ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ Երևանի փոքրամասնության իշխանությունն անցավ իր «սև» գործին. խալխը տուգանքի մատերիալ է
Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Հայաստանը երաշխավորված խաղաղության և երաշխավորված պատերազմի արանքում. Անդրանիկ Թևանյան Հայրապետական մաղթանք Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Պապիկյանի ղեկավարած բանակում նորից զոհ, իսկ Փաշինյանը... ցուցադրաբար խաշ էր կլանում Աթոռներ, բռnւնցքներ ու «բnքսի ռինգ»․ ինչպես է միջազգային մամուլն անդրադարձել ԱԺ-ում տեղի ունեցած ծeծկռտուքին Փաշինյանի լեհական կրկնօրինակը. Լեհաստանում պետական հեղաշրջում է տեղի ունենում. այս մասին պնդում է Լեհաստանի արդարադատության նախկին նախարարը Ալիևն ասում է. «Ի՞նչն էր քեզ խանգարում՝ ձայներդ մի քանի տոկոս ավելի գրեիր». Ստեփան Դանիելյան ՔՊ-ի վիճակը լուրջ է. Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է Մոսկվա Պատերազմ Արցախում
Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին․ ԶԼՄ-ներ ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Թրամփի կյանքն իրականում շատ բարդանալու է. ԱՄՆ-ում այսօր ընտրություններ են Սխալ որոշումների արդյունքում մեր հարկատուները պետք է այդ ահռելի գումարները վճարեն. Ֆարմանյան Մի՛ տրվեք ՔՊ-ական էժան մանիպուլյացիաներին, մի՛ ենթարկվեք ադրբեջանա-նիկոլական պարտադրանքին. Մելիքյան Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․ Հայաստանը սպառնալիքների առաջ է երկու ճակատում. Սասունյան «ՀայաՔվե»–ի բողոքի ակցիան՝ ընդդեմ Հանրայինի կողմնակալ եթերային քաղաքականության Փաշինյանը ստիպված է լինելու պատասխան տալ իր գործողությունների համար, ինձ համար անձնական ողբերգություն է, որ իմ ընկերները, գործընկերները գերեվարված են. Զատուլին Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Մնացել է առևտրի, բանկերի ու խաղային բիզնեսի հույսին Ճնշում գործադրի-չգործադրի՝ փոփոխություն չի լինելու․ Աննա Գրիգորյան Խաղաղությունը չի կարող լինել քաղաքական շանտաժի արդարացում, իսկ Սահմանադրությունը՝ այդ շանտաժի իրականացման գործիք. քաղաքագետ Երևանի փոքրամասնության իշխանությունն անցավ իր «սև» գործին. խալխը տուգանքի մատերիալ է Խաղաղ Դոն 19 շենքի 10, 11 մուտքերի դիմաց «անորակ աշխատանք», կոյուղի վիճակ է... ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Տիտղոսային ընդդիմության գլխավոր թուլությունը ոչ թե ՔՊ-ի բիրտ կեցվածքն է, այլ` քաղաքական ինտելեկտի բացակայությունը ԵվրոՌայխը պետք է անհետանա. Ֆրեդերիկ Լորան Փաշինյանի նախարարուհին, տեսեք-տեսեք՝ Անկախության հռչակագիրը ժամանակավրեպ է համարում Խայտառակություն. Պապիկյանը չպատասխանեց լրագրողների՝ բանակում տիրող իրավիճակի մասին հարցերին (վիդեո) Մեզ հետ նման լեզվով խոսել չի կարելի, արդյունքի չեն հասնի. Աբրահամյանը՝ «հանրային ճնշմшն» մասին. «Ուժեղ Հայաստան» Դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Փաշինյանն ընտրել է վտանգավոր ճանապարհ. Սուրենյանց Նամակ՝ 2026 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Նավի Փիլային Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ մի դեպքում չի «քցի» իր ֆրակցիային և թույլ չի տա, որ նրա «դուխը» կոտրվի. քաղաքագետ «ԽԱՇ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆ». սա այն դեպքն է, երբ պետական մտածողությանը փոխարինում են բակային բարքերը, լափի գաղափարախոսությունն ու հեդոնիզմը Փաշինյանն ինքն էլ զարմացած է այսքան ճնշումների պարագայում իր հետ չպայմանավորվող ընդդիմության առկայությունից Արամ Ա-ն հայ-ռուսական հարաբերություններն է քննարկել Ռուսաստանի նախկին վարչապետի հետ Անդրանիկ Թևանյանի ազատության հարցը դարձել է քաղաքական հետապնդումների դեմ պայքարի կարևորագույն հարցերից մեկը

