդկանց անունները, ովքեր Մամիկոն Ասլանյանին այդ օրն են գցել. Հովհաննես Իշխանյան Հայաստանում վախի մթնոլորտ կա. մարդիկ վախենում են… Լայքի համար գործից հանում են. Արման Աբովյան Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Փաշինյանի ՔԿ նախագահը հարազատի նման պաշտպանում է հայ կնոջն ու նրա երեխաներին սպանելու փորձ արած ադրբեջանական թուրքին Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին․ ԶԼՄ-ներ ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Թրամփի կյանքն իրականում շատ բարդանալու է. ԱՄՆ-ում այսօր ընտրություններ են Սխալ որոշումների արդյունքում մեր հարկատուները պետք է այդ ահռելի գումարները վճարեն. Ֆարմանյան Մի՛ տրվեք ՔՊ-ական էժան մանիպուլյացիաներին, մի՛ ենթարկվեք ադրբեջանա-նիկոլական պարտադրանքին. Մելիքյան Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․ Հայաստանը սպառնալիքների առաջ է երկու ճակատում. Սասունյան «ՀայաՔվե»–ի բողոքի ակցիան՝ ընդդեմ Հանրայինի կողմնակալ եթերային քաղաքականության Փաշինյանը ստիպված է լինելու պատասխան տալ իր գործողությունների համար, ինձ համար անձնական ողբերգություն է, որ իմ ընկերները, գործընկերները գերեվարված են. Զատուլին Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Մնացել է առևտրի, բանկերի ու խաղային բիզնեսի հույսին Ճնշում գործադրի-չգործադրի՝ փոփոխություն չի լինելու․ Աննա Գրիգորյան Խաղաղությունը չի կարող լինել քաղաքական շանտաժի արդարացում, իսկ Սահմանադրությունը՝ այդ շանտաժի իրականացման գործիք. քաղաքագետ Երևանի փոքրամասնության իշխանությունն անցավ իր «սև» գործին. խալխը տուգանքի մատերիալ է Խաղաղ Դոն 19 շենքի 10, 11 մուտքերի դիմաց «անորակ աշխատանք», կոյուղի վիճակ է... ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Տիտղոսային ընդդիմության գլխավոր թուլությունը ոչ թե ՔՊ-ի բիրտ կեցվածքն է, այլ` քաղաքական ինտելեկտի բացակայությունը ԵվրոՌայխը պետք է անհետանա. Ֆրեդերիկ Լորան Փաշինյանի նախարարուհին, տեսեք-տեսեք՝ Անկախության հռչակագիրը ժամանակավրեպ է համարում Խայտառակություն. Պապիկյանը չպատասխանեց լրագրողների՝ բանակում տիրող իրավիճակի մասին հարցերին (վիդեո)

Ֆրանսիական հեղափոխության ժամացույցը. ե՞րբ կավարտվի «թավշյա հեղափոխությունը»

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի անդրադարձը.
 
