Մուղամ, գորգեր և «Ղարաբաղի տուն». ինչ է տեսել Փաշինյանը ադրբեջանական տաղավարում. Ալիևի հերթական նվաստացնող քայլը
Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 8-ին, այցելել է Թուրքմենբաշիում անցկացվող ԱՊՀ երկրների ազգային ուտեստների և մշակույթի փառատոնին, որտեղ հնարավորություն է ունեցել ավելի մոտիկից ծանոթանալու ադրբեջանական ավանդույթներին, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ադրբեջանի տաղավարում հնչել է մուղամ։ Այստեղ ներկայացվել է նաև XIX դարի «Ղարաբաղի տան» ինտերիերը, որը վերակառուցվել է Ադրբեջանի ազգային գորգի թանգարանի ցուցադրության հիման վրա։
Հյուրերին ցուցադրվել են նաև ադրբեջանական գորգեր, քյալաղայիներ, պղնձից, փայտից և կերամիկայից պատրաստված իրեր, ինչպես նաև ազգային խոհանոցի բազմազանությունն ու թեյախմության ավանդույթները։
--
Թե 19-րդ դարում Արցախում ի՞նչ գործ կարող էին ունենալ ադրբեջանական թուրքերը, գիտությունը լռում է: Փաստ է, որ 19-րդ դարի առաջին քառորդի դրությամբ կոնկրետ Լեռնային Արցախում բնակչության 97 տոկոսը, եթե ոչ ավելին, կազմել են հայերը: Այլադավան թրքախոսները, որոնց 1936 թվականից որոշեցին «ադրբեջանցի» անվանել, բուն Արցախում չնչին փոքրամասնություն են եղել, հիմնականում նրանք բնակվել են այսպես ասած՝ «դաշտային Արցախի» հատվածում:
Երկրորդը, թռուցիկ հայացքն իսկ բավական է, համոզվելու համար, որ ադրբեջանական տաղավարում, որպես ադրբեջանական ներկայացված են ՀԱՅԿԱԿԱՆ գորգեր, կոնկրետ կադրում երևում է «աստղահավաք թռչնագորգ», որպիսին գործում էին Ուտիքում, Տավուշում, Արցախում:
--
Ամեն պարագայում, Ալիևն այսպիսով ոչ թե միայն առանձին վերցրած Նիկոլ Փաշինյանին էր լրացուցիչ նվաստացնում, այլ ուղղակիորեն նվաստացուցիչ «մեսիջ» է հղում առհասարակ հայերին:
--
Երևի Ալիևն էլ արդեն չգիտի, թե է՛լ ինչպես բացատրի, որ իր նպատակը հայերին բնաջնջելն է, սպանելը, կոտորելը, Հայաստանն էլ աշխարհի քաղաքական քարտեզի վրայից ջնջելը:
--
Բացառություն անելով մեր սկզբունքային մոտեցումից, այստեղ կդնենք նաև մի հղում ադրբեջանական կայքից, որտեղ այդ խայտառակ վիճակը պատկերված է տեսանյութով:
https://www.youtube.com/watch?v=OJ1o5WZu-_A