Ադրբեջանի hակաhայ ու վտանգավnր քարnզչnւթյան նոր ալիքը

Ադրբեջանը ներկայացնում է պետականորեն հովանավորվող քարոզչական մանիպուլյացիաների մի նոր, ծավալուն ու վտանգավոր ալիք, որին անդրադարձել է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը.

«Ադրբեջանական պաշտոնական, գիտական ու լրատվական շրջանակների կողմից վերջին շրջանում ակտիվորեն շրջանառվող հրապարակումներն ու գիտաժողովները, որտեղ Հայաստանին և Հայ Առաքելական Եկեղեցուն մեղադրում են պատմամշակութային ժառանգության յուրացման և «աղվանական հուշարձանները հայկականացնելու» մեջ, ներկայացնում են պետականորեն հովանավորվող քարոզչական մանիպուլյացիաների մի նոր, ծավալուն ու վտանգավոր ալիք: Այս արշավի շրջանակներում ադրբեջանական կողմը փորձում է ընթերցողին մատուցել կեղծ պատմագիտական թեզեր, որոնք նպատակ ունեն հիմնավորելու Արցախի քրիստոնեական հուշարձանների «աղվանացումը» և արդարացնելու դրանց նկատմամբ իրականացվող անօրինական միջամտությունները:

Այսպես, Ադրբեջանի Գիտությունների ակադեմիայի հնագիտության և մարդաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ուլվիյա Հաջիևան պետական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում պնդում է, թե 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրից հետո Ռուսական կայսրությունը, փորձելով ամրապնդել իր դիրքերը, օգտագործել է հայ եկեղեցին և 1836 թվականի Կանոնադրությամբ լուծարել Աղվանից կաթողիկոսությունը: Ըստ նրա՝ Էջմիածնի եկեղեցին դրանից հետո սկսել է աղվանական պատմական ու մշակութային ժառանգությունը հայկականի վերածելու և աղվանական կրոնական պաշտամունքի վայրերը ոչնչացնելու կամ հայկականի վերափոխելու գործընթաց, ընդ որում՝ հայկական հոգևորականությանը մեղադրելով 1854 թվականին Շուշիում աղվանական ձեռագրերի արխիվը անհետացնելու մեջ և հայտարարելով, թե Արցախի վանքերը 19-րդ դարի վերջին միտումնավոր ոչնչացվել են Էջմիածնի կողմից:

Այս թեզերին գործնական ընթացք տալու նպատակով Հնագիտության և մարդաբանության ինստիտուտի տնօրեն Ֆարհադ Գուլիևը մեկ այլ հարցազրույցում տեղեկացնում է, որ Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի տարբեր ինստիտուտներ լայնածավալ համատեղ հետազոտություններ ու հնագիտական արշավախմբեր են ձևավորում՝ Աղվանքի նյութական ու մշակութային ժառանգությունը համալիր կերպով ուսումնասիրելու համար: Նա ընդգծում է, որ առաջիկա 5-10 տարիներին աղվանական ժառանգության ուսումնասիրությունը պետք է դառնա ադրբեջանական պատմագիտության հիմնական թեմաներից մեկը և ֆինանսավորվի պետական բյուջեի ու հատուկ դրամաշնորհների հաշվին:

Զուգահեռաբար, պատմության փիլիսոփայության դոկտոր Գուլանա Ալիևան հայկական կողմին մեղադրում է «օկուպացիայի տարիներին» իսլամական և աղվանական հուշարձանները կեղծելու, թալանելու և ոչնչացնելու մեջ՝ որպես օրինակ բերելով Փանահի ամրոցը, Լաչինի դամբարանները, Ազոխի ու Թաղլարի քարանձավները, ինչպես նաև 2010 թվականին Սոնասար գյուղից հայտնաբերված ոսկյա ու բրոնզյա իրերը Երևան տեղափոխելը, ապա հայտարարում, թե Ծիծեռնավանքը, Դադիվանքը, Ամարասը, Գանձասարը և Սուրբ Եղիշայի վանքը աղվանական ճարտարապետության օրինակներ են, որոնք հայերը փորձել են յուրացնել, իսկ այժմ Ադրբեջանը լայնածավալ մոնիթորինգ ու պեղումներ է իրականացնում դրանք «վերականգնելու» համար:

Այս ամենը տեղավորվում է համապետական քարոզչական քաղաքականության մեջ, ինչը հստակ երևում է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայում կայացած «Պատերազմ և խաղաղություն. ադրբեջանական իրականություն» թեմայով գիտական կոնֆերանսի լուսաբանումներից: Այնտեղ ակադեմիայի նախագահ Իսա Հաբիբբեյլին և այլ բանախոսներ փառաբանում են 44-օրյա պատերազմում և 2023 թվականի սեպտեմբերյան ռազմական գործողություններում Ադրբեջանի հաղթանակը՝ հայտարարելով «Զանգեզուրի միջանցքի» աշխարհաքաղաքական նշանակության մասին և ընդգծելով, որ ադրբեջանական արվեստն ու գրականությունը պետք է ակտիվորեն արտացոլեն «Մեծ վերադարձի» և Արցախի նկատմամբ վերահսկողության հաստատման թեմաները:

Նույն հարթակում անցկացված «Աղվանական հուշարձանները Ղարաբաղի տարածքում. պատմական իրականություն և հայկական կեղծիք» կոնֆերանսի ժամանակ Ֆարհադ Գուլիևը կրկին պնդում է, թե հայերը կատարել են համակարգված հանցագործություններ՝ բրոնզեդարյան բնակավայրերը կապելով հայերի նախնիների հետ, աղվանական տաճարները հայկականացնելով և մզկիթները ոչնչացնելով կամ պարսկական ներկայացնելով, ու հավելում, որ Տող գյուղի «աղվանից իշխանների պալատական համալիրում», Հադրութում և Ավետարանոցում իրականացվող ադրբեջանական պեղումները կոչված են «գիտականորեն բացահայտելու հայկական ստերը»:

Այս նույն միջոցառման ընթացքում դոցենտ Ռամիլ Աղաևը զարգացնում է այդ միտքը՝ հայտարարելով, թե պատմական տարեգրությունները, այդ թվում՝ Մովսես Կաղանկատվացու աշխատությունը, ապացուցում են, որ Աղվանքի բնակիչները քրիստոնեություն են ընդունել հայերից դարեր առաջ և պատկանում են այլ դավանաբանական հոսանքի: Նա պնդում է, թե հայերի փորձերը՝ գրի ու այբուբենի միջոցով յուրացնելու Արցախի ու Նախիջևանի հուշարձանները, հակասում են գիտությանը, իսկ Արցախի խաչքարերն ու գերեզմանաքարերը պարունակում են արևի, լուսնի ու թռչունների խորհրդանիշներ, որոնք իբր վկայում են դրանց «բուն աղվանական» ծագման և տեղանունների ու անունների ոչ հայկական լինելու մասին։

