Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ
Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Հայաստանը երաշխավորված խաղաղության և երաշխավորված պատերազմի արանքում. Անդրանիկ Թևանյան Հայրապետական մաղթանք Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Պապիկյանի ղեկավարած բանակում նորից զոհ, իսկ Փաշինյանը... ցուցադրաբար խաշ էր կլանում Աթոռներ, բռnւնցքներ ու «բnքսի ռինգ»․ ինչպես է միջազգային մամուլն անդրադարձել ԱԺ-ում տեղի ունեցած ծeծկռտուքին Փաշինյանի լեհական կրկնօրինակը. Լեհաստանում պետական հեղաշրջում է տեղի ունենում. այս մասին պնդում է Լեհաստանի արդարադատության նախկին նախարարը Պատերազմ Արցախում
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպանին Կալանքը դարձել է պատժիչ մահակ մեր երկրում. Գոհար Մելոյան Հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված մարտիկների աճյունները. զոհվածներից մեկը երիտասարդ հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանն է եղել Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Հիմա թվեմ այն բոլոր մարդկանց անունները, ովքեր Մամիկոն Ասլանյանին այդ օրն են գցել. Հովհաննես Իշխանյան Հայաստանում վախի մթնոլորտ կա. մարդիկ վախենում են… Լայքի համար գործից հանում են. Արման Աբովյան Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Փաշինյանի ՔԿ նախագահը հարազատի նման պաշտպանում է հայ կնոջն ու նրա երեխաներին սպանելու փորձ արած ադրբեջանական թուրքին Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին․ ԶԼՄ-ներ ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Թրամփի կյանքն իրականում շատ բարդանալու է. ԱՄՆ-ում այսօր ընտրություններ են Սխալ որոշումների արդյունքում մեր հարկատուները պետք է այդ ահռելի գումարները վճարեն. Ֆարմանյան Մի՛ տրվեք ՔՊ-ական էժան մանիպուլյացիաներին, մի՛ ենթարկվեք ադրբեջանա-նիկոլական պարտադրանքին. Մելիքյան Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․ Հայաստանը սպառնալիքների առաջ է երկու ճակատում. Սասունյան «ՀայաՔվե»–ի բողոքի ակցիան՝ ընդդեմ Հանրայինի կողմնակալ եթերային քաղաքականության Փաշինյանը ստիպված է լինելու պատասխան տալ իր գործողությունների համար, ինձ համար անձնական ողբերգություն է, որ իմ ընկերները, գործընկերները գերեվարված են. Զատուլին Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Մնացել է առևտրի, բանկերի ու խաղային բիզնեսի հույսին Ճնշում գործադրի-չգործադրի՝ փոփոխություն չի լինելու․ Աննա Գրիգորյան Խաղաղությունը չի կարող լինել քաղաքական շանտաժի արդարացում, իսկ Սահմանադրությունը՝ այդ շանտաժի իրականացման գործիք. քաղաքագետ Երևանի փոքրամասնության իշխանությունն անցավ իր «սև» գործին. խալխը տուգանքի մատերիալ է Խաղաղ Դոն 19 շենքի 10, 11 մուտքերի դիմաց «անորակ աշխատանք», կոյուղի վիճակ է... ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Տիտղոսային ընդդիմության գլխավոր թուլությունը ոչ թե ՔՊ-ի բիրտ կեցվածքն է, այլ` քաղաքական ինտելեկտի բացակայությունը ԵվրոՌայխը պետք է անհետանա. Ֆրեդերիկ Լորան Փաշինյանի նախարարուհին, տեսեք-տեսեք՝ Անկախության հռչակագիրը ժամանակավրեպ է համարում Խայտառակություն. Պապիկյանը չպատասխանեց լրագրողների՝ բանակում տիրող իրավիճակի մասին հարցերին (վիդեո)

Ինչո՞ւ Պուտինը որոշեց աջակցել Թրամփին, և ինչպես արձագանքեց Ուկրաինան

Ինչպես հայտնի է, նոյեմբերի սկզբին ԱՄՆ-ում կանցկացվեն օրենսդիր մարմնի ընտրություններ, որոնցով կորոշվի Կոնգրեսի կազմը, իսկ Սենատի դեպքում՝ կազմի մեկ երրորդը:

Հասկանալի է, որ այդ ընտրությունները ճակատագրական կարող են լինել Թրամփի համար, քանզի եթե Կոնգրեսն ու Սենատը հայտնվեն դեմոկրատների վերահսկողության տակ, ապա նրանք կարող են սկսել Թրամփի իմպիչմենտի (պաշտոնանկության) գործընթացը:

Առնվազն, եթե նույնիսկ դեմոկրատներին չհաջովի գահընկեց անել Թրամփին, մեծ վտանգ կա որ նա կող է հայտնվել «կաղ բադի» կարգավիճակում:

Այսօր գրեթե բոլոր փորձագետները կանխատեսում են, որ առնվազն Կոնգրեսի ընտրություններումԹրամփը պարտություն է կրելու, քանի որ վառելիքի գինը ԱՄՆ-ում աճել է, ինչը լուրջ հարված է Թրամփի վարկանիշին:

Կարելի է ասել, որ ամբողջ  աշխարհում սկսվել է էներգետիկ ճգնաժամ, որի պատճառներից են Իրանի  շուրջ ծավալվող իրադարձությունները և շարունակվող ռուս-ուկրաինական պատերազմը:

Թրամփին այդպես էլ չհաջողվեց լուծել Իրանի խնդիրը՝ էլ ավելի ծանր վիճակի մեջ հասյտնվելով, երբ փաստացի փակվեց  Հորմուզի  նեղուցը:

Հասկանալի է, որ այդ ճգնաժամը Թրամփին շահավետ չէ բացատրել Իրանի շուրջ գործողությունների պատճառով, քանի որ այստեղ ամենամեծ մեղքն  իրենն է:

Ռուս-ուկրաինական պատերազմը սկսվել էր մինչև  նախագահի պաշտոնում  իր  ընտրվելը, որի արդյունքում էլ նա անընդհատ նշում է,  թե  իր մեղքը չէ, որ այդ պատերազմն չի դադարում:

Եվ էներգետիկ ճգնաժամը  նա փորձում է բացատրել հենց այդ պատերազմով, որտեղ նրա մեղքը գրեթե բացակայում է:

Եվ ահա, երբ ԱՄՆ Կոնգրեսի  ընտրություններին  մնում է ընդամենը երեք շաբաթ, Թրամփը խնդրում է Պուտինին՝ԱՄՆ-ին վաճառել դիզվառելիք, որ գոնե այս վերջին փուլում ԱՄՆ-ում դիզվառելիքի գինը նվազի և Թրամփին հաջողվի մինիմիզացնել դեմոկրատների հնարավոր հաջողությունը:

Եվ արդյունքում, Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունենում, որի ընթացքում համաձայնություն է ձեռք բերվում, որ Ռուսաստանն  անմիջապես ամերիկյան և համաշխարհային շուկաներ կմատակարարի ավելի քան 300.000 տոննա դիզելային վառելիք, ևս   500.000 տոննա՝ նոյեմբերին և անմիջապես դրանից հետո՝ 1.000.000 տոննա։

Բացի այդ, «հաշվի առնելով Ռուսաստանի նավթավերամշակման գործարանների վիճակը», Մոսկվան կարող է «կարճ ժամանակում» մատակարարել ևս երեք միլիոն տոննա դիզելային վառելիք։

«Հորմուզի նեղուցի մեր լիակատար վերահսկողության և ռուսական էներգետիկ ռեսուրսների մասին այս կարևոր լուրի շնորհիվ, դիզելային վառելիքի գները ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում կնվազեն ռեկորդային տեմպերով, շատ արագ։ Ամերիկացիների, մասնավորապես մեր հիանալի ֆերմերների, անասնապահների և բեռնատարների վարորդների համար գների իջեցումը իմ գերակա խնդիրն է։ Սա չափազանց կարևոր և նշանակալի հայտարարություն է։ Բացի այդ, խնդրում եմ հասկացեք. Իրանը միջուկային զենք չի ստանա», - հայտարարում է  Թրամփը, անմիջապես այդ հեռախոսազանգից հետո։

Թրամփի հայտարարությունից հետո ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ժամանակավոր լիցենզիա տրամադրեց, որը թույլ էր տալիս ռուսական դիզելային վառելիք մատակարարել համաշխարհային շուկա։

                          Զելենսկու բացասական արձագանքը  չուշացավ

«Ռուսաստանը մեզ «կվճարի» դիզելային վառելիքի համար հետագա ահաբեկչություններով և նողկալի գործողություններով։ Ռուսաստանին նավթամթերք վաճառելու թույլտվություն տալը ներդրում է պատերազմի մեջ, որը պետք է ավարտվի, այլ ոչ թե շարունակվի», - հայտարարեց նա։

