Գիշերը կրшկոցներ են հնչել Երևանում․ կան վիրավորներ. վնասազերծվել է զինված անձ
Հոկտեմբերի 11-ին, կրակոցներ են հնչել Երևանում, ինչի հետևանքով կան վիրավորներ։
«Ժամը 01:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանությունում, Երևանի քրեական ոստիկանությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայքային ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Խաչատուր Աբովյանի թանգարանի մոտակայքում սեփական տներից մեկիմոտ կրակոցներ են հնչել ինչի հետեվանքով Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը 2 հոգու հրազենային վնասվածքով տեղափոխել են Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ։
Շտապօգնության բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել նրանց, ապա տեղափոխել են հիվանդանոց, իսկ ևս մեկ հոգու էլ տեղափոխել են Թբիլիսյան խճուղուց, ժողովրդին հայտնի լամպերի գործարանի խաչմերուկից։
Հիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Արթուր Բարսեղյանը, Երևանի քրեական վարչության պետ Հայկ Հարությունյանը և ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանը։
Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի բժիշկներին հնարավոր է եղել փրկել իրենց մոտ տեղափոխված 2 վիրավորների կյանքը։Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։
Դեպքի մասին Երևանի քրեական ոստիկանությունից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ Զեթուն վարչական շրջանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը և ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագետը։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունը քննչական բաժնի հետ ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, մասնակիցների ու վիրավորների ինքնությունը ճշտելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։
Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին դեպքի մասին որոշ համգամանքներ չենք հրապարակում»,-հայտնում է shamshyan.com-ը։
--
«Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 23։52-ից սկսած, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Երևանի Քանաքեռի 9-րդ փողոցի տարածքում վիճաբանության ձայներ են լսվում»,-հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից։
«Նշված վայր մեկնած ՆԳՆ ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, Աղասու փողոցի տներից մեկի մոտ մի խումբ անձանց միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որը շարունակվել է Թբիլիսյան խճուղում, ինչի ընթացքում գործի է դրվել նաև հրազեն։
Թբիլիսյան խճուղում ծառայություն իրականացնող պարեկները նկատել են զինված տղամարդու, որին վնասազերծել և տեղափոխել են բժշկական կենտրոն։
Միջադեպի հետևանքով երեք անձ հրազենային վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոններ։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իրականացվում են անհրաժեշտ միջոցառումները՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,-ասվում է տարածված հաղորդագրության մեջ։