«Մայրցամաքային Եվրոպայի հեղափոխության մայրաքաղաքը Ֆրանսիան է: 1789 թվականից հետո հեղափոխության ժամին ծանոթանալու համար միշտ նայում են Ֆրանսիայի կողմը: Մոտ 250 տարի այդպես է։
1645 թվականից հետո Ֆրանսիան հեղափոխության էստաֆետը վերցրել է Անգլիայից ու այլևս չի վերադարձրել։
«Ազատություն, եղբայրություն, հավասարություն» կոչերն ամեն մի դարում, ամեն մի տասնամյակում, ամեն մի տարի տարբեր շեշտադրումներ են ստանում: Կշեռքի նժարը մերթ ազատության կողմն է, մերթ հավասարության:
Եղբայրությունն արանքից միշտ դուրս է մղվում: Այն միայն մի պահ է առաջին պլան գալիս՝ բուն հեղափոխության ժամանակ, դառնում ամբոխի միավորման խթանիչ ու հետո արագ մոռացվում, երբ հավասարությունը հակադրվում է ազատությանը, երբ սերը պարտվում է ատելությանը:
Ֆրանսիայում այս օրերին ցնցումներ են: Աշակերտները դուրս են եկել փողոց ու բողոքում են, պահանջում են կրթական բարեփոխումներ: Ոստիկանության հետ դաժան բախումներ են տեղի ունենում:
Ֆրանսիայի դպրոցականների պահանջներն առաջին հայացքից, այսպես ասած, ապաքաղաքական են, բայց ունենալու են շատ կոնկրետ քաղաքական հետևանքներ: Ճիշտ այնպես, ինչպես 1968 թվականին տեղի ունեցած Ֆրանսիայի ուսանողության «ապաքաղաքական» ցույցերը հանգեցրին քաղաքական հետևանքների:
Դպրոցականների ու նախորդ դարի ուսանողների ցույցերի տարբերությունն այն է, որ 1968-ին չկային հեղինակություններ, որոնք շարժիչ ուժ էին հանդիսանում: Մարքսը, Մարկուզեն և Մաոն այն հեղինակություններն էին, որոնք ձախական հայացքների տեր ուսանողությանը դրդում էին գործողության:
«3 Մ»-ի ազդեցությունը 1968-ի մայիսյան «ապստամբության» վրա հսկայական էր:
Մեր օրերում տեղի ունեցող դպրոցականների «ապստամբությունը» գաղափարական հեղինակություններ չունի: Դա սոցցանցային վիրտուալ իրականության ազդեցության հետևանքն է: Չկան հեղինակություններ, չկան մակրոգաղափարներ: Այս պայմաններում «ապստամբությունը» տեղի է ունենում հանուն ապստամբության որպես հանրության մեջ առկա խնդիրների արտաքին դրսևորում:
Ֆրանսիայում տեղի ունեցողը եվրոպական ճգնաժամի հետևանք է՝ ճգնաժամ, որը խորացել է ԵՄ-ի քարշիչ ուժեր հանդիսացող Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարության ոչ լեգիտիմ ու հակաեվրոպական քաղաքականությամբ:
Մակրոնն ու Մերցը հեռացել են եվրոպական արժեքներից՝ ժողովուրդների շահերը հեդոնիստական այլասերմանը և գլոբալ պատերազմի արկածախնդրությանը զիջելով: Ֆրանսիայի դպրոցականների բողոքի ենթատեքստում այդ ամենի մերժումն է:
Դե Գոլից, Միտերանից ու Շիրակից հետո Ֆրանսիան այլևս քաղաքական նորաձևության առաջամարտիկը չէ: Այս երեքի ֆոնին Օլանդն ու Մակրոնը անկման խորհրդանիշներ են դարձել:
Դե Գոլը Ֆրանսիայի համար ուզում էր ինքնիշխանություն, ինքնուրույնություն և ինքնատիպություն ապահովել: Դա էր պատճառը, որ նա կողմ էր Վաշինգտոնի ու Մոսկվայի միջև բալանսին՝ առաջ քաշելով Ատլանտյան օվկիանոսից մինչև Ուրալ համագործակցության գաղափարը, որը սուբյեկտայնություն կապահովեր ինչպես Ֆրանսիային, այնպես էլ մայրցամաքային Եվրոպային:
Ներկայիս Ֆրանսիայի ղեկավարությունը հակագոլիստ է: Այն ծառայեցնում է Ֆրանսիայի շահերը սեփական շահերին և գլոբալիստական նպատակներին: Արդյունքում տուժում են ԵՄ-ի, Ֆրանսիայի ժողովուրդներն ու գլոբալիստների մոտ խամաճիկի կարգավիճակ ունեցող քաղաքական գործիչների ձեռքում տառապող երկրները: Վերջինների շարքին է դասվում նաև Հայաստանը:
2018-ից սկիզբ առած «թավշյա» ցնցումները չեն դադարում և շարունակում են ավերածությունների պատճառ դառնալ: Թավշյա հեղափոխությունը կավարտվի այս իշխանության հեռացմամբ և քաղաքականության փոփոխությամբ:
Մենք շատ ժամանակ չունենք: Թավշյա հրեշի երախից պետք է հանել Հայաստանը, որպեսզի այն Արցախի ճակատագրին չարժանանա: Դա հնարավոր է, առայժմ հնարավոր է»:

Անդրանիկ Թևանյան
«Երևան-Կենտրոն» ՔԿՀ, 12.10.2026թ.
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>