Երբ լրագրողները հայտնեցին, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաձայնագիրը անվանել է «թուլության նշան», Թրամփը սկզբում հարցրեց, թե ով է դա ասել։ Լսելով Ուկրաինայի նախագահի անունը՝ նա պարզապես ասաց. «Լավ»։

Հետագայում Թրամփին կրկին հարցրին Կիևի քննադատության մասին, այդ թվում՝ այն մասին, որ համաձայնագիրը միայն կերկարաձգի պատերազմը։ Այս անգամ ԱՄՆ նախագահը պատասխանեց. «Մենք ուժեղ գործընկեր ենք։ Մեզ նավթ է պետք խաղաղության համար։ Այնպես որ, մենք շատ ուրախ ենք դիզելային վառելիք ձեռք բերելու համար»։

Այլ կերպ ասած՝ Թրամփն ակնարկեց, որ իր համար ավելի կարևոր են ամերիկյան, այլ ոչ  թե ուկրաինական շահերը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «երախտապարտ» է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին՝ դիզելային վառելիքի մեծ ծավալներ մատակարարելու համաձայնության համար։

«Սա կարևոր գործարք է։ Մեր երկիրը կստանա շատ մեծ քանակությամբ վառելիք։ Եվ անկեղծ ասած՝  ես շնորհակալ եմ նախագահ Պուտինին», - Վաշինգտոնում լրագրողներին ասաց նա։

Թրամփը  շնորհակալ է նաև առաջին հերթին այն բանի պատճառով, որ Պուտինը  որոշեց ընտրություններից առաջ աջակցել Թրամփին և հանրապետական կուսակցությանը:

                                Ինչո՞ւ  Թրամփը որոշեց  «քցել»  Զելենսկուն

Ընտրություններից առաջ, Թրամփը  խնդրել էր Զելենսկուն՝  չհարվածել ռուսական էներգահամակարգերին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիզելային վառելիքի վերաբերյալ համաձայնության է եկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, այն բանից հետո, երբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անտեսել է Վաշինգտոնի վեց խնդրանքները՝ դադարեցնելու ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածները: Այժմ ԱՄՆ-ն սպառնում է դադարեցնել Ուկրաինայի հետախուզական  աջակցությունը, եթե նավթավերամշակման գործարանների վրա հարվածները շարունակվեն, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին:

Անանուն ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ Վաշինգտոնը պահանջել է, որ Կիևը միակողմանիորեն դադարեցնի հարվածները, քանի որ դրանք նպաստում էին ԱՄՆ-ում վառելիքի գների բարձրացմանը։ Զելենսկին առաջարկել է դադարեցնել նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները՝ Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա Ռուսաստանի կողմից հարվածների դադարեցման դիմաց, սակայն, ըստ տեղեկությունների, Թրամփը այդ գործողությունները համարժեք չի համարել։

«Զելենսկին սխալ է գնահատում իրավիճակը։ Շարունակելով հարձակվել նավթավերամշակման գործարանի վրա՝ նա ոչնչացնում է այն բարի կամքը, որը նա կառուցել է Թրամփի հետ վերջին վեց ամիսների ընթացքում», - նշում են Axios-ի աղբյուրները:

Որպես պատասխան, Զելենսկին կարգադրեց դադարեցնել ամերիկյան կողմի հետ բանակցությունները, որոնք  ընթանում  էին Մայամիում:

Ըստ Թրամփի վարչակազմին մոտ կանգնած շրջանակների՝  Թրամփի կարծիքով,Զելենսկին միտումնավոր էր նման քայլերի դիմում, որպեսզի գալիք ընտրություններում  ԱՄՆ-ում  դեմոկրատները հասնեն հաջողության,  որի  արդյունքում ԱՄՆ-ի դիրքորոշումը Ուկրաինայի հանդեպ կարող է արմատապես փոխվել:

Ավելին, ըստ Financial Times պարբերականի, Զելենսկին նպատակ է դրել խափանել Թրամփ-Պուտին համաձայնությունը:

«Մենք կայրենք բոլոր   ռուսական  նավթավերամշակման գործարանները», - ասել է ուկրաինացի անանուն պաշտոնյան  այդ լրատվամիջոցին։

Այսպիսով,կարող ենք, ասել, որ ամերիկյան ընտրությունները և նրա արդյունքները կարող  են  արմատապես փոխել նաև աշխարհաքաղաքական իրավիճակըոչ միայն ԱՄՆ-ում, այլև՝ ողջ աշխարհում՝  հաշվի առնելով այդ երկրի դերն ու նշանակությունը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>