Այս բոլոր հրապարակումների համադրված վերլուծությունը ցույց է տալիս, որ ադրբեջանական կողմի առաջ քաշած թեզերը հիմնված են խորքային մանիպուլյացիաների և պատմական փաստերի նպատակային խեղաթյուրման վրա: Առաջին ակնհայտ մանիպուլյացիան Աղվանից կաթողիկոսության իրական պատմական կարգավիճակի նենգափոխումն է․ պատմագիտորեն հաստատված փաստ է, որ Աղվանից եկեղեցու քրիստոսաբանությունն ու ծիսակարգը և դրանից բխող ճարտարապետությունը, կոթողային մշակույթն ու պատկերագրությունը եղել են նույնական Հայ առաքելական եկեղեցու հետ:

Ինչ վերաբերում է գրավոր և ժամասացության լեզվին, ապա աղվաներեն այբուբենի սահմանափակ օգտագործումը Կուրից հյուսիս ուղեկցվում էր հայերենի հմատաչած օգտագործմամբ: Իսկ Կուրից հարավ՝ Ուտիքի և Արցախի բնակչությունը  կազմում էին հայերը, գրավոր-եկեղեցական լեզուն միայն և միայն հայերեն էր: Պատահական չէ, որ այդ տարածքներում հազարավոր հայերեն արձանագրությունների դիմաց չունենք աղվաներն գեթ մեկ տառ: 12-րդ դարից սկսած Աղվանից կոչվող կաթողիկոսության դավանական ու մշակութային կյանքը համարյա ամբողջությամբ կենտրոնանում է Արցախում և Ուտիքում՝ քաղաքական ու ռազմական պաշտպան ունենալով հայկական իշխանական տները: 14-ր դարից սկսկած Գանձասարը դառնում է Աղվանից կաթողիկոսանիստ, որը գլխավորում էին Հասան-Ջալալյանների հայկական իշխանական տան ներկայացուցիչները: Այնպես որ Աղվանից կաթողիկոսության վերածումը Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմերի «ժառանգության բռնազավթում» անվանելը պատմական իրականության բացահայտ խաթարում է:

Դրան հաջորդող մանիպուլյացիան նյութական մշակույթի անհերքելի փաստերի արհամարհումն է․ Գանձասարի, Ամարասի, Դադիվանքի, Ծիծեռնավանքի և Արցախի մյուս հազարավոր հուշարձանների վրա առկա վիմագիր արձանագրությունները, խաչքարերն ու ձեռագրերը գրված են դասական հայերենով և ներկայացնում են հայկական միջնադարյան ճարտարապետական ու քանդակագործական դպրոցը: Արցախի խաչքարային հորինվածքներում քրիստոնեական խորհրդանշանների  չիմացությունը, դրանք չեզոք «տիեզերական» եզրով բնորոշելը չեն կարող հիմք լինել դրանց ոչ հայկական, աղվանական կամ ուդիական հնարանքների համար:

Ամենավտանգավոր մանիպուլյացիան, սակայն, գիտական պեղումների և վերականգնման անվան տակ պետականորեն կազմակերպվող անօրինական միջամտություններն են․ ադրբեջանական պաշտոնական կառույցների կողմից հայտարարվող լայնածավալ հնագիտական արշավախմբերը իրականում նպատակ ունեն հիմնավորելու հայկական արձանագրությունների, խաչերի ու վիմագրերի պլանավորված ոչնչացումն ու ձևափոխումը, ինչը մշակութային յուրացման և պատմական հետքերը ջնջելու հստակ քաղաքականություն է:

Այսպիսով, ադրբեջանական պաշտոնական ու գիտական ինստիտուտների կողմից իրականացվող այս արշավը ոչ թե պատմական ճշմարտությունը բացահայտելու նպատակ ունի, այլ ծառայում է որպես քաղաքական գործիք՝ բռնազավթված տարածքներում հայկական ինքնության, պատմական ներկայության ու հոգևոր-մշակութային ժառանգության հետքերը վերջնականապես ջնջելու և պետական մակարդակով իրականացվող մշակութային յուրացումն արդարացնելու համար»։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>